User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 145 հատից

Թեմա: Բրեդ Փիթ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #31
    Մշտական անդամ Hripsimee-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    477
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բրեդ Փիթ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Camilla Շնորհակալություն, որ հիշեցրեցիր «Մարտական ակումբը»: Ես ես չէի լինի, եթե էս թեմայում դա չնշեի : Գլուխգործոց է: Հրաշալի գրքի փայլուն էկրանիզացում:

    «Տրոյան» լավ ֆիլմ է, Բրեդ Փիթն էլ շատ լավ է խաղում, բայց խոսել այդ հոլիվուդյան պատրաստուկի խոհափիլիսոփայական խորխորատների մասին առնվազն ծիծաղելի է: Հոմերոսի «Իլիականը» կարդացե՞լ եք: Սար ու ձոր է:

    Չնայած՝ որպես պատմական ֆիլմ և ոչ էպոսի էկրանիզացիա՝ «Տրոյան» խիստ հաջողված է: Հունական էպոսում, բնականաբար, հույները ներկայացված են որպես հերոսներ, իսկ տրոյացիները՝ ստոր կենդանիներ: Հարց է առաջանում՝ ինչու՞: Չէ՞ որ տրոյացիներն, ի վերջո, պաշտպանում էին իրենց հայրենի՛քը: Իսկ հույները, այսօրվա տերմինով ասած, ագրեսոր էին: Իսկ Հեղինեն ընդամենը առիթ էր Միկենեի արքա Ագամեմնոնի համար: Այնուամենայնիվ՝ աղբյուրին ծանոթ մարդու համար ֆիլմը մի քիչ տարօրինակ է:

    Ի դեպ՝ ոչ թե Գեկտըր, այլ Հեկտոր: Բրիսեիդա - Բրիսեիս :

    «Օուշենի» եռերգությունից լավագույնը 2-րդն է: Դա արդեն ոչ թե բլեֆ-ֆիլմ է, ոչ թե սյուրպրիզ-կոմեդիա, ոչ թե մարտաֆիլմ, այլ նախևառաջ՝ ռեժիսյորական ու դերասանական կինո: Այն շա՜տ ավելի արվեստ է, քան Հոլիվուդ:

    «Մեծ խաղադրույքը» լրիվ ուրիշ թեմա է, չեմ ուզում սկսել ծավալվել : Եվ առհասարակ՝ Գայ Ռիչիի միակ թերությունը Մադոննայի մարդը լինելն էր. մնացած բոլոր առումներով ինքն ինձ համար հանճարեղագույն ռեժիսյոր է: Իր դեպքում գործում է редко, но метко տարբերակը: Նշեմ միայն «Խաղաթղթեր, փող, երկու հրացանը», «Մեծ խաղադրույքն» ու վերջին տարիների լավագույն ֆիլմերից մեկը՝ «Ռևոլվերը». մնացածն ինքներդ եզրակացրեք :



    Հ.Գ. «Ռևոլվերը» մի հատ էլ նշեմ : Ու մի հատ էլ: Ու ընդհանրապես՝ իմ լավագույն տասնյակի վերևներում էդ ֆիլմը կա ու կա՝ ինչ-որ տեղ «Վախն ու ատելությունը Լաս Վեգասումի» ու «Քրեական ընթերցվածքի» արանքում:
    «Մարտական ակումբը»-ը այն եզակի ֆիլմերից է ,որ բոլորը հավանում են Չնայած ես դեռ չեմ տեսել
    Օուշեններից ես էլ եմ ամենաշատը երկրորդը հավանում , համ քո նշած բաների համար , համ որովհետև շատ սիրուն զույգ են Բրեդն ու գլխավոր հերոսուհին (անունը մոռացել եմ )
    Վերջին խմբագրող՝ Hripsimee: 25.12.2008, 12:16:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •