User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Վիրտուալ հաղորդակցություն

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վիրտուալ հաղորդակցություն

    Այսօր վիրտուալ հաղորդակցությունը շատերիս կյանքի անբաժան ու արդեն անհրաժեշտ մասն է կազմում։ Կարճ ասած՝ այդ ոլորտը ոտք դրած մարդու համար արդեն դժվար է դրանից հրաժարվելը և իր կյանքը առանց այդպիսի հաղորդակցության պատկերացնելը։
    Այնուամենայնիվ, կա տարածված կարծիք, որ այդպիսի հաղորդակցությունը լիարժեք չէ, որ այն, չնայած իր բոլոր հնարավորություններին, չի կարող փոխարինել իրական շփմանը։
    Ի՞նչ առավելություններ ու թերություններ ունի վիրտուալ հաղորդակցությունը։ Հնարավո՞ր է արդյոք ճանաչել մարդուն չաթի, ինտերնետային ֆորումների կամ էլեկտրոնային նամակագրության միջոցով։ Եվ եթե այո, ապա որքանո՞վ։ Մարդու ո՞ր հատկանիշներն են, որ ոչ մի դեպքում չեն բացահայտվում վիրտուալ շփման դեպքում։ Իսկ գուցե որոշ գծեր էլ կարելի է բացահայտել հենց այդպիսի շփման արդյունքու՞մ։ Գուցե շատերի համար սա իրենց արտահայտելու, դրսևորելու առավել հարմար, իսկ ոմանց համար նույնիսկ միակ ձև՞ն է։
    Ի՞նչ եք կարծում։ Դե, սպասում եմ ձեր կարծիքներին։ Ի՞նչ է ցույց տվել ձեր մինչև այժմ ունեցած փորձը այս ոլորտում։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 20.03.2006, 19:42:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (04.04.2015), Աթեիստ (03.09.2013), Արէա (27.11.2013), Հայկօ (29.10.2013), Ներսես_AM (07.10.2013), Ռուֆուս (02.11.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես արդեն 3 տարուց ավելի է, ինչ ինտերնետով շփվում եմ տարբեր մարդկանց հետ: Ոմանց իրական կյանքում տեսել եմ, ոմանց՝ ոչ: Ինձ թվում է՝ հնարավոր է մարդուն վիրտուալ հաղորդակցությամբ լիովին բացահայտել, սակայն դրա համար շատ երկար ժամանակ է պետք ու կանոնավոր շփում:
    Արդեն 3,5 տարի է, ինչ ես մի ֆորումի անդամ եմ, որի անդամներից շատերի հետ եմ շփվել: Ոմանց հետ իսկական նամակագրական կապ էլ ունեմ, իրար նվերներ ու բացիկներ ենք ուղարկում, երկար նամակներ գրում: Ոմանց հետ հաճախ շփվում եմ MSN-ով, կիսվում առօրյա խնդիրներից, տարբեր հարցեր ենք քննարկում: Ավելին՝ այդ ֆորումում մի աղջկա հետ էի ծանոտացել, որի հետ 2 տարի շփվելուց հետո նա եկավ Հայաստան, որ ինձ տեսնի: Հրաշալի ժամանակ անցկացրեցինք միասին:
    Բայց կարճատև շփումն ինտերնետով խաբուսիկ է, հաճախ շատերը ստեր են հորինում իրենք իրենց մասին:
    Վիրտուալ շփումը մի առավելություն ունի, որը շատ կարևոր է: Եթե մեկը հենց սկզբից էլ չի ստում, ապա կարող է մինչև վերջ անկեղծանալ: Այսպես ավելի հեշտ է, մարդու աչքերի մեջ չես նայում, ձայնը չես լսում:

  4. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Իմ համար վիրտուալ շփումը հնարավորություն է.
    • Նոր ծանոթներ ձեռք բերելու (որպես կանոն հետաքրքիր և լավ մարդիկ)
    • Գիտելիքներ ձեռք բերելու
    • Ինքնարտահայտվելու
    • ժամանակ անցկացնելու
    Ես թվարկումը կատարեցի ըստ կարևորության: Բայց վիրտուալ "կյանքը" իմ համար չի կարող փոխարինել իրական կյանքին, իրական շփմանը: Միաժամանակ վիրտուալն ու իրականը իմ համար իրար հետ կողք-կողքի ապրող աշխարհներ չեն: Ավելի շուտ սրանք իրար լրացնող, իմ առօրյան լցնող երևույթներ են:

    Արդյոք կարելի՞ է վիրտուալ շփան ժամանակ ճանաչել խոսակցին: Ամեն ինչ կախված է խոսակցից: Եթե նա ուզում է որ իրեն ճանաչեն, շփվելուց անկեղծ է ու ազնիվ, ապա միանշանակ կարելի է ճանաչել:

    Բայց չպետք է մոռանալ, որ "իրական" կյանքում էլ է այդպես. եթե խոսակիցդ չուզի, նրան չես կարող ճանաչել: Չնայած մյուս կողմից պետք է հասկանանք, որ "վիրտուալում" "թաքնվելն" ավելի հեշտ է, քան "իրականում": Այստեղ ավելի հեշտ է ինչ-որ կերպարի մեջ մտնելը, որովհետև եթե "իրական կյանքում" կերպարի մեջ մտնելու համար (կոպիտ ասեմ), պետք է խելք և դերասանական տաղանդ, ապա "վիրտուալում" միայն խելքը բավարար է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտն ասած՝ իմ վիրտուալ կյանքը, իմ բոլոր վիրտուալ կյանք ունեցող ծանոթների համեմատ, շատ ավելի մանուկ է՝ ընդամենը 9 ամսական, ու, բնականաբար, փորձս ավելի քիչ է այդ ոլորտում, բայց կարող եմ համոզված ասել, որ իմ վիրտուալ ծանոթների մեջ կան մարդիկ, որոնց հետ նաև իրականում շփվելով՝ ես հասկացել եմ, մի բան. միայն իրական շփման միջոցով ես հաստատ չէի կարողանա բացահայտել կամ գոնե շատ ուշ կբացահայտեի նրանց որոշ շատ կարևոր արժանիքներ, որովհետև մարդիկ կան, որոնք միայն այդ եղանակով՝ վիրտուալ շփման միջոցով են կարողանում դրսևորել իրենց որոշ գծեր, կամ, համենայնդեպս, վիրտուալ հաղորդակցության միջոցով ավելի հեշտությամբ ու ավելի կարճ ժամանակում են դրանք արտահայտում։ Եթե, ասենք, այդ հատկանիշները միայն իրական շփման դեպքում ես կբացահայտեի մի տարում, ապա վիրտուալի միջոցով բացահայտում եմ, ասենք, մի ամսում։ Ինչ խոսք, կարող է լինել նաև հակառակը։ Դա արդեն կախված է մարդու բնույթից։ Ես ինքս իմ ծանոթներից մեծ մասի համար, որոնք ինձ ծնված օրից ճանաչում են իրական կյանքում կամ գոնե իրենք այդպես են կարծում, դեռ մինչև հիմա էլ չբացահայտված մութ անտառ եմ, իսկ ոմանք ինձ պարզապես որպես բոլորովին ուրիշ մարդ են պատկերացնում՝ իմ որոշ ինքնամփոփության պատճառով։ Երբեմն ինձ այնպիսի հատկանիշներ են վերագրում, որոնք բացարձակապես ոչ մի կապ չունեն իմ իսկական էության հետ։ Իսկ վիրտուալ շփման ժամանակ, կարող եմ ասել, որ ինձ ընդհանուր առմամբ ճիշտ են հասկանում, ճիշտ են ճանաչում՝ չհաշված որ շատ թերություններ, միևնույն է, մնում են լիովին չբացահայտված։

    Ինձ, օրինակ, վիրտուալ հաղորդակցության մեջ ամենաշատը դուր չի գալիս, կարելի է ասել, նույնիսկ վախեցնում է այն հանգամանքը, որ հաճախ սկզբում ինձ շատ ավելի լավն են պատկերացնում, քան իրականում կամ... Իսկ դա նշանակում է, որ հիասթափություններն անխուսափելի են, և դա շատ տխուր է...
    Համոզված եմ, որ այս բարդույթը շատերն ունեն։

    Օրինակ, Ի՞նչ եք կարծում մարդկային ո՞ր հատկանիշներն են, որ դժվարությամբ են բացահայտվում վիրտուալ հաղորդակցության ժամանակ, որոնք հեշտ է թաքցնելը (խնդրում եմ, եթե դժվար չի, նշեք կոնկրետ հատկանիշներ)։
    Եկեք նաև մեր վիրտուալ փորձից օրինակներ բերենք, այսինքն՝ վիրտուալ շփման դեպքեր, որոնք այս կամ այն չափով հաստատում են մեր տվյալ տեսակետը, հիասթափության դեպքեր և հակառակը, որոնք մեր կարծիքով հետաքրքրություն են ներկայացնում։ Եթե դժվար չի, օրինակ բերեք նաև ձեզ, այսինքն՝ թե ինչ հատկանիշներ են ձեզ իրականում բնորոշ, որոնք, ձեր կարծիքով, վիրտուալ շփման մեջ հաճախ չեն երևում և հակառակը։ Միայն թե պայմանավորվենք, որ խոսելու ենք լրիվ անկեղծ, ու սեփական արժանիքների մասին խոսելը ինքնագովասանք չի համարվելու։ Դե, մերկացրեք ձեր իրական էությունը... վիրտուալ հաղորդակցության միջոցներից մեկի՝ այս ֆորումի միջոցով
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 21.03.2006, 21:58:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանուլ (08.03.2010)

  7. #5
    Արգելափակված kataxik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2006
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զգուշացում. Գրառումը հանդիսանում էր "ԴԱՐ" Ակումբի օրենսդրության 2.2.3. կետի խախտում, այդ պատճառով ջնջվել է: Ակումբի օրենսդրությանը ծանոթացեք այստեղ:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 22.06.2006, 19:39:

  8. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիրտուալ շփման ժամանակ դու կարող ես ինքդ ընտրել ինչը թաքցնել, ինչը՝ ոչ: Օրինակ, ես թաքցնում եմ իմ բոլոր թերությունները, հատկապես երբ շպվ'ում եմ օտարերկրյացիների հետ:

  9. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ես, օրինակ, չեմ աշխատում թաքցնել իմ բոլոր թերությունները։ Դե, որոշ թերություններ թաքցնում եմ, բայց ընդհանրապես ես ձգտում եմ այնպես անել, որ մարդիկ ինձ ճանաչեն այնպիսին, ինչպիսին որ կամ՝ իմ թերություններով ու արժանիքներով հանդերձ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    երբեմն էլ պատահում ե, որ ուզում եմ թերություններս ցույց տալ, բայց կա'մ չի ստացվում, կա'մ ինձ չեն հավատում

  11. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    երբեմն էլ պատահում ե, որ ուզում եմ թերություններս ցույց տալ, բայց կա'մ չի ստացվում, կա'մ ինձ չեն հավատում
    Ինձ հետ էլ է այդպես հաճախ պատահում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (06.03.2014)

  13. #10
    Մարդ մը lateralis-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ջհանդամի գյոռ
    Գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Օրինակ, Ի՞նչ եք կարծում մարդկային ո՞ր հատկանիշներն են, որ դժվարությամբ են բացահայտվում վիրտուալ հաղորդակցության ժամանակ, որոնք հեշտ է թաքցնելը (խնդրում եմ, եթե դժվար չի, նշեք կոնկրետ հատկանիշներ)։
    Լավ, որ էսպես ես հարցնում ասեմ. ծուռ ոտքերը:
    Հեռու ես, մոռանա՛լ մի

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (19.11.2013)

  15. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում lateralis-ի խոսքերից
    Լավ, որ էսպես ես հարցնում ասեմ. ծուռ ոտքերը:
    Մարդկային հատկանիշներ ասելով՝ պարզ է, որ ֆիզիկականը չեն նկատի ունենում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (27.09.2013)

  17. #12
    Մարդ մը lateralis-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ջհանդամի գյոռ
    Գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Մարդկային հատկանիշներ ասելով՝ պարզ է, որ ֆիզիկականը չեն նկատի ունենում։
    Լավ, որ կատակը չստացվեց, փորձեմ լուրջ; Երեւի առաջին հերթին այդ իսկ ծուռ ոտքերից հետեւող կոմպլեքսներն են, որոնք իրական կյանքում թաքցնելն անհնար է, իսկ ինտերտենտում ոչ ոք չի նկատում: Հետո ամաչկոտությունը. բոլոր քիչ-շատ ամաչկոտ մարդիկ էնպես են ընդարձակվում ինտերնետում, որ...
    Էհ, քյացի: Հետո կշարունակեմ:
    Հեռու ես, մոռանա՛լ մի

  18. #13
    չանդամ Լոս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    անտառում
    Տարիք
    37
    Գրառումներ
    134
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամաչկոտույությունը լիովին չի վերանում կոնկրետ իմ մոտ.

    վիրտ. շփումները .. նայած ինչ կարգի շփում.. նայած ինքդ ոնց ես ուղում շփվես.
    եթե չուկի ասած ինֆ. ստանալու, կամ ժ. անցկացնելու համար ես մտնում լավա..

    իսկ եթե ընկերներտ ինտեռնետից են.. ապա ցավակցում եմ..
    առավել ևս որ ինտեռնետով սիրահարվում են.

    ըւնդհանուր հետաքրքիր բանա.. (Էտել ՉլնեՐ ի՞նՉ եինք անեԼՈՒ)

    ռեալում ամենինչ այլ է.. մարդուն կարող ես զգալ ինչ որ անհայտ զգայարաններով. իհարկե եթե ինքը ուզի որ զգաս..

    նույն բանը ես ամեն դեպքում կասեմ վիրտուալի դեպում.. բայց էդ քիչա.. թույլա...

  19. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համաձայն եմ, որ ամաչկոտությունն իսկապես կարելի է լավ թաքցնել, բայց, ինչպես նկատեց Լոսը, ոչ լիովին։ Օրինակ, ես ինքս վիրտուալ շփման մեջ թաքցնում եմ ամաչկոտությանս զգալի մասը (իրականում բավականին շատ է ), քանի որ առանց թաքցնելու շփումը շատ դժվար կլիներ, բայց, կարծում եմ, որ լրիվ չի հաջողվում։ Եվ երևի պետք էլ չի։ Թող մարդիկ ինձ ճանաչեն այնպիսին, ինչպիսին որ կամ։
    Այնուամենայնիվ, իրոք մարդիկ կան, որ վիրտուալում շատ շփվող, ազատ, ասող-խոսող են, բայց ռեալում... ոնց որ լրիվ ուրիշ մարդ...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. #15
    Լիարժեք անդամ Hovulik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    116
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պարզապես շփվելուց բացի էլ ոչինչ չի մնացել այս կյանքի հաճույքներից...
    Տես Էկզյուպերի
    Մարդկաց կյանքի միակ շքեղությունը` դա մարդկային շփման հաճույքն է:

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վիրտուալ պատկերասրահ
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 143
    Վերջինը: 08.06.2014, 21:03
  2. Վիրտուալ մեքենա
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 23.05.2012, 14:57
  3. Անլար հաղորդակցություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 31.05.2011, 13:03
  4. «Ոչ վիրտուալ «Դար» ակումբը»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 44
    Վերջինը: 14.04.2010, 19:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •