Ինչ եղել է, կա. ինչ պետք է լինի, եղել է արդեն.
Եվ ինչ եղել է դարերում նախկին, կլինի նորեն:
Ungrateful (25.06.2009)
Հետաքրքիր թեմա եմ գտել
Գիտեք` մենք դեռ չենք կարողանում միմյանց մտքերը կարդալ, մենք չենք կարողանում զգալ`դիմացինը ինչ է մտածում, մենք կարողանում ենք լսել ու հասկանալ... "Շատ էլ չեմ ասում, բայց դու հո գիտես, որ քեզ մեկ ա սիրում եմ"չէ, չգիտենք, չենք կարդում մտքերը
... Մի ծուլացիր, ասա կարևոր խոսքերը...
Մենք կարող ենք արտահայտվել` "Ես քեզ սիրում եմ", սիրող մարդու համար այնքան էլ բարդ չի, չէ? Հատկապես եթե կռահում ես, որ պատասխանը կլինի` "Ես էլ քեզ": /Միմյանց սիրող զույգերի մասին է խոսքս/
Իսկ անփոխադարձ սիրո դեպքում` պետք չէ տղային/աղջկան պսիխոզի հասցնել "Ես քեզ սիրում եմ" բառերի անընդմեջ կրկնությամբ` դա ցավ կպատճառի և ասողին, և լսողին:
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
Կարողանում ենք:Հենց զգալով էլ գիտենք, դիմացինդ` տվյալ դեպքում սիրելիդ, ի՞նչ է մտածում: Հաստատ:
Մարդ կա իր համար բարդ է, էտ «հոգեցունց» երեք բառը կյանքի գնով էլ լինի չի ասի՝ սիրելով հանդերձ, մարդ էլ կա ամեն վայրկյան կարող է ասել՝ զգացմունք ներդնելով կամ էլ ոչ:Մենք կարող ենք արտահայտվել` "Ես քեզ սիրում եմ", սիրող մարդու համար այնքան էլ բարդ չի, չէ? Հատկապես եթե կռահում ես, որ պատասխանը կլինի` "Ես էլ քեզ"![]()
Բոլորս էլ տարբեր ենք, յուրաքանչյուրս էլ տարբեր ձևով ենք հասկանում ու արտահայտում մեր զգացածը: Ինչ -որ մեկի համար դրանք լո՛կ() բառեր են, մեկի համար էլ լո՛կ գործողություններ, կարևորը դիմացինդ հասկանա քո արտահայտման լեզուն: Մեկը կարող է ասել. «Ես քեզ սիրում եմ» ու դրանով ամեն ինչ ասված լինի, մեկն էլ կարող է ասել. «Ես քեզ ատում եմ», կամ ընդհանրապես ոչինչ չասի՝ լռի, ու դրա մեջ ավելի շատ սեր լինի, քան «Ես քեզ սիրում եմ»-ի դեպքում :
Նաև փոխադարձի դեպքում:Իսկ անփոխադարձ սիրո դեպքում` պետք չէ տղային/աղջկան պսիխոզի հասցնել "Ես քեզ սիրում եմ" բառերի անընդմեջ կրկնությամբ` դա ցավ կպատճառի և ասողին, և լսողին:
Ինչքան քիչ են բառերը, էնքան լավ:![]()
Чеширский КотЭ
Մի որոշ ժամանակ առաջ այս հարցին կպատասխանեի այսպես: "Եթե սիրում ես, անպայման ասա ու նշանակություն չունի ինչ հանգամանքներում, ում, նշանակությունակություն չունի ճիշտ է, թե սխալ, ասա: Ասելուց թեթևանում ես, ասելուց ուրախանում ես, ասելուց խաղաղվում ես ու տալիս ես սիրուցդ մի մաս":
Բայց հիմա կարծում եմ, որ երբեմն պետք է լռել, ներսում պահել, չարտահայտվել, որոհետև կարող է հենց այդ երեք բառերը դառնան ոչ թե ձեռքբերումների այլ կորուստների պատճառ: Իսկ կորուստը կարող է հսկայական լինել:
Այնուամենայնիվ, եթե չկան լռելու լուրջ պատճառներ ու զգում ես, որ պահն հասունացել է, երբ զգում ես, որ այդ բառերը արտաանելու ճիշտ ժամանակն է, որեմն ԱՍԱ…
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
Ariadna (08.08.2010)
Կարծում եմ, որ այդ խոսքերը ինքնաբուխ պետք է արտաբերվեն, եթե մտածում ես ասել թե չասել, կամ եթե ուզում ես ասել, բայց ինչ որ բան խանգառում է, ուրեմն հաստատ իսկական սեր չէ:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
E-la Via (08.08.2010)
E-la Via (08.08.2010)
Ես էլ եմ կարծում, որ պետք չէ, այդ խոսքերը չպետք է օդում կախված մնան, անպատճառ պետք է գտնեն իրենց հասցեատիրոջը, պետք է տեղ հասնեն: Այս դեպքում ասելը եւ չասելը նույն հաշիվն է, նախընտրելի է չասելը:
---------- Ավելացվել է՝ 20:28 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:24 ----------
Ինչ, որ տեղ համամիտ եմ, համոզված եմ, որ կան բազմաթիվ սիրող զույգեր, որոնք այդպես էլ չեն արտաբերել գլխավոր խոսքերը, բայց համոզված եմ, որ յուրաքանչյուրի կյանքում կպակասի մի շաաատ կարեւոր եւ արժեքավոր բան, եթե ոչ մի անգամ չի լսել եւ չի արտաբվերել այդ խոսքերը:Ինանա ջան, միայն թե չասես, որ քեզ համար առանձնապես կարեւոր չէ լսել այդ խոսքերը:![]()
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Իսկ ինչի չէ, է՞։ Ինչի չասես, ես ասող եմ, ախպեր, ու նաև ուզում եմ, որ ինձ անվերջ ասեն, կարամ օրը 100 անգամ ասեմ, ու չհոգնեմ։ Դրանից էլ հաճելի բան, որ սիրում ես, գիտես որ սիրված ես ու կարող ես դա կրկնել, ինչքան ցանկանաս։ Դրանից միայն դրական լիցքեր ես ստանում և հաղորդում, կարծում եմ։ Ինչի՞ համար է ձեռքով, ոտքով, աչքերով հասկացնելը, եթե կարելի է ասել մարդկային լեզվով, դրանով հաճույք պատճառել սիրելիիդ ու նաև քեզ։ Ինչքան շատ ջերմություն տաս դիմացինիդ, էնքան քեզ ավելի լավ կզգաս։ Վերջերս մի տեղ կարդում էի, որ այն ամուսինները, որոնց կանայք ամեն առավոտ համբուրում են ամուսնուն աշխատանքի ճանապարհելիս, աշխատավայրում շատ ավելի մեծ հաջողություններ են ունենում
Չգիտեմ որքանով է ճիշտ, բայց ամեն դեպքում ճշմարտության հատիկ կա դրա մեջ, կարծում եմ։
When life gives you lemons, make lemonade
Inana-ի խոսքերից
Համաձայն չեմ: Մարդը կարա իսկականից սիրի ու չասի էդ մասին: Սիրո մասին բառերը չարաշահելը իմ կարծիքով արժեզրկում է սերը: Սիրող սրտերը կարող են լռությամբ էլ խոսել: Սիրելիս լուռ զրուցում են նաև աչքերը, որոնք կարող են ավելին ասել, քան մաշված ու միլիարդավոր անգամներով կրկնված բառերը:
Այ մարդ ո՞նց կարաս իսկականից սիրես ու չասես, որ սիրում ես:
Ես որ չեմ կարա: Ես ոչ մենակ կասեմ սիրում եմ հլա օրը տաս անգամ էլ կկրկնեմ ու էսքան տարիներս հեչ էլ չեն ապացուցել ինձ, որ դրանից իմ միակ սերը արժեզրկվել ա:![]()
Չամիչ ջան ես ասում եմ էդ բառերը չարաշահելու մասին, որ ամեն վայրկյան կրկնում են ու համը հանում:
Իսկ ընդհանրապես իհարկե շաաատ հաճելի ա լսել էդ բառերը սիրածդ մարդու շուրթերից մանավանդ առաջին անգամ:
Բայց մի հոգեբանական գրքի մեջ կարդացել եմ, որ առաջին անգամ խոստովանություն անելուց իրոք սիրող տղան աշխատում ա շրջանցել էդ երեք բառը, իրա համար տանջանք ա էդ բառերը ասելը: Փոխարենը նա գտնում ա նման արտահայտություններ.
"Ես անտարբեր չեմ քո նկատամբ..."
կամ "Ես զգացմունքներ ունեմ քո նկատմամբ..." և այլն
---------- Ավելացվել է՝ 21:44 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:38 ----------
Երևի դա գալիս ա մարդու խառնվածքից: Ես էլ օրինակ կներվայինանայի օրվա մեջ հազար անգամ նույն բանը լսելուց: Հասկացանք էլի, ինչ ես գլուխ տանում: Կարելի ա սերը ցույց տալ քո վերաբերմունքով, օրինակ, ինչպես Արիադնան ա ասում, գործի գնալուց առաջ ամուսնուդ համբուրելով և շատ ուրիշ բաներով![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ