Առաջին անգամ սիրահարված մարդու պարագայում, երեւի պայմանավորված է փորձի պակասից, որովհետեւ փորձի պակասը կարող է պատճառ հանդիսանալ, որ մարդը չկարողանա կողմնորոշվել՝ այն ինչ կատարվում է սե՞ր է, թե՞ կիրք: Բայց, երբեք չի բացառվում, որ 18 տարեկանում մարդը հանդիպի հենց այն միակին ում հետ կուզի անցկացնել իր ողջ կյանքը: Պապիկիս եղբոր թոռը 18 տարեկան է, հանդիպել է իր երկրորդ կեսին, միասին նույն կուրսում են սովորում, սպասում են ավարտեն, որ ամուսնանան: Այնպես, որ տարիքը այս դեպքում, նույնպես, այնքան էլ կապ չունի:
Սերը էնպիսի բան է, որ կարող է 6 տարեկան երեխային էլ այցելել: Երբ դու զգում ես տխրություն, դու գիտես չէ՞, որ դա հենց տխրություն է, չես կարող այլ զգացմունքի հետ շփոթել, նույնն էլ սիրո դեպքում, երբ այն այցելի երբեք չես երկմտի ու չես կասկածի՝ արդո՞ք դա իսկական սեր է, թե՞ ոչ: Եթե երբեք այդ խոսքերը ասելու ցանկություն չես ունեցել ուրեմն չես էլ սիրել, համակրել ես:
Էջանիշներ