Խորապես համոզված եմ, որ օնլայն /վիրտուալ/ քննարկում-ֆորումը` դա 21 դարի ամենամեծ ձեռքբերումներից է: Եւ ես համոզված եմ նաեւ, որ արդեն ինքնին ինտերնետային քննարկմանը մասնակցելը արդեն իսկ վկայում է տվյալ անձի զարգացվածության բարձր աստիճանի մասին:
Խորապես համոզված եմ, որ օնլայն /վիրտուալ/ քննարկում-ֆորումը` դա 21 դարի ամենամեծ ձեռքբերումներից է: Եւ ես համոզված եմ նաեւ, որ արդեն ինքնին ինտերնետային քննարկմանը մասնակցելը արդեն իսկ վկայում է տվյալ անձի զարգացվածության բարձր աստիճանի մասին:
Կարող եմ ասել , որ վիրտուալ հաղորդակցումը կարող է նաեւ սպեղանի լինել որոշակի հոգեբանական սթրեսային պայմաններից դուրս գալու դեպքում: Կան մարդիկ, որոնք իրոք ունեն այսպես ասաց "մարդկային շփման դեֆիցիտ", եւ այստեղ օգնության է գալիս Ինտեռնետը:
Կասեմ նաև հակառակը: Վիրտուալ շփումը երբեմն նյարդայնացնում է:
իհարկե ամեն ինչն էլ ունի "երկու կողմ"...
Վիրտուալ հաղորդակցության ամենալուրջ թերություններից մեկը, իմ կարծիքով, այն է, որ անհամեմատ ավելի շատ նպաստավոր պայմաններ կան թյուրիմացությունների համար։ Եթե իրական շփման մեջ կարելի է վերաբերմունքի նրբություններն արտահայտել ձայնի հնչերանգի, որոշակի բառերի շեշտման ու այդպիսով՝ դրանց կարևորման, դիմախաղի կամ ժեստերի միջոցով, ապա վիրտուալ շփման մեջ հույզերի դրսևորման հնարավորությունները սահմանափակվում են լոկ սմայլիկներով, որոնք, որքան էլ շատ ու բազմազան լինեն, միևնույն է, չեն կարող արտահայտել մարդկային բոլոր հույզերն՝ իրենց նրբերանգներով։ Իսկ եթե դրան ավելացնենք նաև այն հանգամանքը, որ իրական շփման ժամանակ մեր ձայնի տոնը, դեմքի արտահայտությունն ու շարժուձևը հիմնականում ինքնաբերաբար են ուղեկցում մեր խոսքին, այսինքն՝ մենք երբեք չենք մոռանում ժպտալ, բարկացած կամ վշտացած ժամանակ հոնքերը կիտել կամ կատակելու ժամանակ ծիծաղել, եթե այդ զգացողություններն իրոք ունենում ենք, ապա վիրտուալի ժամանակ բավական է, որ մոռանաս կամ անուշադրության պատճառով չդնես ընդամենը մի սմայլիկ, և ասածդ կարող է լրիվ հակառակ իմաստով հասկացվել ու լուրջ ընդհարման պատճառ դառնալ՝ ընդհուպ մինչև հարաբերությունների խզում։ Իսկ եթե բախտը ձեր նկատմամբ այն աստիճան անբարեհաճ գտնվի, որ ձեր ինտերնետի կապն անսպասելիորեն անջատվի այն պահին, երբ պարզել եք, որ ձեր աննշան անփութության պատճառով ձեզ սխալ են հասկացել, և հիմա արդեն փորձում եք բացատրել տվյալ անձին, թե իրականում ինչ եք նկատի ունեցել տվյալ բանն ասելով, ապա ձեզ կարելի է միայն ցավակցել... հատկապես եթե դրանից հետո ինտերնետ կապը «սկզբունքորեն» հրաժարվում է միանալուց կամ միանում է միայն մի քանի ժամ հետո, երբ ձեր վիրտուալ ծանոթն արդեն վաղուց լքել է ձեր «հանդիպման վայրը», և աստված գիտի, թե ինչ զգացողություններով ու մտքերով։
Այնպես որ, վիրտուալ հարաբերություններում շատ ավելի նրբանկատ է պետք լինել, եթե, իհարկե, այդ հարաբերությունները ձեզ համար որևէ արժեք ներկայացնում են։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Մանուլ (08.03.2010)
Վիրտ. հաղորդակցման ամենա "գլխավոր" արժեքը համարում եմ այն, որ վ.հ.-ն, այսպես ասաց, չի պարտավորեցնում, եւ դրա համար մարդն ավելի ազատ ու անկաշկանդ է այդ շփման ընթացքում: Սա եմ համարում կարեվորը: Մնացածը, կարծում եմ, ածանցյալ է:
Որոշ առումով դա այդպես է, իհարկե, բայց շատ բան կախված է նաև այն հանգամանքից, թե մարդ ինչ կարևորություն է տալիս այս կամ այն մարդու հետ իր վիրտուալ շփմանը։ Պարտավորության տեսակետից, անկասկած, ռեալ-ի հետ համեմատել չի կարելի, բայց եթե մարդու հետ այդ շփման ընթացքում հասցնում ես կապվել ու որոշ չափով մտերմանալ, ապա այդ «պարտավորություն» կոչվածն էլ համապատասխանաբար մեծանում է։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Լրիվ համաձայն եմUluana-ի խոսքերից
Իմ հետ հաճախ է եղել, որ կատակով ասածներս լուրջ են ընդունել... չէ, կոնֆլիկտային բնույթի չէ:
Օրինակ մի ծաղրական կայքի էսքիզ էի արել ու տեղադրել ֆորումներից մեկի հումորի բաժնում, ու չնայած սմայլիկների առատությանը, շատերը կարծել էին թե լրջորեն մտադիր եմ այդպիսի կայք բացել
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ինչքան որ ծանոթ եմ "արեւմտյան" ֆորումների պատմությանը, ասեմ, որ այնտեղ ամեն կայք /նահանգի, քաղաքի, կազմակերպության/ պարտադիր ունի իր ֆորումը, եւ մարդիկ տարիներ շարունակ քննարկում ու քննարկում են բազմապիսի հարցեր,
Հա, ճիշտ է, հիշում եմ, թե ոնց էին բոլորը ոգևորվել...Chuk-ի խոսքերից
Բայց մի բան էլ ասեմ. քո կատակները ռեալում էլ են երբեմն մի քիչ դժվար ճանաչելի, որովհետև մեկ-մեկ էնքան լուրջ տոնով, լուրջ ձայնով ու լուրջ դեմքի արտահայտությամբ ես կատակում, որ մարդու մտքով չի անցնում, որ դա կատակ է։
Դրա համար խորհուրդ կտայի, որ ռեալում կատակելիս մի քիչ հաճախակի «սմայլիկներ» հագնեիր։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Շատերից լսեմ եմ նաեւ այսպիսի արտահայտություն, թե իրենց կյանքում "ռեալը" շատ ավելի դժգույն է. քան "վիրտուալ" իրականությունը, գուցե եւ իրոք կարող է դա այդպես լինել:
Վիրտուալ հաղորդակցությունը ժամանակ սատկացնէլու լավաքույն միջոցն է
Ոմանց համար ժամանակ սատկացնելու միջոց է, ոմանց համար էլ՝ մարդկանց հետ շփվելու, նոր ընկերներ ձեռք բերելու, ինչպես նաև տեղեկատվության աղբյուր։ Իսկ ժամանակ «սատկացնելն» ու ժամանակ անցկացնելը տարբեր բաներ են։ Այ ժամանակ «սատկացնողների» հետ անձամբ ինձ համար շփվելն այնքան էլ հաճելի ու հետաքրքիր չէ...Հովիկ-ի խոսքերից
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ո՞վ էդքան ժամանակ ունի, որ դեռ հասցնում է նաև «սատկացնել»:
Բյուր, հավատա, շատ-շատերը...Բյուրակն-ի խոսքերից
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ