Ուլուանա, չեմ գրել, չէ՞, որ պետք չէ այդքան սենտիմենտալ լինել կամ որ դա վատ է: Ուրեմն կարծիք փաթաթելու պահ չկա՛ր, նորից եմ ասում: Կար կարծիք արտահայտելու պահ, ու ես հենց արտահայտել էի իմ կարծիքը: Գրում եմ այն, ինչ այդ պահին մտածում եմ, իսկ թե զրուցակիցս ի՞նչ կորոշի՝ հետևել կամ ոչ, դա արդեն մնում է իր հայեցողությանը: Ընդ որում՝ դիմացինիս համոզելուց ես այս դեպքում որևէ շահ չունեմ:

Chuk, եթե նկատել ես, քննադատելուց երբեք չեմ խուսափել, ընդհակառա՛կը: Եթե գրածը վատը լիներ, հաստատ կգրեի դրա մասին: Ի դեպ՝ քննադատողին քննադատելն էլ է քննադատություն: Չեմ կարծում, որ էստեղ մեկը «պոչ է խաղացնում». եթե մինչ այդ ինչ-որ մեկը հավանել է պատմվածքը, ապա բնական է, որ պիտի փորձի հակաճառել այն քննադատողին ու հիմնավորել իր կարծիքը: