Ասել ՝ Ես Քեզ Սիրում եմ, լուրջ քայլ է և ասողի համար, և լսողի: Եվ ուրեմն ե՞րբ ասել այդ ղոսքերը:
Ասել ՝ Ես Քեզ Սիրում եմ, լուրջ քայլ է և ասողի համար, և լսողի: Եվ ուրեմն ե՞րբ ասել այդ ղոսքերը:
Վայ, դու էլ հո չասիր, Պիտի ասես այն ժամանակ , երբ սիրում ես![]()
Ես էլ էի ուզում նույնն ասել: Երբ սիրում ես, ասա: Խաբելը լավ բան չէTaurus-ի խոսքերից
![]()
Չասելը խաբել չեմ համարում,դրանք շատ տարբեր հասկացություններ ենԲյուրակն-ի խոսքերից
![]()
Իրոք երբ սիրում ես,պիտի արտահայտվես,միգուցե հենց արտահայտվելուց հետո անմիջապես պարզես, որ քո զգացմունքը փոխադարձ է![]()
Իսկ չարտահայտվելու դեպքում սիրելիիդ կորցնելու հավանականությունը մեծ է![]()
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Ինչպես ասում ես ՝ լուրջ քայլ է և ասողի համար, ուրեմ այն ժամանակ, երբ համոզված ես որ սիրում ես, և լսողի համար, ուրեմ նաև այն դեպքում երբ համոզված ես որ դիմացինտ՝ում պետք է ասես այդ բառերը, գոնե ցանկություն ունի այդ թեմայի շուրջ քո հետ խոսել, դա մինիմումը, իսկ լավ կլիներ ու իմ կարծիքով ճիշտ կլիներ այն դեպքում երբ համոզված ես որ դիմացինտ ել քո հանդեպ անտարբեր չի ,առավելևս համոզված լինես որ սիրում է քեզ, այդ դեպքումSynopsys_vs_Lycos-ի խոսքերից
![]()
Վերջին խմբագրող՝ emo: 09.12.2006, 13:22:
Իսկ իմ կարծիքով, այդ բառերը սիրած էակին պետք է ասել ոչ միայն առաջին անգամ սեր խոստովանելիս, այլև հետագայում, երբ արդեն միասին եք։ Կարծում եմ՝ չկա այնպիսի մարդ, որի համար հաճելի չէ նորից ու նորից լսել, որ իրեն սիրում են։Դրանք այն խոսքերն են, որոնք երբեք ավելորդ չեն ու երբեք չեն հնանում։
Թեկուզ գիտես, որ նա քեզ սիրում է, միևնույն է, միշտ էլ հաճելի է այդ մասին լսելը։ Այնպես որ, կոչ եմ անում բոլոր իրար սիրողներին այդ կենարար բառերը չխնայել, հնարավորինս շատ ասեք ձեր սիրելիներին, որ սիրում եք։
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
tikopx (23.08.2010)
Կարծում եմ, որ իր մեջ մեծ պատասխանատվություն կրող այս նախադասությունը պետք չէ ասել այնքան, որ դառնա սովորական....
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Ըստ իս, այդ բառերը երբեք չեն կարող սովորական դառնալ։Esmeralda-ի խոսքերից
Իսկ «մեծ պատասխանատվություն կրող» ասելով՝ ի՞նչ նկատի ունես տվյալ դեպքում։ Այսինքն՝ դա կապ ունի՞ այդ նախադասությունը հաճախ ասելու հետ, թե՞...![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
tikopx (23.08.2010)
Այս բառերը ասելուց պետք է ամբողջ հոգով ու սրտով ասեն: Չոր ու կոպիտ ասված նմանատիպ բառերը մի կոպեկի արժեք չեն ունենա: Սրանք բացի բառեր լինելուց պիտի զգացմունք լինեն, արտահայտեն մարդու սրտում եղածը: Ու եթե ամեն անգամ ասելիս լսողը զգում է այդ բառերի էությունը այլ ոչ թե լոկ բառեր լսում, ապա նա գրավել է կյանքի ամենաբարձր գագաթնակետը՝ ՍԵՐԸ…
Ան ջան... Իմ կարծիքով այդ նախադասությունն իր մեջ շատ մեծ պատասխանատվություն է կրում, քանի որ սիրելը կատակ չէ... Մարդիկ հաճախ շփոթում են սիրելն ու սիրահարված լինելը, իսկ ասել մարդուն, որ սիրում ես... դա շատ լուրջ արարք է... (չգիտեմ, կարողանում եմ բացատրել մտքինս, թե ոչՈւլուանա-ի խոսքերից
)...
Իսկ սովորական դառնալու առումով ասեմ, որ հաճախ լսում ես այդ նախադասությունը, իսկապես հաճելի է... սակայն եթե երբեմն ես լսում, շատ ավելի մեծ ազդեցություն է ունենում... Եթե մի իմաստուն խոսք անընդհատ կարդում եմ, ինձ սկսում է սովորական թվալ... Այդպես էլ "Ես քեզ սիրում եմ "-ը...
Ты так хотел побед -
так забирай свой приз...
ասել այն ժամանակ,երբ պատրաստ լինես ասելու![]()
Ես ինչքան հասկանում եմ հարցը առաջին անգամ այդ բառերի ասելու մասին ա:![]()
PlesOk-ի խոսքերից
Հենց հակառակը: Այն ժամանակ երբ նա պատրաստ է լսելու:
Անձամբ ինձ համար շատ կարևոր է այդ բառերը լսելը, բայց և չեմ սիրում երբ դրանք ասվում են հենց այնպես, ուղղակի ասվելու համար...
Մի անգամ մտածված կերպով փախել եմ այդպիսի խոստովանություն լսելուց: Ոչ թե նրա համար, որ դրանք ասվելու էին միայն ասվելու համար, ոչ, առկա էր նաև զգացմունքը: Պարզապես փախա, քանի որ պատասխան չունեի, չէի ուզում մերժման ցավով նրա հոգին պարուրել, չէի կարող դրական պատասխան տալ…միակ ելքը թույլ չտալն էր այդ խոսքերն ասելը…
Իսկ ես մի քանի անգամ ստիպված եմ եղել մերժել այդ զգացումը, խորին ցավ եմ ապրել իմ մեջ ու խղճացել այդ մարդուն, քանզի գիտեմ ինչ է նշանակում մերժված լինել, բայց ավելի լավ ե դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը, որը հետագայում ավելի մեծ ցավ կպատճառի, հիմնականում միշտ էլ վախեցել եմ այդ բառերից, քանզի շատերը նույնիսկ կարճ ժամանակ ինձ ճանաչելով պատրաստե ն եղել դա ասել, չնայած դա ուղղակի հրապուրանք է եղել, ես ասել եմ այդ բառերը առաջին անգամ միանգամայն անկեղծությամբ, իսկ երկրոդ անգամ միայն նրա համար, որ դիմացի անձնավորությունը, որին շատ էի հավանում ու հավանում եմ, բայց չեմ սիրել, իրեն լավ զգա, բայց ինչպես փորձը ցույց տվեց ավելի լավ է ճիշտն ասել, եթե սեր չկա չի էլ կարող լինել ինչքան էլ ժամանակ անցնի...
Իսկ ահա ամենահետաքրքիր դեպքը երորդը, երբ ինձ այդպես էլ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑ ասել այդ թանկարժեք բառերը, ինքն էր ինձ հրահրում դրանք ասելու, ստիպում հասկանալ, որ սիրում եմ, չնայած ամեն կերպ մերժում էի այդ հանգամանքը, բայց երբ գալիս էր րոպեն, երբ պատրաստ էի ասել ամեն ինչ ու խոստովանել փակում էր բերանս , բերելով հակառակ մտքեր ու ապացուցելով որ չեմ սիորւմ նրան, ու այդպես էլ գաղտնիք մնաց ինձ համար սիրում էր ինձ իրոք թե ոչ, իսկ ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ բառերը ասվեցին սմս-ի օգնությամբ իսկ դա իրական չի ու չես կարող իմանալ անկեղծ է ասվածը, թե ոչ:
Վերջին խմբագրող՝ Firegirl777: 09.12.2006, 20:29:
tikopx (23.08.2010)
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ