User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 56 համարի արդյունքները՝ ընդհանուր 56 հատից

Թեմա: Բուլգակով. «Վարպետը և Մարգարիտան»

  1. #46
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2012
    Հասցե
    Երեվան
    Գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ողջույն
    Յուրաքանչյուր գիրք, ըստ իս, պետք է որեվէ միտք ունենա, այլ ոչ թե լինի պարզապես ժամանցի միջոց… Այս գրքի մասին, որը շատ եմ սիրում, կարող եմ ասել, որ այն, անշուշտ, կարելի է ընկալել տարբեր կերպ, սակայն ըստ իս հիմնականը պարզ տեքստով է գրված:
    ա. մի պահ կա, որտեղ Յեշուան ասում է «Վախկոտությունը, երեվի, ամենաահավոր մեղքն է», ինչը գրված է լինում նաեվ Մատթեոսի մագաղաթի մեջ, միայն թե առանց երեվիի,
    բ. երբ նույն Մատթեոսը գալիս է Վոլանդի մոտ մի շատ հետաքրքիր երկխոսություն է տեղի ունենում, որի հիմքը մի նախադասություն է՝ «Ի՞նչ էր անելու քո Բարին, եթե չլիներ Չարը…»/համոզված չեմ, որ հայերեն թարգմանության մեջ այդպես է գրված, ռուսերենով եմ կարդացել/
    Բացի այդ. Բեզդոմնին կենդանի է մնում, իսկ եթե Վարպետն ու Մարգարիտան ընկնում են դժոխք, ապա ես էլ կուզենայի այդպիսի դժոխք ընկնել. այս կապակցությամբ ուզում եմ անդրադառնալ վերը նշված երկխոսության մի այլ հատվածի, երբ Վոլանդը հարցնում է, թե ինչու Վարպետին չեն տանում իրենց մոտ՝լույս, իսկ Մատթեոսը պատասխանումէ, որ Վարպետը արժանի է ոչ թե լույսի այլ հանգստի. Վարպետն իր ստեղծագործությունն այրում է նրանից հետո, երբ մի պարբերականում հրատարակում է իր վեպի մի հատված եվ սկսում են հայտնվել այն քննադատող, անգամ հայհոյող հոդվածներ, այսինքն վախի պատճառով է այրում… իսկ այն, որ Յեշուան նույն Հիսուսի այլ /ալտերնատիվային/ ընկալում է եվ այլն երկրորդական է…
    Ասեմ, որ մի 4-5 անգամ եմ կարդացել մինչ այժմ ու համոզված եմ, որ այնքան էլ հեշտ չէ հասկանալ այն:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (21.01.2012), einnA (20.01.2012), Quyr Qery (16.06.2012), Tig (19.03.2012), Վոլտերա (14.05.2013)

  3. #47
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2010
    Հասցե
    Բելգիա
    Գրառումներ
    56
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանրապես, այս գրքի հետ կապված է շատ միստիկական պատմություներ, պատմեմ իմ հետ կապվածը. Անցյալ տարի Հայաստանում էի, որոշեցի հետ գալիս մի քանի գիրք հետս բերել, լավ գրադարան ունեմ, բայց բերելու հնարավորություն առաժմ չկա, մի կերպ մի երեք գիրք խծկեցի արդեն լիքը ձեռքի ուղեբեռի մեջ, մտածելով որ համ էլ ինքնաթիռում կկարդամ, վերջին պահին կինս իրեն ավելի կարեվոր թվացող ինչ որ իր տեղավորելու համար հանում է առաջին պատահած գիրքը, հենց ««Վարպետն ու Մարգարիտան»», երբ ինքնաթիռում իմացա , բավականին բարկացա ու տխրեցի, իմ սիրած գիրքն էր, հասանք Ամստերդամ, օդանավակայանում սպասում էինք ուղեբեռին, տեսա, նստարանի վրա մի գիրք է դրված, ոնց ու մեկը ինձ զոռով ստիպեր , ասեր վերցրու ու դիր պայուսակդ, առաջնորդվելով գրքի գողը գող չի հանտահայտ ասածվածքով, էդենց էլ արեցի, ու շատ զարմացած մնացի, երբ տանը պարզեցի, դե արդեն կռահեցիք, որ նույն գիրքն էր, բայց..... հոլլադերեն թարգմանված, էսենց բան, կուզեք հավատացեք, կուզեք ոչ.
    Վերջին խմբագրող՝ Alex-Grig: 20.01.2012, 22:56: Պատճառ: տառասխալներ
    Առավոտը միշտ խոստանում է......
    Օրվա համբերատար սպասումից հետո, երեկոն թախծում է ու ներում.......

  4. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (26.06.2012), Arpine (24.07.2012), E-la Via (21.01.2012), einnA (20.01.2012), Freeman (20.01.2012), Lusinamara (15.06.2012), Quyr Qery (16.06.2012), Ripsim (26.06.2012), Sambitbaba (26.06.2012), shatboyov (22.12.2012), Tig (19.03.2012), Yevuk (20.01.2012), Գեա (21.01.2012), Մարկիզ (01.05.2013)

  5. #48
    Մի օր ես էլ կժպտամ .... Մ ա լ ա ն չ ո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2012
    Տարիք
    30
    Գրառումներ
    39
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    երեխեք ետ գրքի online տարբերակը կա??ու եթե հա խնդրում եմ ասեք որտեղից կարդամ??

  6. #49
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2012
    Գրառումներ
    71
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա ես նունպես հասել եմ գրքի կեսը և ասեմ,որ շատ է դուրս գալիս,անհամբեր սպասում եմ վերջին:Արժե՛ դրանից հետո կարդալ Թատերական վեպը?

  7. #50
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2012
    Գրառումներ
    71
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ լավն էր,այսօր վերջացրեցի

  8. #51
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիրքն անչափ սիրելի է
    Ամեն ինչից զատ, էն Բեգեմոտին ո՜նց եմ սիրում՝ իր թթվով օղի խմելով, կատուների իրավունքների պաշտտպանությամբ ու շատ հետաքրքիր իմաստային կերպար լինելով հանդերձ:


  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (22.05.2014)

  10. #52
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիրք, որի կերպարների համար խելագարվում եմ
    Capture.jpg

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (22.05.2014)

  12. #53
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բեգեմոտն էդ գրքի հանճարնա Ամենասիրելի կերպարը
    Կցորդ 54959

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (10.12.2012)

  14. #54
    Սկսնակ անդամ Մարկուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.04.2013
    Հասցե
    Irland, Limerick
    Գրառումներ
    33
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նա ներս մտավ պատուհանիցս, ցախավելը դրեց պատուհանագոգին, նայեց աչքերիս, ժպտաց ու ասաց.
    -Ողջույն:
    Նա ներս անցավ, նստեց աթոռին և ապա էլի նույն հայացքով նայեց ուղիղ աչքերիս մեջ ու ասաց.
    - Ինչու՞ չես պատասխանում: Լա՛վ, լա՛վ, հասկանում եմ, որ զարմացած ես, բայց այսօր լիալուսին է, և բոլոր երազանքները կարող են իրականանալ: Դե՛, ի՞նչ ես սառել, արի՛, նստի՛ր:
    - Մարգարիտա…,- քթիս տակ ասացի ես, կարծես մախանիկաբար: Ես Ձեզ հենց այսպես էլ պատկերացնում էի:
    -Այսպե՞ս…
    -Հա, գեղեցիկ, գանգրահեր…
    -Լա՛վ, լա՛վ, դա մի կողմ: Դու ուզում էիր, չէ՞, դու երազում էիր ինձ տեսենլ, ինչ-որ հարցեր էիր ուզում տալ…
    -Ի՞նչ եք զգում, երբ թռչում եք:
    - Դա միակ հա՞րցն է, որ քեզ հետաքրքրում է գրքից: Խե~ղճ Միխայիլ, եթե իմանար, որ միայն դա է հետաքրքրում իր ընթերցողին…
    - Չէ՛, չէ՛…դուք ինձ սխալ հասկացաք: Միայն դա չի հետաքրքրում, ավելի ճիշտ, դա ընդհանրապես չի հետաքրքրում: Դե լա՛վ, լա՛վ, հետաքրքրում է, բայց գրքում շատ ավելի խորը, կարևոր թեմաներ կան, որոնց անդրադարձել է հեղինակը: Ինձ թվում է, որ գիրքը ամեն ինչի մասին է, և ինձ հուզող գրեթե բոլոր թեմաները շոշափված են գրքում:
    Այդ պահին զգացի, թե ինչպես զգալի կերպով փոխվեց Մարգարիտայի դեմքի արտահայտությունը. վայրի հայացքը կորավ, չքացավ, հալեց գեղեցիկ դիմագծերի մեջ, ու քնքուշ ժպիտ հայտնվեց այտերին: Մարգարիտան, որն իմ պատուհանից ներս էր մտել վհուկի կերպարանքով, այժմ վերափոխվել էր սովորական կնոջ: Ինձ թվաց, որ իմ խոսքերը ազդեցություն ունեցան նրա վրա: Մինչ այդ նա մտածում էր, թե ես ամեն ինչից տպավորվող դեռահաս եմ եմ, որին միայն կարող է հետաքրքրել իր ցախավելով թռիչքը, այն ինչ դա վեպում երկրորդական է, բայց հիմա նա հասկացավ, որ վեպն ինձ իրոք հուզել է ու հետաքրքրել: Խոսքերիցս բացի, երևի, նրան տպավորեց իմ` այդ խոսքերը ասելու եղանակը. ես այրվում էի, հուզված էի, բորբոքված…լսողին կթվար, թե ինչ-որ տենդի մեջ եմ:
    -Լսի՛ր, - հոգատար ասաց Մարգարիտան ,- ների՛ր, որ կոպիտ էի:
    Ձայնն էլ փոխվեց: Այժմ այն հանդարտ էր, հանգիստ, մեղմ: Իսկ վայրկյաններ առաջ, օ~ այդ բարձր ծիծաղը, անկեղծ ասած, վախենում էի, որ ծնողներս կարթնանան:
    -Դուք էլ ինձ ներեք, ես դեռ չեմ կարողանում ուշքի գալ:
    - Ես ասացի չէ՞, որ այսօր լիալուսին է և երազանքներդ կիրականանան:
    -Ուզում եմ Ձեզ մի հարց տալ. վեպի առանցքային գաղափարը սե՞րն է:
    -Սե՞րը, իսկ դու գիտե՞ս՝ ինչ է սերը:
    -Հա, գիտեմ: Դուք հանուն նրա ձեր հոգին ծախեցիք սատանային, տանջվեցինք ողջ պարահանդեսի ընթացքում. դա է սերը:
    -Սերը…սերը դուրս թռավ մեր առջև, ինչպես մարդասպանը փողոցում , ու ցնցեց մեզ. այդպես ցնցում է կայծակը, այդպես ցնցում է ֆիննական դաշույնը:
    -Վարպետի խոսքերն են. սքանչելի է: Դեղին ծաղինկերը ձեռքերում` այդ օրը Դուք դուրս էիք եկել տանից, որ նա ձեզ վերջապես գտնի, և եթե նա ձեզ չգտներ, դուք ինքնասպան կլինեիք, քանի որ ձեր կյանքը ունայն էր:
    Նա էլի ժպտաց, և ես այդ ժպիտի մեջ թախիծ տեսա, թախիծը այդ, սակայն, մռայլ չէր, այլ` լուսավոր. կարծես խոսքերս նրա սրտում կրակ վառեցին, և հիշողությունների մի քաղցր ալիք համակեց նրան: Նա ասաց.
    -Սերը վեպում, իհարկե, ունի իր կարևոր նշանակությունը, բայց, ինչպես դու մի փոքր առաջ ասացիր, այս վեպը ամեն ինչի մասին է:
    -Հա՛, իրո՛ք, եթե ընդհանուր ասենք. չարի և բարու հավերժ պայքարի: Բայց գիտե՞ք, կան հատվածներ, որ ես այդքան էլ լավ չեմ հասկացել: Վեպը ինչպե՞ս ավարտվեց, դուք գնացիք դժո՞խք:
    -Ո՛չ:
    -Ախր~, ես պարզ հիշում եմ: Դուք Վոլանդի, Բեգեմոտ կատվի, Ազազելլոյի և Կորովյովի հետ գնացիք…
    -Չէ՛, անուշի՛կս, լսի՛ր, դու ամեն ինչ ուղիղ իմաստով ես հասկացել, այն ինչ ստեղծագործությունը ոտքից գլուխ փոխաբերական իմաստ ունի: Հիշու՞մ ես այն հատվածը, երբ Վոլանդը Մատթեոսին հարցնում է, թե ինչու Վարպետին չեն տանում լույս, Մատթեոսը պատասխանում է, որ Վարպետը արժանի է ոչ թե լույսի այլ հանգստի…
    -Հա՛, իհա՛րկե: Եվ այդ հատվածում մի շատ կարևոր պահ էլ կար, երբ Վոլանդը ասում է, թե ինչ էր անելու քո բարին եթե չլիներ չարը, այդպես է չէ՞ ասում Վոլանդը:
    -Հա, մոտավորապես… և հիշու՞մ ես Ազազելլոյի տված գինին, այն թունավոր էր, ես ու Վարպետը մահացանք, իսկ հետո ձիերը մեզ տարան…
    -Հա՛, հիշեցի, դուք այնտեղ էլ հանդիպեցիք Պոնտացի Պիղատոսին, ու Վարպետը ավարտեց իր վեպը նրա մասին: Նա բաց թողեց իր հերոսին, և Պիղատոսը կարողացավ քայլել լուսնի արահետով ու զրուցել Յեշուայի հետ: Հիշու՞մ եք, Մարգարիտա, Յեշուայի խոսքերը § Վախկոտությունը, երևի ամենահավոր մեղքերից մեկն է¦: Այժմ Պոնտացի Պիղատոսն էր կրկնում այդ խոսքերը, բայց ասելով, որ համաձայն չի Յեշուայի հետ, և որ վախկոտությունը ամենահավոր մեղքն է: Նա այդպես էր ասում, որովհետև գործել էր այդ մեղքը. նա դատապրտել էր Յեշուային մահվան, այն ինչ գիտեր, որ նա անմեղ է, բայց նա չէր ուզում ինչ-որ թափառաշրջիկի պատճառով կորցնել իր` տարիներով վաստակած փառքը: Վախկոտությունն էր, անկասկած, պատճառը, որ նա չարդարացրեց Յեշուային: Եվ հիմա Յեշուայի հետ խոսելիս նա խնդրում էր Յեշուային իրեն ասել, որ այդ ամենը ինքը երազում է տեսել և նրան մահապատժի չի ենթարկել:Եվ Յեշուան հաստատում էր դա, իսկ Պիղատոսը իրեն երջանիկ էր զգում, և մեղքի զգացողությունը այլևս չեր տանջում նրան: Ախ~, ներեցեք, ես ձեզ ընդհատեցի:
    -Այսպիսով. հաղթեց ոչ բարին, ոչ էլ չարը. հասկանում ես, հաղթեց սերը: Հիշու՞մ ես, թե ես վերջում ինչ էի ասում Վարպետին:
    -Հա, դուք նրան խորհուրդ էիք տալիս վայելել լռությունը և ներկայացնում էիք նրան տունը, որտեղ ձեր մահից հետո ապրելու եք: Նկարագրում էիք խաղողի ողկույզները, որոնք բարձրանալու էին մինչև տանիք, ձեր պատուհանը: Եվ խոստանում էիք նրան, որ նա քնելու է ժպիտը շուրթերին, և որ դուք հսկելու եք նրա քունը…,- երազկոտ աչքերով նայելով նրան` ասացի ես:
    -Այդպես էլ եղավ: Հիմա հասկացա՞ր:
    -Քիչ-քիչ սկսում եմ հասկանալ: Սերը կա և իրական է,եթե դու հավատում ես, իսկ մահ չկա, եթե դրան չես հավատում…

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (22.05.2014), Մարկիզ (18.10.2015), Վոլտերա (14.05.2013)

  16. #55
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես արդեն չեմ հիշում՝ քանի անգամ եմ կարդացել էս վեպը, քանի վերլուծություն ու գիտական աշխատանք եմ կարդացել էս վեպի ու հեղինակի մասին: Պաշտամունքի պես բան է դարձել: Ոնց որ սեղանի գիրք լինի: Բան չկա ասելու: Սա մի ուրիշ գործ է՝ այլմոլորակային: Գժվում եմ: Ու ինչքան խորանում եմ հեղինակի կենսագրության, վեպի առանձին դրվագների, խոսքերի, ենթատեքստերի մեջ էնքան ավելի եմ համոզվում, որ էս տղեն (Միխայիլը) այլմոլորակային է եղել:

    Օրինակ՝ «Դոստոևսկին անմահ է» խոսքի տակ ու էս դրվագում առհասարակ էնքան բան է արտահայտել (թե խիստ նեղ անձնական, թե գլոբալ), որ ուղղակի ապշելու բան է: )
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 18.10.2015, 16:34:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Quyr Qery (22.01.2020)

  18. #56
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,815
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե գիրքը կարդալու ժամանակ չկար, ստիպված աուդիո տարբերակով լսեցի։ Հետո, որպեսզի համոզվեմ, որ ոչինչ բաց չեմ թողել, 10 մասից բաղկացած ֆիլմը նայեցի։ Էմոցիոնալ ճաշ ա մեջս եռում. մտա էս թեման լրիվ կարդացի ու էլի դժվարանում եմ ներսից դուրս հանեմ։
    Ամբողջությամբ, շատ խտացված այլաբանությունների շարան էր, որ անկասկած իրար կպած են եզրերով։ Լավն ու վատը (ըստ իմ հասկացածի) փորձ ա արվում ներկայացնել բացարձակ մեծությամբ ու ցույց տալ դրանցից յուրաքանչյուրի կարիքը, բալանսավորված ու հավասար լինելը ու անհրաժեշտությունը։ Սատանայի պարահանդեսը շատ մասսիվ բովանդակություն ուներ, փորձ էր ամեն վատը հավաքել մեկտեղ ու պատկերել մի զանգվածով։
    Լիքը չհասկացած տեղեր կան, որ երևի մենակ Բուլգակովը կարար բացատրեր, իսկ ընթերցողը հազար ու մի ենթադրություններով կարա մեկնաբանի։
    Ես փորձեցի իրա հետնաբեմը տեսնել, բայց շատ դժվար էր, ծավալը մեծ էր։
    Վերջին խմբագրող՝ boooooooom: 06.04.2024, 22:40:
    Կարճ
    Կոնկրետ

  19. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (11.04.2024), Sambitbaba (12.04.2024), Varzor (08.04.2024), Աթեիստ (10.04.2024), Արէա (07.04.2024), մարդ եղած վախտ (07.04.2024)

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վարպետը Գրականություն բաժնի մոդերատոր
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 15.09.2008, 23:02

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •