Ասել այն ժամանակ,երբ սիրտդ ասի,նա "տուկ-տուկ" կանի,դու էլ կհասկանաս՝ ահա այդ պահը,շուտ ասա,բաց մի՛ թող: Ճիշտ չէ՞:
Ասել այն ժամանակ,երբ սիրտդ ասի,նա "տուկ-տուկ" կանի,դու էլ կհասկանաս՝ ահա այդ պահը,շուտ ասա,բաց մի՛ թող: Ճիշտ չէ՞:
Жизнь стоит того, чтобы жить, но не стоит того, чтобы без конца о ней рассуждать.
Իսկ չես կարծում , որ ավելի լավ է արագ մերժել, քան դանդաղ ( հավերժ չես փախնելու) :Cassiopeia-ի խոսքերից
Երբ համոզված լինես, որ իրոք դա ադպես է և մի քիչ էլ այդ նույնը զգաս դիմացինիցդ![]()
Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում
Ես համամիտ եմ քեզ հետ ավելի լավ է մերժել եթե չես սիրում, բայց խղճալ պետք չէ, եթե դու այսքանը հասկանում էս և մերժում էս դա լիովին բավական է:IceGirl777-ի խոսքերից
Նորո ջան, համաձայն եմ քո հետ, դա շատ-շատ լուրջ քայլ է: Մտածում եմ այսպես. կա երկու ծայրահեղություն, որոնց դեպքում կարելի է ասել այդ խոսքերը.Synopsys_vs_Lycos-ի խոսքերից
1. Երբ սիրում ես, բայց ոչ մի հույս չկա, այդ ժամանակ քեզ ոչինչ չի մնում անելու, բացի սիրո խոստովանություն անելուց, քանի որ դա միակ բանն է, որը կարող է ինչ-որ բան փոխել նրա մոտ:
2. Երբ սիրում ես և զգում ես, որ այդ սերը փոխադարձ է, ապա կարիք չկա հապաղելու, ասա այն, ինչ զգում ես, դրանից ճիշտ բան չկա:
Հ.Գ. Խոսքս այն դեպքերի մասին է, երբ դու 100 տոկոսով վստահ ես քո զգացմունքների վրա, իրոք սիրում ես:![]()
Лучше Гор могут быть только Горы.
tikopx (23.08.2010)
Ես ոչ թե չասելու մասին էի ասում, այլ այն ժամանակ ասելու, երբ չես սիրում: Հիմա գիտեմ, որ շատերն ինձ վրա են հարձակվելու, բայց ես երկար ժամանակ չասելն էլ եմ խաբել համարում: Բացատրեմ: Այդ դեպքում խաբում ես քո հարաբերություններով:Sladkaya-ի խոսքերից
Հենց իմ կյանքից օրինակ բերեմ: Մի հոգու սիրում էի, բայց ինձ այնպես էի պահում, ասես նա իմ ոխերիմ թշնամին լիներ: Ես նրան խաբում էի:
Այո,այդ դեպքում համաձայն եմ խաբելու հետ,երբ չես սիրում ու ասում եսԲյուրակն-ի խոսքերից
![]()
ԲԱյց քո դեպքում դու ավելի շուտ քեզ էիր «խաբում»,հետո նոր այդ տղային![]()
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Չէ՛, հարգելի՛ս, ես իմ զգացմունքների վրա վստահ եմ եղել:Sladkaya-ի խոսքերից
Պատասխանատվությունը ինքնին հասկանալի է։ Բնական է, որ սեր խոստովանողը պետք է լիովին գիտակցի այդ բառերի լրջությունը և դրա հետ կապված պատասխանատվությունը, ինչպես նաև պետք է համոզված լինի իր զգացմունքների մեջ։ Երբ խոսում էի այդ բառերը հաճախակի ասելու մասին, բնականաբար, նկատի ունեի պատասխանատվության գիտակցման ու այդ բառերի արտահայտած իմաստը խորությամբ զգալու դեպքում, հակառակ դեպքում դա հանցագործություն եմ համարում։Esmeralda-ի խոսքերից
Չգիտեմ, այս հարցում գուցե մարդկանց կարծիքները մի քիչ տարբեր են. անձամբ ես նախընտրում եմ հաճախակի և՛ ասել, և՛ լսել այդ բառերը, և, պատկերացրու, դրանից սովորական չեն դառնում դրանք։Իսկ սովորական դառնալու առումով ասեմ, որ հաճախ լսում ես այդ նախադասությունը, իսկապես հաճելի է... սակայն եթե երբեմն ես լսում, շատ ավելի մեծ ազդեցություն է ունենում... Եթե մի իմաստուն խոսք անընդհատ կարդում եմ, ինձ սկսում է սովորական թվալ... Այդպես էլ "Ես քեզ սիրում եմ "-ը...
Ավելացվել է 11 րոպե անց
Համաձայն չեմ, որ պարզապես չասելը խաբել է նշանակում։Բյուրակն-ի խոսքերից
Եթե համոզված չես, որ դիմացինդ կիսում է քո զգացմունքները, իսկ երբ համոզված ես, որ չի կիսում՝ առավել ևս, ապա մեծ մասամբ ասելը կամ իմաստ չունի, այսինքն՝ ոչինչ չի փոխի դեպի լավը, կամ էլ ավելի վատ՝ կարող է նույնիսկ դեպի վատը փոխել։ Ես համարում եմ, որ շատ դեպքերում լռելն ավելի ճիշտ է։
Իսկ ինչ վերաբերում է նրան, որ մարդը, սիրելով հանդերձ, ցույց տալիս, իբր այդ մարդուն վերաբերվում է որպես ոխերիմ թշնամու, ապա դա իսկապես խաբել եմ համարում, չնայած դրա համար էլ կարող են քիչ թե շատ լուրջ պատճառներ լինել, բայց դրանից խաբեությունը, իհարկե, չի վերանում։ Տարիներ առաջ ես էլ եմ նման բան արել...Բայց հաստատ կարող եմ ասել, որ հիմա համանման իրավիճակում շատ առումներով այլ կերպ կվարվեի։
![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 10.12.2006, 09:25: Պատճառ: Գրառման ավելացում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Սիրելի Բյուրակն ջան եթե ուշադիր ես,ապա ես ի նկատի ունեմ,որ նման պահելաձևով փորձելով իրենից թաքցնել քո զգացմունքները ու արհեստականորեն քեզ տրամադրել իբր նա քո ոխերիմ թշնամին է՝ արդյունքում ստացվում է,որ քեզ էլ ես չակերտավոր ասած խաբել:Ես այդպես եմ կարծում,թե չէ չեմ կասկածում,որ դու չես սիրել այդ տղայինԲյուրակն-ի խոսքերից
![]()
![]()
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Դու զուր մի փորձիր քո տեսանկյունից մեկնաբանել, թե ինչու եմ ես այդպես պահել: Ես կարող եմ խաբել քեզ, կարող եմ խաբել հենց այդ մարդուն, կարող եմ խաբել բոլոր ակումբցիներին իրար հետ վերցրած, ամբողջ աշխարհին, բայց ես չեմ ուզում ու չեմ էլ խաբում ինքս ինձ, չեմ կարող խաբել Աստծուն:
Ես ինձ չէի համոզում, որ նա իմ ոխերիմ թշնամին է, ես գիտեի, որ այդպես չէ: Ես ինքս ինձ չեմ ասել. «Նա քո ոխերիմ թշնամին է», ինքս ինձ ասել եմ. «Ես սիրում եմ նրան», իսկ նրան ասել եմ. «Ես քեզնից զզվում եմ»:
Ավելացվել է 2 րոպե անց
Եթե դու չես ասում, նշանակում է անկեղծ չես, իսկ անկեղծ չլինելուց ես զզվում եմ: Ինչպես էլ շարունակվեն հարաբերությունները, բոլոր դեպքերում գտնում եմ, որ պետք է ասել:Ուլուանա-ի խոսքերից
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 10.12.2006, 17:47: Պատճառ: Գրառման ավելացում։
Ե՞րբ է անհրաժեշտ ասել այդ բառերը. «Ես քեզ սիրում եմ»
Ոչ մեկ չի կարա որոշի երբ է անհրաժեշտ, որովհետև ԷԴ բառերը դու չես ասում ,սիրտդ է ասում:
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
tikopx (23.08.2010)
Սիրտը զգւմա, խելքը ղեկավարում: Ասում ես գիտակցելով, ուրեմն որոշում ես ԴՈՒՀայ-ի խոսքերից
Բյուրակն-ի խոսքերից
Բյուրական ջան ասեմ որ քո ասածներին համամիտ եմ, այսինքն որ ամեն դեպքում խաբելը լավ բան չի, դա ես չեմ ընդունում, իսկ ամենակարևորը որ մարդ հենց իրեն չի խաբում, չի փորձում իրեն արդարացնել իրեն իսկ աչքից ընկնելու համար…: ես շար եմ ցավում որ մարդիկ ստիպված, ինչ որ իրադրություններից ելնելով, կամ էլ կոմպլեքսների պատճառով, փորձում են արդարացնել իրենց «սուտ խոսելը», անկեղծ չլինելը: բայց դա սխալ է: Չես պատկերացնում ինչ է նշանակում անկեղծ լինել ու փոխադարձ զգալ դա:
իսկ այդ խոսքերի վերաբերյալ, թե երբ պետք է ասվեն, իմ կարծիքով պարզ է, այն ժամանակ երբ վստահ ես որ ՉԷՍ ԽԱԲՈՒՄ:
...ներկերս վերջացել են...
Դա ուրիշ հարց էիսկ այդ խոսքերի վերաբերյալ, թե երբ պետք է ասվեն, իմ կարծիքով պարզ է, այն ժամանակ երբ վստահ ես որ ՉԷՍ ԽԱԲՈՒՄ:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ