Հայաստանի երիտասարդությանUluana-ի խոսքերից
Հայաստանի երիտասարդությանUluana-ի խոսքերից
Ցավակցում եմ հայ երիտասարդությանը: Ես միշտ երազում եմ մի քանի ազատ րոպե ունենալու մասին, որ հասցնեմ հանգստանալ, իսկ մյուսնեռյ ժամանակ են սպանում:
Ինչ վերաբերվում է Վիրտուալ Հաղորդագությանը ,ապա այն արագ ինֆորմացիոն հաղորդակցման միջոց է, որը շատ նման է առանց նկարների գիրք կարդալուն,և դրանով մարդիկ իրար կարող են միայն պատկերացնել, իսկ պատկերացման կատարյալ լինելու համար պետք է ճիշտ հարցերն ուղղել զրուցակցին , և ստանալ անկեղծ ու օբյեկտիվ պատասխաններ :
Հետո էլ չմոռանանք որ մարդու էությունը պարզ է դառնում շփվելիս , նրա հետ ապրելիս,
ԵՎ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ հաղթահարելիս , սակայն նույնիսկ մենք ինքներս էլ մեզ հաճախ չենք բացահայտում մինչև վերջ , այնպես որ ՎԻՐՏ.ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ողղակի արագ կապի միջոց է:
Ճիշտն ասած, համաձայն չեմ այդ համեմատության հետ: Առանց նկարների գրքերը հիմնականում այն պատճառով են առանց նկարների, որովհետև դրանց կարիքը չկա, կարելի է պատկերացնել առանց նկարների: Իսկ վիրտ. հաղորդակցության ժամանակ ոչինչ այդպես մանրամասն չի բացվում մեր առջև, ինչպես առանց նկարների գրքերի մեծ մասում է:
Rammstein (12.04.2014)
Մոտ 1 տարի հաղորդակցվում էի չատի միջոցով,բայց ոչ մի լավ բան չգտա այնտեղ.Ուրախ եմ,որ կարողացա ինքս ինձ ստիպել այլեվս չատ չմտնել,իսկ ֆորումները կարծում եմ անհրաժեշտ են այն մարդկանց,որոնք իրական կյանքում չեն կարողանում ինքնահաստատվել,իսկ եթե այդ առումով բարդույթներ չկան,ավելի լավ.Ամեն դեպքում ֆորումը գերադասում եմ չատից.
ես բոլորովին վերջերս եմ օգտվում վիրտուալ հաղորդակցությունից, նույնիսկ չգիեմ ինչը ստիպեց հետաքրքրվելու, բայց ասեմ, իմ կարծիքով այդպես կարելի է մարդու մասին որոշակի կարծիք կազմել, նայած թե դիմացինդ որքան անեղծ է, կոնկրետ ես առաջնորդվում եմ ինքնազգացողությամբ, և կարելի է ասել, շատ քիչ հատկանիշներ են որ չեմ կարողանում ճիշտ նկատած լինել տվյալ մարդու մոտ, չնայած որ վիրտուալ կյանքից շփվել եմ ընդամենը 2 հոգու հետ:Ամեն դեպքում ես այնքան չեմ կապվել այս ձևին, որ առանց դրա դժվարանամ, համենայնդեպս շատ հետաքրքիր է և օգտակար:
Եթե բախտից հաջողվեց փախչել ուրեմն դա քո բախտը չէ
Ինտերնետը իմ կարծիքով առաջին հերթին ինֆորմացիայի հրաշալի աղբյուր է, ես ինքս աշխատանքի բերումով, չնայած մինչ այդ էլ, չեմ կարող առանց ամենօրյա լուրեր կարդալու ու տարբեր պետքրքիր նորությունները գտնելու...իսկ երկրորդը`մարդկանց հետ շփումը է...ու բոլորովին կարևոր չէ ճանաչում և բացահայտում ես մարդուն , թե չէ, երբեմն հենց միայն շփման, կարծիք փոխանակման, ու զրույցի գաղափարն է կարևորը...ես վաղուց եմ ինտերնեից օգտվում, բայց մարդկանց հետ ինտենսիվ շփումների ժամանակ ցավոք քիչ եմ ունեցել միշտ, հիմա կա 3 ֆոռում, որտեղ պարզապես չեմ կարողանում չմտնել, թեկուզ քիչ ժամանակով, պարզապես նորություններն իմանալու համար...ես հանդիսանում եմ ֆուտբոլի երկրպագու շատ վաղուց, ու մի ժամանակ Հայսաստանում բոլորովին չեի ճանաչում համախոհների, ու այս առումով ինտերենտը ինձ համար շատ կարևոր էր գտնելու համար նրանց, ով կիսում է իմ կարծիքը, ընկերների, որոնց հետ կարող էի պարզապես զրուցել ու կարծիքներով կիսվել սիրված ակումբի մասին...հո չէի կանգնելու Երևանի կենտրոնում ու գոռալու- ով է երկրպագում այս ակումբին...?- համաձայնեք, այս առումով ինտերնետը շատերին է օգնում, կան անգամ մարդիկ, ով պակաս ունի շփման, և նոր ծանոթներն ու ընկերները նրան անհրաժեշտ են ...ընդհանրապես, աշխարհը շատ մեծ է, ու մարդիկ կարողանում են իրար հետ փոխանակվել ինֆորմացիայով, ծանոթանալ, իմանալ ինչ է կատարվում աշխարհի այն կողմում...մի խոսքով, շատ կարևոր է սա, համենայն դեպս ինձ համար, ու առանց ինտերնետի արդեն իմ կյանքը ու առօրյան չեմ պատկերացնում...նշեմ, որ սա բոլորովին չի փոխարինում ինձ ռեալ կյանքը, քանի որ ես հասկանում ու տարբերում եմ այն և այն, ու իրական կյանքը, իրական մարդկային հարաբերություններն ու շփումները անփոխարինելի են...
մի ժամանակ անգամ նոր մոդեմ չէի գնում, որովհոտև հասկանում էի, որ եթե տանը ինտերնետ լինի, չեմ աշխատի, ու եթե մեջը լինեմ, հաստատ մի նորություն կամ կարդալու բան կգտնեմ, ու դուրս չեմ գա.. , բայց նոր կոմպյուտերի հետ նոր մոդեմ եկավ ու ամեն ինչ սկվեց նորից, չնայած նշեմ էլի, որ ժամանակ շատ չեմ կարողանում շփմանը հատկացնել, բայց ամբողջ օրը կարդում եմ այս կամ այն լրատվական էջը...
Վիրտուալ հաղորդակցությունն այսօր ամենա տարածված ու օգտակար միջոցներից մեկն է, որն օգտագործում ենք տարբեր նպատակներով:
Ինձ համար այն ինֆորմացիայի շատ կարևոր կենտրոն է, ընկերների, ընտանիքի ավելի հաճախակի շփում է, աշխարհով մեկ հայկական միավորում է, որը պակասեցնում է օտարության շունչը... այն կապում է ինձ ամբողջ աշխարհի հետ...
Իսկ ինչ վերաբերվում է ուղղակի չաթերին, որտեղ դատարկաբանություններից բացի ոչինչ չի լինում՝ համարում եմ ժամանակի վատնում, չարաշահում ու անփութություն:
Չաթում՝ մարդն անտեսանելի է, ոչ ոք, ոչ մեկին չի ճանաչում ու դրա համար էլ՝ մեծամասնությունը չաթն օգտագործում է իր իսկ հակառակ պատկերին համեմատ; ասում, խոսում այն՝ ինչը չէր ասի իրականում, շրջապատում՝ որտեղ անձամբ ճանաչում են նրան:
Այսինքն՝ մարդը գտնում է իր մտքերի ու լեզվի ազատությունը՝ հենց չաթում, որտեղ իրեն ոչ ոք չի ճանաչում:
«Չկա ոչինչ ավելի հետաքրքիր երկու սիրահարների խոսակցությունից, որոնք լռում են» - Տուրնիե
Կարծում եմ , որ կան մարդիկ, որոնք Չատում այնպես են խոսում, ինչպես կխոսեին իրական կյանքումPantera-ի խոսքերից
Սիրո մեջ հաղթում է նա, ով ուժերը չի խնայում վերադարձի համար ...
Շատ ճիշտ ես անում:Քրիստինա-ի խոսքերից
Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։
եկեք մի քիչ լայնացնենք քննարկման ֆորմատը, եւ եթե դեմ չենք խոսենք մի երեւոյթի մասին, որը կոչվում է՝
Քիբերհոգեբանություն
Այժմ ողջ աշխարհում առկա է այդ սինդրոմը` մարդիկ երկար ժամեր ի վեր շփվում են Ինտերնետում /չատ, ֆորում, մեսենջեր, է-մեյլ/` գտնվելով վիրտուալ տարածքում, կերտելով վիրտուալ կերպարներ եւ որոշակիորեն արդեն կախման մեջ գտնվելով այդ ամենից` ձեռք բերելով այսպես կոչված “քիբերհոգեբանության սինդրոմը”,
և այսպես` ձեր կարծիքները այդ թեմայի շուրջ,..
Life is too short...
Բազմիցս նշվել է, որ ինչքան մարդ գոյության ունի, այնքան ել հոգեբանություն: Սակայն նրանք տարբերվում են իրարից....
Օրինակ, ես մարդ գիտեմ, որը ռեալ կյանքում ունի մեկ յլ հոգեբանություն, իսկ վիրտուլ աշխարհում մեկ այլ:
Կարող եմ վստահ ասել, որ նրանց թիոը բաոականին շատ է...
Ըստ ձեզ, մարդիկ ովքեր վարում են նման տիպի կյանք (իրական կյանքում նորմալ են, իսկ համակարգչի դեմ իրենց արքա են զգում.... խոսքիս օրինակ կարող է ծառայել, ասենք ինչ որ ինտերտետային կայքի/ֆորումի/չատի մոդերատոր, ադմինիստրատոր), նրանք նորմալ են, թե տառապում են ինչ որ հիւվանդությամբ՞, եւ հոգեբանի կարիք ունեն....՞
ըհը..տենց դեմքեր կան.. դրանք ծիծաղ են առաջացնում ու խղճահարություն..
կան նաև ընենցները, որ ամաչկոտ են, կամ չգիտեմ ինչ պատճառով ասենք ինտերնետով շփվելիս ավելի ազատ են ու իրանց ներքին աշխարհն ու էմոցիաներն ավելի են ցույց տալիս... դա ուրիշա... չգիտեմ..ես տենց չեեմ....բոււււ
Ինձ թվում է, որ շատ արդիական թեմա է , ու այդպիսի խնդիր իրոք գոյություն ունի, մանավանդ Հայաստանի համար այն ձեռք է բերում կողմնակի դրսեւորումներ: Գաղտնիք չէ, որ ավելի ազատ հասարակության մեջ/օրինակ մեր ծեծված ԱՄՆ- ն/ մարդկանց վախերը՝ սխալ հասկացված լինելու հետ կապված/պարզ է, մարդիք ինքնադրսեւորման պահանջ են զգում, իսկ ինտերնետը տալիս այդպիսի հնարավորություն/, քիչ են , ավելի քիչ, քան մեզ մոտ,չէ՞: Այնտեղ հասարակության շերտերի միջեւ տարբերություններն շատ են, իսկ մեզ մոտ քիչ, կամ չկա :
Жизнь стоит того, чтобы жить, но не стоит того, чтобы без конца о ней рассуждать.
Ես կարծում եմ, որ դա ռեալ կյանքում չինքնահաստատված մարդիկ են, որոնք իրենց տեր ու տիրակալ են զգում միայն տվյալ ֆորումում կամ չատում, կամ նրանք այդ չատով կամ ֆորումով են ապրում, այսինքն վիրտուալ աշխարհում են սավառնոելով, և օրվա մեծ մասն այդպես անցկացնելով:armenianhackers[info]-ի խոսքերից
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ