Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
Համաձայն եմ, շատ բան կախված ա հենց խառնվածքից: Չեմ էլ համարձակվի համոզել իմ իավացիության մեջ: Բայց անկեղծ ասած էսքան տարվա մեջ դեռևս չեմ հանդիպել մի գիտակից էակի ով իրեն ուղղված սիրո խոստովանությունից կհոգնի: Համենայդեպս իմ շրջապատում նման դեպքերի ականատես չեմ եղել: Ընդհակառակը տեսել եմ, թե ինչպես են նման դեպքերում աչքերը փայլում:

Մի բան ել ասեմ ու այլևս չբանավիճեմ: Ի սրտե ասված խոսքերը երբեք չեն հոգնեցնում:
Դեկադա ջան, դու ինձ երևի չգիտակցված կոմպլիմենտ արեցիր. սիրում եմ, երբ իմ մտածելակերպը տարբերվում ա ուրիշներինից: Շնորհակալություն

---------- Ավելացվել է՝ 22:08 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:06 ----------

Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
Ինանա, եթե ինչ որ մեկը կարդա միայն քո գրածը, և չկարդա իմ նախորդ գրառումները, կմտածի, որ ես ասում եմ, որ միակ տարբերակը բառերն են։ Ես ընդամենը ասում եմ, որ նաև բառերը, ու դա միշտ էլ ջերմացնում է, եթե սիրելի մարդն է ասում։ Իսկ մենակ բառերով հաստատ ոչինչ գլուխ չի գա Մարդ կա ընդհանրապես խոսող չի, ու հեչ պարտադիր չի, որ իրեն ստիպելով ինչ որ բառեր ասի, բայց եթե էդ բառերը ուզում ես ասել, ասա, երբեք պետք չի մտածել, որ շատ ասելուց կարող է սերդ արժեզրկվել, դա է իմ ասածը ընդամենը։
Հետևաբար ես պատկանում եմ այն մարդկանց թվին, ով խոսող չի ու չի սիրում հաճախ ասել իր ներսում կատարվող բաները: