Սիրելի՛դ իմ անվանակից,
Մի՞թե այս խոսքը չես լսել.
Երկու երնեկ իրար կողքի
Երբեք, երբե՛ք չի եղել:
Հա՛մ մահվանից խուսափես,
Հա՛մ հարկերից ազատվես…
Բա էլ մեր Աստված պապին
Դրախտն ինչո՞վ գովազդի:
Թե չէ՝ մինչև կյանքի վերջ
Մահից հո՛ խուսափում ենք,
Իսկ հարկերը դժկամորեն, բայց
Սուսուփուս վճարում ենք:
Էջանիշներ