Բայց Չարենցը հանճարեղ,
Հարգելի իմ գրչակից,
Թեկուզ ուռած հաշիշից՝
Սեր էր երգում կրքազեղ:
Շատ էր սիրում հաշիշ, մորֆին,
Բայց որքան էլ լիներ ուռած,
Մի պատճառով էր գրգռված,
Այդ պատճառը կոչվում է կին:
Հարգելի իմ բարեկամ,
Թող չթվա քեզ հանկարծ,
Որ ես մղում եմ մարդկանց
Դեպի եզրը կործանման՝
Դեպի մորֆին ու պլան…
Ոչ, սրանք չարիք են, եղբայր:
Բայց ահա օղին ու գինին
Պետք են մեզ այնքան,
Որքան էակը, որ կոչվում է կին…
Էջանիշներ