Այս թեմայում բոլոր գրառումներն անում ենք միայն չափածո՝ ոտանավորի տեսքով։ Ամեն մեկը գրում է իր վերևի անդամի՝ նախորդ գրառման հեղինակի մասին որևէ կարծիք, տպավորություն կամ պարզապես նրան ուղղված որևէ խոսք, հարց և այլն, և այդ ամենը միմիայն չափածո, հետևաբար գրառումը պետք է բաղկացած լինի առնվազն երկու տողից։ Կարծում եմ՝ երկու չափածո տող գրելն այնքան էլ դժվար չի լինի։
Նույնիսկ եթե ձեր վերևի մարդու հետ որևէ բանում համաձայն չեք և ուզում եք վիճել, ապա պետք է վիճեք միայն չափածո ձևով, իսկ եթե չեք կարողանում, ուրեմն... ի՞նչ արած, ստիպված եք «խոսքի տակ մնալ», մինչև որ կարողանաք ձեր ասելիքը չափածո ձևակերպել։
Թող ոչ ոք չվախենա անտաղանդ կամ ծիծաղելի երևալուց։ Ոչ ոք ձեզնից հանճարեղ բանաստեղծական տողեր չի պահանջում։ Դե, եթե իրոք տաղանդավոր եք, իհարկե, ավելի լավ, իսկ եթե ոչ, միևնույն է, մի ամաչեք, գրեք այնպես, ինչպես կարող եք (բայց միայն չափածո), հնարավոր է, որ ընթացքում հմտանաք։
Բոլորին մաղթում եմ գոնե նվազագույն բանաստեղծական շնորհք՝ այս թեմային մասնակցելու համար։
Ուշադրություն։ Արձակ գրված բոլոր գրառումները ջնջվելու են։
Վերջ, սա այս թեմայի առաջին և վերջին արձակ գրառումն էր։
Շարունակում ենք չափածո զրուցել այստեղ։
Էջանիշներ