Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
իսկ եթե լուրջ, կապ չունի, թե ոնց ես սիրում, լինի ծնող, ընկեր, սիրած մարդ… եթե սիրում ես, հենց ուզեցիր, պետք ա հենց էդ վայրկյանին էլ ասես… համ դիմացինին հաճելի, համ քեզ հաճախ առանց ասելու էլ պարզ է, իհարկե, որ սիրում ես դիմացինին, բայց մեկ-մեկ մարդ արարածը ուզում ա լսի էդ բառերը
Չէ, համաձայն չեմ
Իրականում երբեմն կամ գուցե հաճախ ուզած պահին ասելը բերում է կատաստրոֆիկ ռեակցիաների, սիրածդ անձնավորության համար դառնում ես անցանկալի մի մարդ, ումից պետք ա փախնել, նրան հեռացնել քեզնից, որոշ դեպքերում խաղալ իրա կամ իրա զգացմունքների հետ: Ամեն ինչ միանշանակ չի: Իհարկե ես էլ եմ կարծում, միշտ էլ վստահ եմ եղել որ անկեղծությունը լավագույն տարբերակն է, բայց իրականում ամեն ինչ մարդկանցից է կախված: Կարելի է նույնիսկ պնդել, որ որոշ դեպքերում ճիշտ է կեղծելը, քան թե ճշմարիտն ասելը, անելը: