Ախր էդ բառերը արդեն սիրող զույգերի դեպքում ինչ–որ տեղեկություն չեն, որ ասես, դրանով հասկանան՝ սիրում ես, թե չէ։ Էստեղ հարցն ամենևին էլ հասկանալ–չհասկանալը չի, էլի։ Էդ բառերը համարժեք են, ասենք, շոյելուն, փաղաքշելուն, համբուրելուն։ Չգիտեմ, ինձ համար էդ նույնն ա, ոնց որ ասես՝ անպայման պիտի համբուրի՞, պիտի գրկի՞, որ իմանամ՝ ինձ սիրում ա։ Լուրջ եմ ասում, լրիվ համարժեք բաներ են դրանք ինձ համար։
---------- Ավելացվել է՝ 00:35 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:33 ----------
Հա, պարզ է, որ մարդիկ տարբեր են, ու խառնվածքից կախված՝ մեկի համար կարող է էդ բառերն ասելը կամ լսելը կենսական պահանջ լինել, մեկ ուրիշի համար՝ ոչ, նաև մեկը կարող է հեշտությամբ ասել, մեկ ուրիշի համար դա հոգեբանորեն բարդ խնդիր լինի։ Ու նաև համաձայն եմ, որ դրանով չի որոշվում սիրել–չսիրելը, բայց միաժամանակ համոզված եմ, որ նույնիսկ էն մարդկանց համար, ովքեր առանձնապես պահանջ չունեն, որ իրենց էդ բառերն ասեն, միևնույն է, հաճելի է լսելը։
Էջանիշներ