Մտքով անցյալը գնացի, իսկապես տխուր ժամանակներ էին![]()
Մտքով անցյալը գնացի, իսկապես տխուր ժամանակներ էին![]()
Ահիկ ջան, տխուրը գիտե՞ս որն ա, որ սրանից անցել ա քսան տարի, ու ոչ թե առաջ ա գնացել, այլ ետ: Էն ժամանակ ռուսական տանկեր էին, հիմա հայկական են լինում: Էն ժամանակ տրամվայից կախված էին մարդիկ գնում, հիմա տրամվայ չկա, որ կախվեն, վրայից ընկնելու վտանգ չկա, բայց կա ջպերի տակ ընկնելու վտանգ: Առաջին նկարում չեմ կարողանում պատկերացնել, թե որ փողոցն ա, բայց որ հիմա էդքան ծառ ունեցող փողոց չկա, գրեթե համոզված եմ: Եվ ինչպես տեսնում եմ` ոչ թե հատվել են ծառերը, այլ ճյուղերն են կտրել, որպեսզի նորմալ աճի: Ծառերի սպանդի նկարները այստեղ են. 2008 թ.:
Վերջին խմբագրող՝ Kuk: 10.03.2009, 14:20:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ներսես ջան, երկրորդ նկարը ո՞նց իմանանք` բեմահարթակին ո՞վ ա, որ գուշակենք, թե որ թվերն ա
Եթե իմացողներ կան, խնդրում եմ ասեք` երրորդ նկարում ի՞նչ համազգեստ ա զինվորականների հագը:
Դե չորրորդն ու յոթերորդն էլ պարզ չի, թե որ թիվն ա: Սենց նկարներ դնելուց շատ կարևոր ա, թե որ թիվն ա, այլապես իմաստը կորում ա նկարի![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ժողովուրդ ես էդ թվերին Ջերմուկում եմ ապրել, ընդեղ տրամվայ չկար համ էլ մի ծերից մյուսը ոտքով 5 րոպեյում հասնում էիր: Նենց որ տեյակ չեմ. կախված գնացողներն էլ է՞ին փող տալիս տրամվային: Ու ի՞նչ արժեր տենց երթևեկությունը:
էսպես չի մնա
2րդ նկարի մասին լավ չհասկացա ինչ ես ասում… եթե ինկատի ունես հիմիկվա ցույցերիցա միանշանակ չէ որովնետև նկարները մի 2002-2003 թվականին եմ քաշել:
4րդ նկարում ավտոների համարներից երևումա որ էլի առնվազն մինչև 96 թվերնա, կարծեմ 96ին համարները փոխեցին: 7րդ նկարի անունը opera92.jpg էր ենթադրաբար 92-ի է բայց դե մենակ անունը քիչ ա:
Մի երկու հատը ոնց որ Սովետի վախտվա են:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Էդ թվերին նույնիսկ ներսում գտնվողներից շատերը չէին վճարում, էլ ուր մնաց՝ կախված գնացողները։
Հըմ... Սենց ա եղել, փաստորեն... Ինչ տխուր ա բայց, չէ՞։Էս նկարը տեսնելով՝ նենց ուժեղ զգացի, թե ինչքան ա մեր քաղաքն ամայացել էս տարիների ընթացքում, ոնց ա ծառազրկվել...
![]()
Հետաքրքիրն էն ա, որ էդ ժամանակների Երևանը շատերս տեսել ենք, բայց մենակ սենց համեմատությունների դեպքում ենք զգում, թե ինչ անճանաչելիության աստիճանի ա փոխվել... Ահավոր ա...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Դե Կու՛կ ջան, Թամանյանը նախատեսել էր, որ Երևանը պետք է լինի քաղաք-այգի...
բայց դե ոչ քաղաք մնաց, ոչ էլ այգի
լավ թեմա է...
Ուլուանա (11.03.2009)
Ծով ջան, մի օր էլ կարողա Թամանյանի արձանը հանեն:
Վայ, Ահի՞կ, բա քեզ սազե՞ց, ո՞նց կարելի ա առանց գումարը վճարելու փախուստի դեմել հասրակական տրանսպորտի այնպիսի ազնիվ տեսակի միջից, ինչպիսին տրամվայն է: Բա այդ գումարի այն մասը, որ պետք է գնար վարորդի գրպանը, որպեսզի նրա երեխաներն այդ օրն իրենց հանապազօրյա հացն ուտեին, այն մասը, որ պետք է գնար պետության բյուջե, որտեղից էլ պետք է գնար թոշակառու տատիկ-պապիկներին, որպեսզի նրանք ևս կարողանային իրենց հանապազօրյա հացն ուտեին:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ