1.Եթե նման կերպ մտածեմ, ապա կարող եմ պնդել որ ես էլ եմ ճանաչում Նրան, միգուցե և ավելի քան դու, քան մյուսը...
Բայց դժվար ես այդքան խիզախություն ունենամ ասելու, որ ես ճանաչում եմ Նրան:
Իմ կարծիքով ես էլ, բոլորս էլ երբեք չենք ճանաչել, չենք էլ ճանաչի նրան:
Ամեն-ինչ բառախաղի է նմանվում....
2.Ես իմ ծնողներին տեսել եմ, նրանց հետ շփվում եմ ամենօր ու շատ բան գիտեմ նրանց մասին: Չեմ կարծում որ Արարիչը նման է ծնողի: Եթե այո, ապա
մենք Որբեր ենք, քանզի ոչ մի անգամ չենք տեսել Նրան, ու ինչ գիտենք Նրա մասին գիտենք միայն ենթադրություններից:
3.Ո՞վ տվեց կյանքը հանուն Նրա:
Ժամանակին երբ դեռ "Քրիստոնեություն"-ը չէր էլ ծնվել, մարդիկ զոհեր էին տալիս հանուն Աստվածների: Զոհում էին անմեղ էակներին ու անուն դնում, թե Աստվածներն են պահանջում: Միթե՞ նրանք էլ զոհվեիցն հանուն Նրա:
4.Իսկ սա որտեղի՞ց գիտես: Նրան ճանաչելով ե՞ս սա պնդում:
Էջանիշներ