Չէ, իմ կարծիքը նույնքան սուբյեկտիվ է, ինչքան այլոց կարծիքները: Ինչու՞ է թվում, թե ես այն փորձել եմ փաթաթել ինչ-որ մեկի վզին. բնավ ոչ: Ծիծաղողին տրված լացելու խորհուրդ ո՞րտեղ տեսաք. լրիվ հակառակն եմ գրել՝ յուրաքանչյուրին՝ իրենը: Իսկ գործի հեղինակին խորհուրդ տալը, թե «այսպես պետք է լիներ, այնպես չէր» նորմա՞լ է: Պարզապես զգացի, որ շատերն այստեղ փնտրել ու չեն գտել հենց այդ «բարոյախրատական» տարրը, ու որ շատ քննադատություններ նաև դրանով են պայմանավորված:
Ուլուանա, քո գրառումը դատարկ չէր հենց մենակ այն պատճառով, որ այսքան երկար հարցուպատասխանի առիթ դարձավ: Ու հաստատ չեմ ուզեցել ասել, որ մի պատկերացումը սխալ է, մյուսը՝ ճիշտ, այլ գրել եմ, թե ե՛ս ինչպես եմ տեսնում ու հասկանում պատմվածքը, ինչու է այդպես և նշել եմ իմ ու նախորդ կարծիքների տարբերությունները: Քեզ չափից ավելի «ռոմատնիկացնելու» մտադրություն, ի դեպ, չեմ ունեցել: «Անձրևն ու աղջիկը» քեզ չէին ուղղված: Բայց սա
զարմացրեց, ճիշտն ասած, քանի որ զգացմունքներ առաջացնող ինֆորմացիայի պակաս պատմվածքում չկար:Կոնկրետ աղջկա նկատմամբ, բնականաբար, ակնկալվում էր համապատասխան համակրանք կամ նման մի բան, բայց ես կարդալիս դա չզգացի, չհարազատացավ կերպարը, քանի որ աղջկա ոչ զգացմունքներն էին նկարագրված, ոչ էլ առանձնապես որևէ այնպիսի ինֆորմացիա, որի հիման վրա կարող էին ինչ–որ զգացմունքներ առաջանալ։
Էջանիշներ