...Առավոտը բացվեց: Պարոնը զարթնեց բավական շուտ, նույնիսկ ինքն էլ զարմացավ: Ուժեղ գլխացավը ստիպեց նրան ոտքի ելնել:
Մոտեցավ պատուհանին, բացեց այն: Անմիջապես քթին խփեց մաքուր օդը, և նա մի քանի վայրկյան վայելում էր այն:
Մի պահ պարոնը նայեց ժամացույցին. նայելուն պես արագընթաց կերպով հագավ վերարկուն, իջավ սանդուղքով, վճարեց ծերունուն ու դուրս եկավ հյուրանոցից: Առավոտյան ժամը յոթն էր:
Դ՛Ավենյու փողոցի հակառակ ծայրում գտնվում էր քաղաքի պուրակը: Ահա այնտեղ էր սլանում էր պարոնը, սլանում էր ամբողջ թափով, առանց ետ նայելու: Պուրակի շատրվանների մոտ՝ նստարանին, նստել էր մի մարդ, որը, աչքերը հառած աղավնիներին, կարծես ուսումնասիրում էր նրանց: Պարոնը մոտեցավ նստածին
-Ներեցե
-Անունդ Մի՞տո է, -ընդհատելով նրան ասած նստածը:
-Այո, բայ
-Արի՛ իմ ետևից,- անմիջապես լսվեց պատասխանը
Նրանք արագընթաց քայլերով կորչեցին պուրակի ետևում:
-Պարոն, դու՞ք եք դետեկտիվը,- հարցրեց Միտոն
-Այո,- պատասխանեց պարոնը,- իսկ առայժմ լռիր մինչև տեղ կհասնենք:
Հեռվում նշմարվեց փտած մեծ դռնով մի շինություն, որից Միտոն մի պահ վախեցավ: Իրոք, գրադարանը վախեցնել էր տալիս անծանոթներին, վախեցնել էր տալիս իր խորհրդավորությամբ:
Պարոնը բացեց մեծ կողպեքը, ու նրանք երկուսով ներս մտան: . . . (շարունակելի)