Սերը ավելի խորն եմ ընկալում, քանի որ սիրել նշանակում է դառնալ մի ընդհանուրի երկու մաս: Գտնում եմ, որ իրոք իրար սիրող մարդիկ իրար կհասկանան առանց բառերի էլ:
Սերը ավելի խորն եմ ընկալում, քանի որ սիրել նշանակում է դառնալ մի ընդհանուրի երկու մաս: Գտնում եմ, որ իրոք իրար սիրող մարդիկ իրար կհասկանան առանց բառերի էլ:
Առաջին անգամ սիրահարված մարդու պարագայում, երեւի պայմանավորված է փորձի պակասից, որովհետեւ փորձի պակասը կարող է պատճառ հանդիսանալ, որ մարդը չկարողանա կողմնորոշվել՝ այն ինչ կատարվում է սե՞ր է, թե՞ կիրք: Բայց, երբեք չի բացառվում, որ 18 տարեկանում մարդը հանդիպի հենց այն միակին ում հետ կուզի անցկացնել իր ողջ կյանքը: Պապիկիս եղբոր թոռը 18 տարեկան է, հանդիպել է իր երկրորդ կեսին, միասին նույն կուրսում են սովորում, սպասում են ավարտեն, որ ամուսնանան: Այնպես, որ տարիքը այս դեպքում, նույնպես, այնքան էլ կապ չունի:
Սերը էնպիսի բան է, որ կարող է 6 տարեկան երեխային էլ այցելել: Երբ դու զգում ես տխրություն, դու գիտես չէ՞, որ դա հենց տխրություն է, չես կարող այլ զգացմունքի հետ շփոթել, նույնն էլ սիրո դեպքում, երբ այն այցելի երբեք չես երկմտի ու չես կասկածի՝ արդո՞ք դա իսկական սեր է, թե՞ ոչ: Եթե երբեք այդ խոսքերը ասելու ցանկություն չես ունեցել ուրեմն չես էլ սիրել, համակրել ես:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Աչքդ թեքեցիր՝ բանիդ տերը չես, բանդ թեքեցիր՝ աչքիդ տերը չես։
Ախր էդ բառերը արդեն սիրող զույգերի դեպքում ինչ–որ տեղեկություն չեն, որ ասես, դրանով հասկանան՝ սիրում ես, թե չէ։ Էստեղ հարցն ամենևին էլ հասկանալ–չհասկանալը չի, էլի։ Էդ բառերը համարժեք են, ասենք, շոյելուն, փաղաքշելուն, համբուրելուն։ Չգիտեմ, ինձ համար էդ նույնն ա, ոնց որ ասես՝ անպայման պիտի համբուրի՞, պիտի գրկի՞, որ իմանամ՝ ինձ սիրում ա։ Լուրջ եմ ասում, լրիվ համարժեք բաներ են դրանք ինձ համար։
---------- Ավելացվել է՝ 00:35 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:33 ----------
Հա, պարզ է, որ մարդիկ տարբեր են, ու խառնվածքից կախված՝ մեկի համար կարող է էդ բառերն ասելը կամ լսելը կենսական պահանջ լինել, մեկ ուրիշի համար՝ ոչ, նաև մեկը կարող է հեշտությամբ ասել, մեկ ուրիշի համար դա հոգեբանորեն բարդ խնդիր լինի։ Ու նաև համաձայն եմ, որ դրանով չի որոշվում սիրել–չսիրելը, բայց միաժամանակ համոզված եմ, որ նույնիսկ էն մարդկանց համար, ովքեր առանձնապես պահանջ չունեն, որ իրենց էդ բառերն ասեն, միևնույն է, հաճելի է լսելը։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ariadna (08.08.2010)
Դե, կիրք ասելով նկատի ունեմ զուտ ֆիզիկական ձգողությունը, երբ էտ ձգողությունը անցնում ա ու տակը բան չի մնում, չնայած, կան բազմաթիվ զույգեր որոնց կապը տարիներ շարունակ շարունակվում ա հենց միայն էտ կիրք կոչվածի շնորհիվ: Բայց հազվադեպ, սովորաբար երբ մարդկանց կապողը միայն կիրքն ա, իսկ կիրքը շուտ ա մարում, տակը մնում ա կատարյալ դատարկություն եւ օտարություն:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Էէէ, Չամիչ ջան, ախր առանց էդ անտեր կրքի սեր չի լինում, հակառակը միգուցե, բայց առանց կիրք սերը սովորական ընկերությունն է ըստ իս։ Իհարկե էդպիսի ընկերական ընտանիքները ավելի շատ են մեր հասարակությունում, քան իսկական կրքասերայինները (շատ էլ լավ բառ ա), բայց ամեն դեպքում էստեղ քննարկում ենք սիրող զույգերին, ուրեմն կիրքը էստեղ միշտ առկա է
![]()
When life gives you lemons, make lemonade
Ափսոս էտ ֆիլմի անունը չեմ հիշում, Մերիլ Սթրիփն ու Ռոբերտ Դենիրոն են խաղում, այդ ֆիլմում երկուսն էլ բավականին երիտասարդ են: Ֆիլմի սյուժեյում, նախքան իրար հանդիպելը երկուսն էլ ամուսնացած են, պատահական հանդիպում են ու էլ չեն կարողանում առանց իրար, ժամադրվում են մետրոյի գնացքի մեջ եւ իրանց հարաբերությունները ի սկզբանե կառուցվում է միայն շփման հարթության վրա: Երբ Դենիրոն իր կնոջը հայտնում է, որ հանդիպել է մեկ այլ կնոջ, բայց դրանք պարզապես հանդիպումներ են եւ ոչ ավելին, կինը ասում է՝ բայց դա ավելի սարսափելի է չէ՞:
Կարծում եմ սերը այն է երբ մարդիկ ձուլվում են իրար մեջ հենց շփման ընթացքում, երբ կիրքը լոկ այդ ամենի տրամաբանական շարունակությունն է:
---------- Ավելացվել է՝ 00:20 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:16 ----------
Համաձայն եմ Արիադնա ջան, առանց կիրք սեր չկա, բայց առանց սեր կիրք կա չէ՞ Մեզ մոտ մի քիչ այլ է, բայց արտասահմանում ինչքան կան էնպիսի դեպքեր, երբա մարդիկ հանդիպում են իրար, կրքով են լցվում, հենց նույն օրը բավարարում են կիրքը եւ վերջ, ամեն մեկը շարունակում է իր ճանապարհը:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Ariadna (09.08.2010)
Katka (09.08.2010)
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Սիրել ա պետք: Սերը թեորիաներ չի սիրում: Մենակ պրակտիկա…
Հ.Գ. "Falling in love" է կոչվում նշածդ ֆիլմը, Չամիչ![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ