Մեջբերում Wisper-ի խոսքերից Նայել գրառումը
Ես իմ տված հարցով հենց այն եմ ապացուցել որ աղջիկները երբեք համոզված չեն լինում
տղայի մեջ
Եթե տենց չլիներ գոնե մի աղջիկ կգտնվեր որ կասեր որ ասել է այդ բառերը մի տղայի
վսյոտակի համաձայնվեք ճիշտ եմ ասում
Wisper թույլ տուր չհամաձայնել քո ապացույցի հետ Այն, ինչ ճիշտ է երեք մարդու համար, չի կարող ճիշտ լինել բոլորի դեպքում միանշանակ Իմ նախորդ գրառումը լրիվ պատասխանում է քո հարցին, ուղղակի ոչ միշտ է պետք բառ առ բառ ամեն ինչ գրել
Երբեմն գրված բառերի ետևում ավելի շատ իմաստ կա Երբ սերն իրոք անկեղծ ու փոխադարձ է, ուրեմն վստահ ու համոզված ես այդ տղայի և նրա զգացմունքների հարցում, հակառակ դեպքում դա կամ հրապուրանք է, կամ էլ ժամանակավոր ու հպանցիկ սիրահարություն, արդյունքում էլ ծագում է անվստահությունն ու համոզված չլինելը: Նման դեպքում էլ դե ճիշտ է այդ բառերը տղային չասելը

Հ.Գ. Իրականում համոզված եմ, որ կան աղջիկներ, որոնք ասել են տղային այդ շատ կարևոր խոսքերը, պարզապես այստեղ չեն ցանկանում գրել այդ մասին Դե դա մի քիչ անձնական է յուրաքանչյուրի համար