Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
Ես դիսերտացիա չեմ գրել, որ մեջը նորություն եք փնտրում: Ուղղակի այ էս կարգի կարծիքների հետ չեմ կարող հաշտվել: Վերցրեք շատ հայտնի հեղինակների ստեղծագործություններ, ինչ նորույթ եք տեսնում դրանց մեջ:
Վերցրեք Նար-Դոսի «Թե ինչ եղավ, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց»-ը ու նույն սկզբունքով դատեք. հա ինչ, մարդը խփեց, կնգան սպանեց, կնիկն էլ էշ էր, որ մարդուն մինչեւ էտ քնի մեջ չէր խեղդել:
Գալաթեա ջան քո ստեղծագործություններից քանիսու՞մ ես նոր բան առաջ քաշել:
Եթե նոր բան էս փնտրում, պիտի ֆանտաստիկա կարդաս, այլ ուղի չեմ տեսնում
Պահո՜ Էս հեղինակն էլ է այսպես վերաբերվում արտահայտած կարծիքների՞ն: Մորֆեուս ջան, դու քո գրածը գրել ես, մարդկանցից յուրաքանչյուրն էլ ցանկացած կարծիք կարող է արտահայտել գրածի մասին, սկսած՝ «հիմարություն է»-ից, վերջացրած «հզոր գործ է»-ով: «Չհաշտվելը» ո՞րն է: Դու ակնկալում ես, որ բոլոր կարդացողները միակարծի՞ք լինեն: Մարդը շատ հստակ կարծիք է արտահայտել՝ բնավ չնվազեցնելով կատարածդ աշխատանքի արժեքը: Ես, օրինակ, կուրախնայի, եթե տարբեր կարծիքներ տեսնայի իմ գրածի մասին…