Քայլենք փոշին կոշիկներին նստելու աստիճան,
Սառենք՝ զգալով շունչն ու հոտը սպասվող ձմռան,
Մարդկանց դեմքերին փնտրենք նշույլ ջերմության,
Բայց վերջում միայն տեսնենք վարդերով սեղան:![]()
Քայլենք փոշին կոշիկներին նստելու աստիճան,
Սառենք՝ զգալով շունչն ու հոտը սպասվող ձմռան,
Մարդկանց դեմքերին փնտրենք նշույլ ջերմության,
Բայց վերջում միայն տեսնենք վարդերով սեղան:![]()
Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 04.11.2011, 14:44:
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
E-la Via (05.11.2011)
Մեղմիկ ժպտում է իմ վարդը.
Կարծես գիտի, որ իմ սերն է,
Ես ըմպում եմ ակնթարթը,
Խեղված զգացմունքը, որ մերն է:
Ինչո՞ւ ամենն այդքան բարդ է,
Եվ կողքիս երազը` անհաս,
Անհույս սիրահար մի մարդ եմ`
Ինքս ինձ համար պատուհաս:
Կներեք, չդիմացա:![]()
![]()
aragats (04.11.2011), Arpine (04.11.2011), E-la Via (05.11.2011), Lusinamara (04.11.2011), Smokie (04.11.2011), Արէա (04.11.2011), Դատարկություն (06.11.2011)
Ու բացվում է առավոտը.
Այն նախորդից կարծես չի էլ տարբերվում,
Բայց չկա էլ քնքուշ վարդը.
Սենեքերիմի պարտեզն է զարդարում ...
հ.գ.
![]()
![]()
ու թող չկորչի և ոչ մի տաղանդ,
թող ամեն մեկն իր խոր արդյունքը տա..
ու տաղանդները փայլեն փառապանծ
իսկ սիրուն մուսան հրճվանքով ժպտա..
Հերիք չի՞, ինչ էս
Թեմայում պաս ա.
Առանց չափածո
Կյանքը վնաս ա:
DIXIcarpe noctem
CactuSoul (28.03.2012)
Մի քանի ամիս առաջ Զրուցարանում տեղադրած պաթետիկ «գլուխգործոցս» դնեմ.
Այրեցի մեզ կապող վերջին կամուրջը,
Թաղեցի մշուշոտ պատրանք-անուրջը,
Եվ թանձր խավար է հիմա իմ շուրջը,
Ուր հստակ զգում եմ ես մահվան պաղ շունչը...
Հերիք է կարդաս իմ անկապ տրտունջը,
Առավել ևս, որ թեման անլուրջ է,
Վազիր խոհանոց, քանի դեռ քո դունչը
Չի փշրել տանեցիքի նետած մուրճը.
Կրակին վաղուց եռում է սուրճը:
armen9494 (07.04.2012), Lusinamara (24.03.2012), Արէա (24.03.2012)
Չէ-չէ, չես կարող
Դու ինձ արգելել,
Սիրում եմ կարդալ
Մեկ-մեկ էլ գրել:
Իսկ դու դեն նետիր
Անկապ տրտունջդ,
Թող իսկույն չքվի
Այն անտեր մուրճը:
Այրի՛ր, կոտորի՛ր
Մի գավաթ սուրճը,
Հետո էլ փշրիր
Անպետք կամուրջը:
Բայց հըլը սպասիր...
Լվա քո դունչը:
Լավ ասեցիր հաա՜՝
Թեման անլուրջ է:
![]()
Փչենք փոշին դարավոր
Էս թեմայի վրայից,
Հանգ-մանգ գրենք զորավոր:
Ինշ կա՞ աշխարհի վերջից:
Հը՞ն:
DIXIcarpe noctem
Arpine (19.12.2012)
Հերիքա էտ անիմաստ թեմայով խոսեք
Ոչ մի աշխարհի վերջ էլ չի եկել
Ավելի լավ ա ձեզնից պատմեք
Ո՞նց եք, ոնց չեք, խի՞ եք պասիվացել![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ