Մեջբերում Wisper-ի խոսքերից Նայել գրառումը
Ուզում եմ մի հարց տալ աղջիկներին
Կա՞ մեկը ով երբևէ մի տղայի ասել է <<ես քեզ սիրում եմ>>
Խնդրում եմ պատասխանել միայն անկեղծ և լրջով
Երբ սիրում ես ու դա փոխադարձ է, երբ զգում ես , որ քո կողքին իրոք արժանի մարդ է ՝ շուրթերիցդ այդ խոսքերը լսելու, ապա ինչո՞ւ չասես (խոսքս առաջինը խոստովանելուն չի վերաբերում )Ես անձամբ կասեմ
Չեմ կարծում, որ աղջկա կողմից <<ես քեզ սիրում եմ>> արտահայտություն անելը ինչ-որ քննադատելի կամ պախարակելի է Եթե աղջկան հաճելի է լսել սիրո խոստովանություն, ապա երբեմն կարելի է նման հաճույքից տղային ևս չզրկել:Իհարկե ոչ ամեն վայրկյան կրկնել, որպեսզի այդ խոսքերի հաճելիությունը, համն ու հոտը պահպանվի
Դե երևի պատասխանս համապատասխանում է Wisper-ի խնդրանքին՝ անկեղծ և լրջով է