User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Պարոն Կարմիր Սատանիկը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պարոն Կարմիր Սատանիկը

    Գրադարանի լույսը վառվեց. երկար տևած անդորրը խախտվեց. ներս մտավ մի մարդ՝ սև գլխարկով, մուգ պալտոյով, լաքած փայլող սև կոշիկներով, միջին հասակի, ու անցավ գրապահարանների արանքով: Ձեռին ինչ-որ բան կար, ըստ երևույթին թերթերի կույտ: Պարոնը քայլում էր հանգիստ, համաչափ: Գրադարանի անդորրը խախտվում էր միայն գիշերվա այս ժամերին, երբ գալիս էր նա: Ողջ քաղաքը գիտեր այս միայնակ գրադարանը, և այն սև հագած պարոնին, ով մեկն էր այն մարդկանցից, ովքեր ոտք էին դնում այս հին գրադարանը:
    Ամբողջ քաղաքին ծանոթ էր այս քայլվածքը, ինքնատիպությունը: Փողոցով քայլելուց մարդիկ ասում էին միմյանց շշուկով "Տեսեք, նա է": Բոլորին վախեցնում էր այս ինքնատիպությունն ու խորհրդավորությունը: Քաղաքի ողջ բնակչությունը հարցուփորձ էր անում գրադարանի ծեր մաքրարարին խորհրդավոր պարոնի կյանքի մասին, հարցնում էին նրա անցյալից, խնդրում էին պատմել: Բայց և այնպես ծեր կինը շատ բաներ չգիտեր: Պարոնը, որին բոլորը կոչում էին Կարմիր Սատանիկ, գիշերները չէր քնում: Բոլորին զարմացնում էր, թե ինչու է նա այդ աստիճանի կլանված ընթերցանությամբ:
    Մոտեցավ սեղանին, նստեց աթոռին: Սեղանին ինչ-որ թղթեր էին թափված անփույթ կերպով: Ակնոցները մաքրեց, դրեց, վերցրեց թղթերը, ձգեց մի խորհրդավոր հայացք, ճմրթեց դրանք ու նետեց աղբարկղը: Իր հետ բերած թերթերի կույտից վերցրեց մեկը ու սկսեց կարդալ
    "Անցած գիշեր երեք հոգի սպանվել են Դ՛Ետյեն պանդոկում"
    -Հմմ, սպանություն սպանության ետևից,-ասած նա, ուշադրությունը չշեղելով թերթից:
    "Կասկածյալներ չկան: Դիակները գտել է պանդոկի պահակը պանդոկի ետևում, խոտերի մեջ"
    -Հմմ
    "Պահակի ասելով ձեներ է լսել պանդոկի ետևից գիշերվա կեսին:"
    -Ձեներ, փաստորեն, -մտքերով զբաղված, բայց և այնպես լսելի ձայնով ասաց պարոնը՝ իջեցնելով ակնոցները:
    Մի կողմ դրեց թերթը: Մի անգամ ևս մաքրեց ակնոցները: Վեր կացավ, մի փոքր քայլեց միջանցքի երկայնքով՝ կծելով ակնոցների ծայրը: Այնուհետև մոտեցավ սեղանին, մի անգամ ևս աչքի անց կացրեց թերթը, խորհեց, դուրս եկավ գրադարանից, սև ժանգոտած մեծ կողպեքով փակեց դուռն ու գնաց . . . (շարունակելի)

  2. #2
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պարոն Կարմիր Սատանիկը

    Սկիզբը խոստումնալից էր Պարոն Կարմիր Սատանիկ ջան
    Վերջին խմբագրող՝ Morpheus_NS: 21.12.2008, 03:07:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  3. #3
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պարոն Կարմիր Սատանիկը

    Լավնա Ռեդլուշ , բայց "կարմիր սատանիկ" անունը ինչ որ խորհրդավոր ցիլոյով անծանոթին չի սազում, շարունակության մեջ ավելի շատ էքսպրեսիա եմ ուզում տեսնել , վատ չէր լինի, հոգին վաճառեր սատանային
    Чеширский КотЭ

  4. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պարոն Կարմիր Սատանիկը

    Լենդրուշ ջան, սկիզբը լավն էր, ինտրիգ կար

    Շարունակություն եմ պահանջում
    I may be paranoid but no android!

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պարոն Կարմիր Սատանիկը

    ետքը՞

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պարոն Կարմիր Սատանիկը

    ...Գիշերը հորդ անձրև սկսվեց: Միաժամանակ ուժգին ցուրտ էր: Հյուսիսից փչում էր սառնաշունչ քամին՝ օրորելով ծառերը: Այս եղանակը ոչ մեկին չէր ստիպել կտրվել տաք անկողնից ու դուրս գալ փողոց:
    Բայց և այնպես, փողոցում հորդառատ անձրևի ձայնը միաձուլվում էր արագ քայլերի ձայնի հետ: Ինչ-որ մեկը, շտապելով, կտրեց անցավ քաղաքի ամենաերկար փողոցներից մեկը՝ Դ՛Ավենյուն: Նա ցածրահասակ մի մարդ էր` նիհար, ու արագաշարժ:
    Դ՛Ավենյու փողոցը գալիս միաձուլվում էր Տելյեն փողոցին: Հանդիպման խաչմերուկից քիչ այն կողմ գտնվում էր Մերլին հյուրանոցը: Ահա այնտեղ էլ շտապում էր նա:
    Հյուրանոց ասածը չորսհարկանի շինություն էր՝ փոքր, հարմարավետ սենյակներով՝ լցված անուշահամ բույրերով:
    Պարոնը ծեծեց մեծ դուռը: Դուռը բացեց մի պատանի՝ փոքր, ժիր, կայտառ աչքերով:
    -Ձեզ ի՞նչ է հարկավոր, պարո՛ն, -հարցրեց պատանին վստահ ու համարձակ:
    -Ինձ հարկավոր է միսենյականոց համար՝ ինչքան հնարավոր է արագ:
    -Ներս մտեք, և հետևեք ինձ -ասաց պատանին:
    Պատանին բարձրացավ երկրորդ հարկ ու ծեծեց առաջին դուռը: Դուռը բացեց մի ծերունի: Ծերունուց սիգարետի հոտ էր փչում:
    -Քեզ ի՞նչ է հարկավոր, տղաս, այս ուշ ժամին -հարցրեց նա պարոնին թույլ, հազիվ լսելի ձայնով:
    -Ես ամբողջ օրը ճանապարհ եմ եկել, հոգնած եմ: Ինձ միսենյականոց համար տվեք, որքան հնարավոր է արագ, ու ես անչափ գոհ կլինեմ:
    Ծերունին իր մոտ կանչեց պատանուն, ինչ-որ բան ասաց, ինչ-որ բան տվեց նրան, ըստ երևույթին բանալի: Պատանին ուղեկցեց պարոնին մինչև երրորդ հարկ, ու տեղավորեց միջանցքի եզրային սենյակում: Պարոնը պատանուն մի ոսկեդրամ տվեց:
    Ներս մտնելուն պես նա փլվեց անկողնու վրա ու անմիջապես խոր քուն մտավ: . . . (շարունակելի)
    Վերջին խմբագրող՝ Ռեդ: 21.12.2008, 16:41:

  7. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պարոն Կարմիր Սատանիկը

    ...Առավոտը բացվեց: Պարոնը զարթնեց բավական շուտ, նույնիսկ ինքն էլ զարմացավ: Ուժեղ գլխացավը ստիպեց նրան ոտքի ելնել:
    Մոտեցավ պատուհանին, բացեց այն: Անմիջապես քթին խփեց մաքուր օդը, և նա մի քանի վայրկյան վայելում էր այն:
    Մի պահ պարոնը նայեց ժամացույցին. նայելուն պես արագընթաց կերպով հագավ վերարկուն, իջավ սանդուղքով, վճարեց ծերունուն ու դուրս եկավ հյուրանոցից: Առավոտյան ժամը յոթն էր:
    Դ՛Ավենյու փողոցի հակառակ ծայրում գտնվում էր քաղաքի պուրակը: Ահա այնտեղ էր սլանում էր պարոնը, սլանում էր ամբողջ թափով, առանց ետ նայելու: Պուրակի շատրվանների մոտ՝ նստարանին, նստել էր մի մարդ, որը, աչքերը հառած աղավնիներին, կարծես ուսումնասիրում էր նրանց: Պարոնը մոտեցավ նստածին
    -Ներեցե
    -Անունդ Մի՞տո է, -ընդհատելով նրան ասած նստածը:
    -Այո, բայ
    -Արի՛ իմ ետևից,- անմիջապես լսվեց պատասխանը
    Նրանք արագընթաց քայլերով կորչեցին պուրակի ետևում:
    -Պարոն, դու՞ք եք դետեկտիվը,- հարցրեց Միտոն
    -Այո,- պատասխանեց պարոնը,- իսկ առայժմ լռիր մինչև տեղ կհասնենք:
    Հեռվում նշմարվեց փտած մեծ դռնով մի շինություն, որից Միտոն մի պահ վախեցավ: Իրոք, գրադարանը վախեցնել էր տալիս անծանոթներին, վախեցնել էր տալիս իր խորհրդավորությամբ:
    Պարոնը բացեց մեծ կողպեքը, ու նրանք երկուսով ներս մտան: . . . (շարունակելի)

  8. #8
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պարոն Կարմիր Սատանիկը

    Հետաքրքրությունը շարունակվում է պահպանվել:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պարոն Ոչ-ոք / Mr. Nobody
    Հեղինակ՝ impression, բաժին` Կինո
    Գրառումներ: 15
    Վերջինը: 09.05.2019, 02:24
  2. Ֆանտաստիկ Պարոն Ֆոքսը / Fantastic Mr. Fox
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 6
    Վերջինը: 25.11.2010, 22:33
  3. Հայաստանի նախագահ պարոն Ռ. Քոչարյան
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 05.06.2008, 05:36
  4. «Պարոն Ծառուկյանին Դոդի Գագո չասեք»
    Հեղինակ՝ գյուղացի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 04.10.2007, 19:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •