User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 53 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Վիրտուալ հաղորդակցություն

  1. #46
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է արդյոք ինտերնետով գտնել կյանքի կեսին

    էս հարցին ես մինչև հիմա մատների արանքով էի նայում
    Սակայն Ուլուանայի հետևյալ գրառումը մտորումների տեղիք տվեց:
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Միայն թե դրա համար անհրաժեշտություն է միմյանց հետ մինչև վերջ անկեղծ ու ազնիվ լինելը՝ թյուրիմացությունների ու հետագա հիասթափությունների հավանականությունը նվազագույնի հասցնելու համար: Երբ երկու կողմերն էլ ամեն ինչ անում են իրենց իրական բնույթը դիմացինին ցույց տալու
    Բայց չէ որ ամենադժվար բաներից մեկը ՝ դա սեփական անձը գնահատելն է, մանավարդ այնպես, ինչպես երևում ես ուրիշների աչքին:
    Այսինքն վիրտուալը այս դեպքում օգնու՞մ է ճիշտ ճանաչել ինքտ քեզ:

  2. #47
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավո՞ր է արդյոք ինտերնետով գտնել կյանքի կեսին

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    էս հարցին ես մինչև հիմա մատների արանքով էի նայում
    Սակայն Ուլուանայի հետևյալ գրառումը մտորումների տեղիք տվեց:

    Բայց չէ որ ամենադժվար բաներից մեկը ՝ դա սեփական անձը գնահատելն է, մանավարդ այնպես, ինչպես երևում ես ուրիշների աչքին:
    Այսինքն վիրտուալը այս դեպքում օգնու՞մ է ճիշտ ճանաչել ինքտ քեզ:
    Կներես, ուշացումով պատասխանեմ հարցիդ. այո, պատկերացրու, որ ահագին օգնում է ոչ միայն դիմացինիդ, այլև հենց ինքդ քեզ ավելի լավ ճանաչելուն: Օրինակ, ես ինքս վիրտուալ շփման ընթացքում շատ ու շատ նոր գծեր ու թաքնված կողմեր եմ հայտնաբերել իմ մեջ՝ թե՛ դրական և թե՛ բացասական: Այնպես որ վիրտուալ շփումը շատ առումներով նաև ինքնաբացահայտման լավ հնարավորություն է ընձեռում մարդուն:

    Բայց չէ որ ամենադժվար բաներից մեկը ՝ դա սեփական անձը գնահատելն է, մանավարդ այնպես, ինչպես երևում ես ուրիշների աչքին:
    Այո, բարդ է, բայց իմ ասած ազնիվ ու անկեղծ լինելու դեպքում սկսում ես քո՝ քեզ հայտնի կերպարը համեմատել այն կերպարի հետ, որը տեսնում է քո մեջ դիմացինդ, և փորձում ես գնահատել այդ երկու կերպարները: Համեմատության արդյունքում մի կողմից իմանում ես, թե ինչպիսի տպավորություն ես թողնում (ու, եթե համարում ես, որ այն սխալ է, վերլուծում ես դրա պատճառները՝ անկախ նրանից՝ տպավորությունը բացասական է, թե դրական), մյուս կողմից էլ երբեմն իմանում ես, որ որոշ գծեր ունես (էլի և՛ դրական, և՛ բացասական), որոնց մասին մինչ այդ, փաստորեն, չէիր էլ կասկածում:

    Ուղղակի ամբողջ հարցն այն է, որ շփման վիրտուալ տեսակը լիակատար անկաշկանդության հնարավորություն է ապահովում, որի արդյունքում մարդու մեջ գլուխ են բարձրացնում թաքնված ու մինչ այդ չդրսևորված շատ հատկանիշներ: Կարող եմ վստահաբար ասել, որ վիրտուալ հաղորդակցության շնորհիվ ես ինքս ինձ շատ եմ բացահայտել: Ի դեպ, վիրտուալ շփումը զգալիորեն ազդում է նաև ռեալ շփման վրա. վիրտուալի անմիջականությունը հաճախ ինքնաբերաբար տեղափոխվում է նաև ռեալ ոլորտ, և մարդը, փաստորեն, փոխվում է՝ դառնալով ավելի շփվող, արտահայտվող ու անմիջական: Իմ շրջապատում այդպիսի դեպքերը բազմաթիվ են:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #48
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիրտուալ հաղորդակցություն

    Անձնական փորձս ցույց տվեց, որ վիրտուալ ճանապարհով իմ իրական կերպարը ավելի տեսանելի է, իսկ հոգուս վիճակները` ավելի թափանցիկ;
    Վիրտուալ շփումն ինքնին խաղի է նման և որպեսզի կանխամտածված սցենար չունենա, պիտի գործի անկեղծության հիմքի վրա...
    Ինձ օրինակ icq-ական շփումներն այնքան էլ չեն օգնում մարդուն լիովին ճանաչելու համար, բայց ֆորումը՝ իմ դեպքում հենց ակումբը, անդամների խորամանկ, խաղարկային, հակասող, անկեղծ, միամիտ, պատահաբար, պահի ազդեցության տակ և այդպես շարունակ արված գրառումները ահագին օգնեցին...
    Չեմ թաքցնի, որ շատերի գրառումները հենց այնպես չեմ կարդացել, այլ ուսումնասիրել եմ, ինչն ավելի է օգնել ունենալ տվյալ կերպարի խառնվածքի գոնե ուրվագիծը...
    Բնական է, որ ինչպես իրական կյանքում վիրտուալում ևս հիասթափությունները հայտնվել ու անհետացել են...
    Վիրտուալ ձևով ավելի եմ մտերմացել նույնիսկ այնպիսի մարդկանց հետ, որոնց վաղուց ճանաչել եմ
    Ուղղակի.../մեջբերումներ անեմ գրածս հոդվածից, որը գուցե մի օր տեղադրեմ, բայց հիմա իրավունք չունեմ/
    Ինտերնետում միտքը ձեռագիր չունի, ուստիև չունի բնավորություն:
    Յուրաքանչյուր ընթերցող կամ համակարգչին սևեռված տեսողություն հասցնում է ֆիքսել բառերը՝ առանց դրանք զգալու, առանց շոշափելու դրանց ինքնարժեքը։ Վտանգավոր է, քանի որ հենց այդպես մարդիկ ենթարկվում են ռոբոտացման։

    Ինչևէ, մեզանից յուրաքանչյուրն ինքն է ընտրում կյաքնի օգտակար և անօգուտ ասպեկտները; Այժմ մենք շատ ու շատ լայն հնարավորություններ ունենք ինքնակրթության, ինքնազարգացման և ինքնահաստատման համար;
    Պարզապես մեր «կյանքի իմաստ» դարձած ինտերնետի բոլոր հնարավորություններից օգտվելիս չպետք է մոռանալ, որ այն ժամանակը կուլ տալու հակում ունի; Չպետք է մոռանալ և այն, որ ինտերնետը ունակ է ինչպես էներգիա փոխանցելու, այնպես էլ քո մեջ եղած էներգիան սպառելու:
    Ոչ մի դեպքում վիրտուալ հարաբերությունները, տեղեկատվության ազատ, ճշմարիտ և կամ սուտ էջերը չպետք է գերադասել իրական կյանքի, մարդկային շփման տարաբնույթ դրսևորումներից, ազատ, ճշմարիտ և կամ սուտ էջերից, որովհետև ամենաչնչին առավելությունը որ կարող ենք ընդգծել, դա վիրտուալի ծնունդն է հենց իրականում ու իրականից;
    Հա ու մեկ էլ...
    Միանգամայն համոզված եմ, որ դու ձեռք կբերես հրաշալի ընկերներ, որոնց հետ վիրտուալ շփման տրամաբանական շարունակությունը կուզենաս տեսնել իրական կյանքում։
    Երբ որ հանկարծ զգաս իրականի ու վիրտուալի տարբերությունը ոչ միջոցի, այլ անձի դրոևորման մեջ, կխճճվես;
    ....իսկ ես դեռ ուսումնասիրում եմ վիրտուալ կյանքը ու հասկացել եմ, որ այն այնքան էլ բարդ չէ, եթե լայն բացես աչքերդ
    Հ.Գ. Գաղտնիք բացեմ...ակումբում լիքը ինձ հարազատ մարդիկ եմ գտել/լավ..էս գաղտնիք չէր/, բայց մեկ-երկու հոգու հետ եմ կարողանում թեթև ու հանգիստ շփվել...վիրտուալում էլի, որովհետև նրանք էլ են կարողանում/
    Այնումանեյնիվ աչքերին փոխարինել ոչինչ չի կարող...քո աչքերին նայող աչքերին
    Վերջին խմբագրող՝ Ծով: 18.10.2007, 14:26:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (14.03.2010), Mephistopheles (03.01.2010)

  5. #49
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Վիրտուալ հաղորդակցություն

    Հոգեբանության բաժնում պեղումներիցս մեկը եղավ այս թեման, որը կցանկանայի վերանայվեր և նոր կարծիքներով համալրվեր՝ վերտուալ հաղորդակցության դրական ու բացասական կողմերն հաշվի առնելով:
    Ինքս էլ սկսեմ երևի: Վերջերս շատ եմ մտածում այս մասին, ինտերնետը կայծակնային արագությամբ ներխուժեց իմ կյանք: Իհարկե փորձում եմ սահմանափակել, քանի որ այստեղ` վերտուալ աշխարհում, ժամանակը ավելի արագ է ընթանում և իմ գործերը մնում են կիսատ: Հետաքրքիր կարծիքներ կարդացի և ոմանց հետ համաձայն եմ... Ինչևէ բացասականը ինձ համար նաև շատ է, չեմ հասկանում դեռևս ինչից է առաջանում այդ հետաքրքիր կապվածությունը... Այո, վերտուալ շփման մեջ մարդիկ ավելի ազատ են, բայց նաև հաճախ ներկայանում են ավելի դրական կողմերով կամ էլ այնպես, ինչպես կցանկանան, որ իրենց ընկալեն, թեև իրականում կարող է էտպես չի... Հույզերը արտայատում ենք սմայլով, բայց ասենք կիրառում ենք այս սմայլը, բայց հաստատ բարձր ի սրտե թեթևանալու աստիճան չենք ծիցաղում կամ էլ "տապալվում գետնին", այլ ուղղակի ժպտում ենք... չգիտեմ ճիշտ են ասում, որ աուտիզացիայի դար է:
    Չկարծեք միայն բողոքում եմ, չէ ես գիտեմ նաև դրական կողմերը, այն որ ընկերներ ձեռք բերեցի կամ անընդհատ նոր ինֆորմացիան, որը պիտի տանջվեի գրադարանում, որ ասենք համապատասխան գիրքը գտնեի ու իմանայի...
    Միևնույն է տեխնիկայի միջոցով շփումը, այնուամենայնիվ, միջնորդավորված է ...
    Վերջին խմբագրող՝ Agni: 07.03.2010, 23:24:
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  6. #50
    Լիարժեք անդամ @Lika@-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Yerevan))
    Տարիք
    29
    Գրառումներ
    81
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Վիրտուալ հաղորդակցություն

    ըստ ինձ ինտերնետի լավ կամ վատ կողմեր ունենալը նախ մարդուց է կախված,օրինակ եթե մարդ պարապա ու դարդն ու ցավը ժամանակ մեռցնելնա,ուրեմն ինտերնետը կատարյալ տարբերակա,ու այդտեղից էլ սկսում են առաջանալ սուտ պատմություններ,մարդ ներկայացնում է ոչ թե իրեն այլ իր նախընտրելի կերպարը...............իսկ այն մարդկանց համար,ում համար ինտերնետը լրացուցիչ հետաքրքրություն է,ինֆորմացիայի աղբյուր բնականաբար դրական կողմերն ավելի շատ են,օրինակ ես բազմաթիվ գրքեր եմ բեռնում,գրադարան գնալ գալու փոխարեն,շփվում այլ երկրներում գտնվող ընկերներիս ու բարեկամներիս հետ........իհարկե կա ինտերնետի չափից դուրս գրավիչ լինելու գործոնը բայց իմ կարծիքով դա կրկին կախված է մարդուց,նրա կամքի ուժից և հետաքրքրություններից.......պետք չէ մեծ կախման մեջ լինել ինտերնետից,թե չէ շատ շատերը կսկսեն մարդկանցից հիասթափվել պարզելով նրանց ստերն........
    Мы всегда ценим то,чего мы добиваемся сами,своими силами...!

  7. #51
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էստեղ մեջբերեմ, ձեռի հետ էլ էս թեման արթնացնեմ ութամյա խոր քնից:

    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    @ivy ... վիրտուալը գերիրականացված ա, ցավոք սրտի...
    Ճիշտն ասած` չգիտեմ, թե սա ասելով` ինչ նկատի ունես, բայց, ըստ իս, ժամանակակից վիրտուալը գերիրականացված կարելի է համարել նախ և առաջ նրանով, որ էսօր վիրտուալի դրսևորումներն ահագին բազմազան են, ասենք, մի տասը տարի առաջվա համեմատ, ու դրանց միջոցով կարելի է մարդուն արդեն էնքան լավ ճանաչել, որ իրականում հանդիպելով` նույնիսկ չզգաս, որ առաջին անգամ ես հանդիպում, կարծես վաղուց իրականում ճանաչելիս լինես, ու պատճառը կարող է բոլորովին էլ հոգեհարազատությունը չլինել: Օրինակ, տարիներ առաջ, երբ ո՛չ վիդեոներ հրապարակելու կամ իրար ուղարկելու ձև կար, ո՛չ սքայփով տեսա-/լսազանգ անդլու, ո՛չ էլ, առավել ևս, լայվ մտնելու, բացի տեքստային ինֆորմացիայից, կարելի է ասել, դեպի ռեալ բացվող միակ պատուհանը լուսանկարներն էին, բայց նույնիսկ դրանց հասանելիությունը չի կարելի համեմատել էսօրվանի հետ: Էս գերիրականացվածությունը մի կողմից, իհարկե, լավ է, քանի որ հնարավորություն է տալիս հեռավորության վրա շատ մարդկանց ռեալին հավասար կամ համարյա հավասար ճանաչել: Մյուս կողմից էլ մաքուր վիրտուալ կերպարները, այսինքն` նրանք, որոնց գիտենք բացառապես իրենց տեքստային հաղորդագրություններով` լինեն դրանք ֆորումում, չաթում, թե Ֆեյսբուքում, գնալով պակասում են, իսկ նրանք շատ դեպքերում առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում` ինչ-որ առումով նմանվելով գրքային կերպարների, որոնց չերևացող մասը վերականգնում ենք սեփական երևակայությամբ` հիմնվելով զուտ իրենց գրառումների ու հաղորդագրությունների վրա: Վիրտուալ կերպարներ կան, որոնց մի տեսակ ափսոս է «իրականացնելը». իրենք հենց վիրտուալ են հետաքրքիր ու լավը, իսկ ապավիրտուալացվելու դեպքում էսպես թե էնպես դառնալու են սովորական մարդիկ, քանի որ բոլորս էլ իրականում էս կամ էն չափով սովորական ենք:

    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    հը՞ն... իմ վիրտուալը վիրտուալ է, իրականը՝ իրական... ու իրենք իրար վանող մագնիսների նման գլորվում են տարածաժամային կոնտինիումում՝ մերթ ընդ մերթ իրար հետ առաձգական բախվելով...

    իրականը երբեք էլ չի կարող գերագնահատված լինել, քանի որ ինչքան էլ գնահատես իրականը, հա էլ կա մի հարյուր էտքան էլ գնահատելու տեղ... առնվազն... իսկ վիրտուալը... հա, շատերս ունենք դրան գերիրականացնելու հակումներ այս օր ու դարում... քյասա... թռա՝ իրական կյանքը սպասում է իմ կողմից հավելյալ գնահատվելուն
    Ես կասեի` նույնն էլ վիրտուալը: Հենց էն չերևացող մասի պակասը հաճախ օգնում է, որ ավելի շատ նրբություններ նկատես ու ոչ ակնհայտ հատկանիշներ բացահայտես մարդու մեջ` երևացող դրսևորումների հիման վրա, մոտավորապես նույն սկզբունքով, ինչպես որ, օրինակ, կույր մարդու լսողությունն ավելի նուրբ ու ուժեղ է դառնում տեսողության բացակայությամբ պայմանավորված:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 23.06.2018, 05:25:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #52
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    հը՞ն... իմ վիրտուալը վիրտուալ է, իրականը՝ իրական... ու իրենք իրար վանող մագնիսների նման գլորվում են տարածաժամային կոնտինիումում՝ մերթ ընդ մերթ իրար հետ առաձգական բախվելով...

    իրականը երբեք էլ չի կարող գերագնահատված լինել, քանի որ ինչքան էլ գնահատես իրականը, հա էլ կա մի հարյուր էտքան էլ գնահատելու տեղ... առնվազն... իսկ վիրտուալը... հա, շատերս ունենք դրան գերիրականացնելու հակումներ այս օր ու դարում... քյասա... թռա՝ իրական կյանքը սպասում է իմ կողմից հավելյալ գնահատվելուն
    Այվիի ասածը կարծում եմ վիրտուալը իրականից տարանջատելու մասին խնդիրը չի, այլ այն որ ասենք էդ վիրտուալ ու իրական անձը նույն կենտրոնական նյարդային համակարգից չի օգտվում կարծես, տարբեր միջավայրերում։ Այսինք ենթարկվելով որոշակի պահանջարկի վերափոխում ու վերադասավորում ա իր վիրտուալ ինքնութնունը, ու դառնում ա իրականին անհամապատասխան։ Պարզ լեզվով ասած կարա երկար ճառեր գրի հանդուրժողականության մասին, բայց մի հատ սևամորթ մտնի գազոնը, բռնի գլխից խփի։ ՄԻ քիչ չափազանցրի, բայց մոտավոր այ սենց տարբերություններ մասին խոսքը։ Չգիտեմ հանուն ինչի ա դա արվում, բայց ահագին տարօրինակ երևույթ ա դա, քանի որ վիրտուալի վրա հիմնվելով իրա մասին արդեն թյուր կարծիք ա ձևավորվել, կոնտրաստային շոկ ա ստեղծվում ծանոթության, կամ մտերմության ընթացքում։
    Քո ասած տարանջատումը կարա ներգործի էս ամենի վրա, եթե կանխակալ ենթադրես, որ իրականությունը տարբեր ա, ու սպասելիքներ չունենաս։ Բայց տվյալ թեմայում մարդիկ ցանկություն են հայտնում հենց էդ վիրտուալ անձի հետ ծանոթանալու, նենց որ սա արդեն սպասելիք ա, կարա բերի հիասթափության։
    Իսկ իրականությունը գնահատելու ու վերագնահատելու մտքերը լավ ա հնչում։ Լիքը նյուանսներ կան մարդկանց մեջ, որ թերևս հարատև ճանաչողական պրոցեսս կարող են պահանջել։
    SWTS

  9. #53
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, ի լրումն վերևի գրառմանը ասեմ, որ իրականությունը կարող ա նաև ճիշտ չգնահատվի, որովհետև մարդը ռոբոտ չի, որ բոլոր իրադրություններում նույն ձևի իրան դրսևորի, կամ մտածված քայլեր անի։ Պետք ա հաշվի առնել նաև իրադրությունը որում տեղի ա ունենում վիրտուալի ու իրականի հատումները։ Բայց դե սրանք զուտ խոսակցութություններ են։ Ամեն մեկն իր ընկալման գերին ա դառնում, ու ստացվում ա փյուր քաքմեջ Բայց դե դրական օրինակներ նույնպես գոյություն ունեն, ինչքան մարդ, այնքան փորձ։
    SWTS

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վիրտուալ պատկերասրահ
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 143
    Վերջինը: 08.06.2014, 21:03
  2. Վիրտուալ մեքենա
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 23.05.2012, 14:57
  3. Անլար հաղորդակցություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 31.05.2011, 13:03
  4. «Ոչ վիրտուալ «Դար» ակումբը»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 44
    Վերջինը: 14.04.2010, 19:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •