User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 100 հատից

Թեմա: Կարմիրը և սևը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #16
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արար չորրորդ, տեսարան առաջին

    Առավոտյան ժամը 07:30 է, Չուկկոն լողանում է՝ գործի գնալուց առաջ: Չուկելլան նախաճաշ է պատրաստում: Սելեստան փորփրում է զգեստապահարանը, շոր է փնտրում: Ռեդդին նստած է հեռուստացույցի առջև և դիտում է Դար-21:
    Հեռուստացույցով կոտրատվելով ծվծվում է մի երիտասարդ աղջիկ՝ սև մազերով, կարճ շրջազգեստով, որի վերին մասը կազմում է սև շերտը՝ վրան ամրացված վարդագույն բանտիկ: «Կա՛րոտո՜ւմ եմ»,- արտասանում է նա՝ Էյֆելյան աշտարակի ֆոնին: Հոլովակը վերջանալու վրա է, տակը գրվում է կատարողի անունը՝ Էմմի: Սենյակ է մտնում Չուկկոն՝ սրբվելով վարդագույն սրբիչով:

    Չուկկո. Էլի առավոտվանից էդ արկղը միացրել ե՞ս:
    Ռեդդին չի պատասխանում:
    Չուկկո. Ռե՛դդի, քեզ հե՛տ եմ խոսում:
    Պատասխան չկա:
    Չուկկոն մոտենում է և կանգնում տղայի և հեռուստացույցի միջև:
    Չուկկո. Ռե՛դդի, չե՞ս լսում, ինչ է:
    Ռեդդի. Նախ և առաջ ոչ թե Ռեդդի, այլ Բլեքի, կամ էլ Փինքի: Երկրորդ՝ էս ի՞նչ սիրուն սրբիչ ունես, պա՛պ:
    Չուկկո. (զարմացած նայում է սրբիչին) Ի՞նչ սրբիչ: Էս ինչ եմ արել... մորդ սրբիչն է, սխալվել եմ: Հա... ի՞նչ Փինքնի, ի՞նչ ես խոսում, տղաս:
    Սենյակ է մտնում Սելեստան՝ զոլավոր շորով, զոլերը սև և վարդագույն, գլխին թիթեռնիկ-բանտիկ, նույն ոճի:
    Սելեստա. Բարև, պապ, բարև Բլեքի: Նախաճաշո՞ւմ ենք:
    Չուկկոն զարմացած նայում է երեխաներին, ապա զարմացած դիմում է թեյնիկը ձեռքին սենյակ մտնող կնոջը՝ մեր երեխաներն այսօր գժվել են:
    Լսվում է դռան զանգը:
    Չուկելլա. (զարմացած) Ռե՛դդի, դուռը բացիր:
    Ռեդդին տեղից չի շարժվում: Չուկկոն բացում է դուռը: Շեմին երևում է հևացող Նիդլետտոն՝ մազերը գզգզված, արագ փաթաթելով վարդագույն վզկապը:
    Նիդլետտո. Ա՛յ, դուք հարգված, պատվելի ընտանիք եք այս քաղաքում, ասացեք, խնդրեմ, էմո լինելն արգելվո՞ւմ է:
    Չուկելլա. Էմոլինելը ի՞նչ է: Լիմոնի հե՞տ ես:
    Նիդլետտո. Տո ի՞նչ լիմոն, բանը բանից անցել, ծովաբողկ է դարձել:
    Ռեդդի. Խրե՞ն, այսինքն:
    Նիդլետտո. (գլխով դրական շարժում է անում, արագ մի թերթ է խցկում Չուկկոյի ձեռքերի մեջ) Առե՛ք, կարդացե՛ք, թե ինչ է կատարվում մեր երկրում: (Պատրաստվում է հեռանալ)
    Չուկկո. Նե՛րս արի, մի բաժակ սուրճ խմիր, նոր գնա:
    Նիդլետտո. Ի՞նչ սուրճ, սև՞: Չէ, չեմ ուզում:
    Չուկելլա. Համով կրեմով տորթով:
    Նիդլետտո. Ի՞նչ տորթ:
    Ռեդդի. Կրեմով տորթ: (Խորամանկ ժպտալով) Վարդագույն կրեմով տորթ:
    Նիդլետտո. Հա՞, վարդագո՞ւյն: Հմմ... Կարելի է (ներս է մտնում):

    Քիչ անց բոլորը նստած են սեղանի շուրջը, Չուկկոն կարդում է Նիդլետտոյի տված թերթը, Չուկելլան թեյ և սուրճ է լցնում, ապա նստում է:
    Տեսնելով, որ մոռացել է դանակ դնել Նիդլետտոյի ափսեի կողքին, դիմում է Սելեստային.
    Չուկելլա. Սելեստա, մի հատ դանակ բեր Նիդլետտոյի համար:
    Նիդլետտո. (ձեռքով անհանգիստ շարժում է անում, բարձրաձայն) Պետք չէ, ես իմն ունեմ:
    Զարմացած Չուկելլայի աչքի առաջ ուսապարկից հանում է մի 20-30 սմ-անոց մի հուշանվեր-դաշույն և սկսում կտրատել տորթը:
    Ռեդդի. Ձյաձ, որ պրծնես, ինձ էլ տուր, կտրեմ:
    Չուկելլա. (զարմացած) Չուկկո... ըըը... դու ... տեսե՞լ ես Նիդլետտոյի... դանակը:
    Չուկկո. (բարձրացնում է գլուխը, նայում Նիդլետտոյին) Քանի դեռ ոչ մեկին չի խանգարում, կարող է տորթ ուտել ինչով ուզի: (Կախում է և շարունակում ընթերցանությունը)

    Հեռուստացույցով սկսվում է լուրերի թողարկումը: Հաղորդավարը տեղեկացնում է.

    Երեկ ժամը 16:30-ի սահմաններում մանկական երկաթուղու տարածից Երևան քաղաքի Կենտրոնական բաժին բերման են ենթարկել վեց աղջկա: Այսօր աղջիկներից երեքը հանդես են եկել ասուլիսով, մանրամասն պատմել` ինչ է եղել: Պարզվում է` աղջիկներից մեկի ձեռքին եղել է հուշանվեր թուր, ինչը նկատել են տարածքի հսկիչները եւ աղջիկներին հորդորել, ասել, որ հեռանան տարածքից, քանի որ իրենց մոտ սառը զենք է, անվանել են աղջիկներին էմոներ, սատանիստներ, ոչ ֆորմալ տեսք ունեցողներ: Մինչեւ աղջիկները կհեռանային տարածքից` հայտնվել են ոստիկանները, որոնցից ընդամենը մեկը ոստիկանական համազգեստով է եղել, մյուս երկուսը` քաղաքացիական, որոնք հրելով, աղջիկների մազերը քաշելով մեքենա են նստեցրել, տարել ոստիկանություն:
    Նիդլետտո. (թափահարելով դաշույնով) ՈՎ Է ԱՅՍ ԻԴԵՈՏԻԶՄԻ ՀԵՂԻՆԱԿԸ? Որն է էս բեսպրեդելի նպատակը? Ում հիվանդ ուղեղն ա էս եզրակացությանն եկել? Ինչ իրավունքով?

    Չուկելլա Մի լավ բան չես լսի հեռուստատեսությամբ:
    Վերցնում է հեռակառավարման վահանակը և փոխում ալիքը: Էկրանին հայտնվում է մի տաղավար, որտեղ մասնակիցներն ինչ-որ բան են քննարկում:
    Մասնակիցներից մեկը. «Ավելի մեծ ապուշություն չէի լսել..... Ստեղ ո՞վ ա կարծում, որ ոստիկանը կարա աղջիկ երեխային քացով ծեծելով տանել բաժին....»
    Հաղորդավար. Ո՞վ է դահլիճում կարծում, որ ոստիկանը կարող է աղջիկ երեխային քացով ծեծելով տանել բաժին:
    Մեկ այլ մասնակից. Ես հավատում եմ:

    Նիդլետտո Ես էլ եմ հավատում: Նույն մենթե՞րը չեն ցույցեր ցրելուց աղջիկներ, տատիներ ու այլ նման մարդկանց ծեծում:

    Հաղորդման մասնակիցներից մեկը, սև հագուստով և վարդագույն գլխարկով մի աղջիկ. Ես էլ եմ հավատում, դա այդպես էլ եղել է:
    Հաղորդավար. Ձեր անո՞ւնը:
    Աղջիկը. Էսմորալդա: Կարճ՝ Էմո:
    Հաղորդավար. Որևէ կուսակցաության հարո՞ւմ եք:
    Աղջիկը. Այո, Կվազիդոդոյի կուսակցությանը: Եվ, ընդհանրապես, Չուկանոյի էմոներ, խնդրում եմ, մի կրեք ծակող, կտրող իրեր կամ այլ բաներ, որոնք կարող են օրինականացնել ձեր նկատմամբ ոստիկանության վարքը:

    Դռան զանգ: Չուկելլան գնում է դուռը բացելու:
    Նիդլետտո. Հենա գրաքննության ենթարկեք Հովհաննես Թումանյանի «Մարոն» ու «Անուշը», հանեք դպրոցական նյութից, կամ էլ խմբագրեք. «Մարոն» վերջում կթողնի գյուղն ու կդառնա ՀՀ ՆԳՆ սպա, իսկ Անուշը մեղադրանք կներկայացնի եղբոր նկատմամբ ու լեյտենանտ Մարոն կհետաքննի գործը:

    Ռեդդին և Սելեստան ծափահարում են:
    Չուկկո. (փակելով թերթը) Գործի իմիտացիա՞, թե՞ վախի մթնոլորտի սերմանում:
    Ամեն դեպքում դատապարտելի է: Շատ չեմ ծավալվում հասարակ պատճառով. էստեղ ծավալվելու բան չկա:

    Լսվում է Չուկելլայի ձայնը. Թափահարում է թրով, հարցնում է էմոլինելը արգելվո՞ւմ են:
    Ներս են մտնում Չուկելլան և Այկօն:
    Այկօ. Այո՛, էմո լինելն արգելված է, ինչպես և արգելված է լինել ընդդիմադիր, լինել ձեռնարկատեր, լինել հաշմանդամ, լինել ազատամարտիկ, լինել երաժիշտ և այլն: Բիզնեսմենները ղժժում են էմոների վրա և գլխով հավանության նշաններ անում նրանց ճնշող ոտիկաններին, քանի դեռ հենց այդ նույն բիզնեսմեններին չեն սկսել քաղմասների պատուհաններից նետել դուրս. զանազան երիտասարդական շարժումների հետևորդները ղժժում են չկատարած հանցագործությունների համար՝ միայն ու միայն իրենց համբավի և տեսքի երեսից, քաղմասներում ծեծ ուտող «ռագացցոների» վրա, քանի դեռ հենց իրենց չեն սկսել նախիրի նման հավաքել-տանել ոստիկանություններ: (Տարածելով ձեեռքերը զարմացած իրեն նայող նստածներին) Բացառությունները շատ քիչ են: Ղժժացեք իրար վրա, բարեկամներ, ղժժացեք: Դրա մասին առողջապահության նախարարությունը ոչ մի բան չի զգուշացրել:
    Վերջին խմբագրող՝ ars83: 23.11.2010, 22:50:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (23.11.2010), Chuk (25.11.2010), einnA (25.11.2010), Jarre (25.11.2010), My World My Space (23.11.2010), Rhayader (24.11.2010), Արևածագ (23.11.2010), Երվանդ (23.11.2010), Հայկօ (23.11.2010), Ձայնալար (25.11.2010), Մանուլ (23.11.2010), Շինարար (23.11.2010), Ուլուանա (28.11.2010), Ռուֆուս (24.11.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կարմիրը
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 6
    Վերջինը: 11.09.2013, 13:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •