Իսկ իմ կարծիքով, այդ բառերը սիրած էակին պետք է ասել ոչ միայն առաջին անգամ սեր խոստովանելիս, այլև հետագայում, երբ արդեն միասին եք։ Կարծում եմ՝ չկա այնպիսի մարդ, որի համար հաճելի չէ նորից ու նորից լսել, որ իրեն սիրում են։Դրանք այն խոսքերն են, որոնք երբեք ավելորդ չեն ու երբեք չեն հնանում։
Թեկուզ գիտես, որ նա քեզ սիրում է, միևնույն է, միշտ էլ հաճելի է այդ մասին լսելը։ Այնպես որ, կոչ եմ անում բոլոր իրար սիրողներին այդ կենարար բառերը չխնայել, հնարավորինս շատ ասեք ձեր սիրելիներին, որ սիրում եք։
![]()
Էջանիշներ