User Tag List

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 100 հատից

Թեմա: Կարմիրը և սևը

  1. #1
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կարմիրը և սևը

    Կարմիրը և սևը. վարիացիաներ Մալևիչյան թեմայով
    (Հեղինակ՝ ամերիկահայ գրող Ստեն Դալյան՝ Sten Dhalian)

    Գործողության վայրը՝ Իտալական քաղաք Չուկանո
    Ժամանակաշրջանը՝ մեր օրեր
    Տարվա եղանակը՝ ձմեռ

    Գործող անձինք

    Չո՛ւկկո՝ (Հայաստանից Իտալիա վերջերս տեղափոխված) Չուկազյանների ընտանիքի հայրը, տաղանդավոր ձևավորող, ֆիզիկոս-մտավորական

    Չուկե՛լլա՝ նրա կինը (զբաղվում է տնային տնտեսությամբ և իկեբանայով, մասնագիտությամբ՝ կենսաբան)

    Չուկե՛տտո՝ նրանց որդին, ավելի հայտնի է Ռեդդի անունով, քանի որ սիրում է իրեն «կարմիր սատանիկ կոչել», սովորում է Չուկանոյի համալսարանի կիրակռական մաթեմատիկայի ֆակուլտետում, սիրում է նվագել կիթառ, չի սիրում գծային հանրահաշիվ, ֆուտբոլի մեծ սիրահար է

    Սելե՛ստա
    ՝ նրանց դուստրը, ապագա լեզվաբան, նրբազգաց էակ, սիրում է թիթեռնիկներ

    Նո՛ննա՝ հարևանուհի, բոլորը կոչում են նրան Տատ, ունի մի քանի երեխա և թոռներ, ինչպես նաև՝ շալեներ՝ Ծվեյցարական Ալպերի տարբեր լանջերին, սիրում է դասական երաժշտություն՝ հատկապես Չեչիլիա Բարտոլիի կատարմամբ

    Գալաթե՛ա՝ էքստրավագանտ անձնավորություն, Չուկկոյի վաղեմի ծանոթներից, փոքրերը նրան դիմում են «тетя Галя» (կամ «теть Галь», երբեմն էլ` «Գալյա տոտա»), սիրում է միստիկական դետեկտիվներ: Լատիներենի մեծ գիտակ և սիրահար:

    Մա՛րկո-Սամուե՛լլե՝ Չուկկոյի ընկերներից, բժիշկ, շախմատի սիրահար։ Պնդում է, որ իր նախնիները մարկիզներ և մարկիզուհիներ են եղել, սակայն քչերն են նրան հավատում

    Վարպե՛տտի՝ ընտանիքի բարեկամ, ներքին հոգևոր մեծությանը և խորությանը համապատասխանող չափերի տեր մարդ, գրականագետ, շախմատի սիրահար, զգայուն և բարի անձնավորություն։ Կրտսերները նրան կոչում են «дядь Ва»

    Արտո՛ւրո՝ թափառական երաժիշտ, երգում է սերենադներ լուսնկա գիշերներին

    Ուլյա՛նա՝ ընտանիքի վաղեմի բարեկամ, բնակվում է ԱՄՆ-ում

    Ա՛յկօ՝ Չուկկոյի ընկերներից, լեզվաբան, տեխնոկրատ, դեմոկրատ, ֆրանսերենի գիտակ, ծխում է սիգարներ, ամեն ինչի մասին ունի սեփական կարծիքը

    Նիդլե՛տտո Ինա՛յզի՝ ծրագրավորող-կաբալիստ երաժիշտ-կիթառահար։ Համարում է ներկայիս հասարակությունը ծայրահեղ կրոնականացված և կոմպլեքսավորված, ձգտում է վերացնել նրա բարդույթները: Միշտ կրում է սև մայկա, որի վրա պատկերված է Ջորդանու Բրունոն՝ խարույկի մեջ այրվելիս, ներքևում գրված է՝ Я враг всякой веры!

    Կանիբա՛լլո՝ մականունն է, իսկական անունը հայտնի չէ, Ռեդդիի ընկերներից, 17 տարեկան, հետաքրքրվում է միստիկայով:

    Էլա՛մոս՝ հույժ պրակտիկ և ռեալիստ անձնավորություն, Չուկկոյի ընկերներից

    Տրիբո՛ւնիս՝ Էլամոսի, Վարպետտի և Չուկկոյի ընկերն է, սիրում է ամեն ինչում հստակություն, առանց ավելորդ «զիզի-բիզի» բաների

    Կորդելի Կոր (Корделий Кор)` Չուկկոյի ընկերը, սիրում է կուշտ ուտել, որի համար ընկերները նրան կոչում են Բգո
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    kyahi (24.11.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կարմիրը և սևը

    Մաս Ա
    Տեսարան առաջին
    Չուկկոն՝ նստած իր գրասենյակում համակարգչի առջև, գործ է անում: Լսվում է հեռախոսազանգի ձայնը: Չուկկոն վերցնում է լսափողը:

    Չուկկո. - Չուկկո Չուկազիանի, լսում եմ:
    Այո՛, պարոն Գլխավոր Դեկորատոր:
    Շնորհակալություն, լավ եմ... ամենայն ուշադրությամբ: Պետք է ձևավորել քաղաքապետարանը և Մեծ հրապարա՞կը: Որ լինի յուրահատուկ և գրավի՞չ… ոչ բանալ... հասկանում եմ: Յուրահատուկ և մտածելու տեղիք տվո՞ղ... «սիմփլ, բըթ սոֆիսթիքեյթեդ», ինչպես հիմա ասում են /ժպտում է/ :
    Հետաքրքիր առաջարկ է: Շատ խայտաբղետ չլինի... «քրդի տռուսի՞կ» /ծիծաղում է/… Պարզ է: Սենա՞տն է պատվիրել: /զարմացած/ Սենատը զբաղվում է դեկորացիաներո՞վ: Չե՞ք հարցրել... հասկանալի է: Ես կմտածեմ այդ ուղղությամբ, երկու օրից կառաջարկեմ նախագիծ:
    Ցտեսություն, պարոն Գլխավոր Դեկորատոր: /հեռախոսափողը վայր է դնում և նորից անցնում գործի՝ քթի տքկ մռմռալով հատվածներ «Ռիգոլետո» օպերայից/

    Հինգ րոպե անց: Հեռախոսազանգ:
    Չուկկո /զայրացած/. Ա՜, դե թողելո՞ւ են՝ մարդ գործ անի:

    Վերցնում է լսափողը
    - Լսում եմ:
    Այո՛, սիրելի՛ս /ժպտում է/: Աշխատանք, աշխատանք ու կրկրին՝ աշխատանք: Ի՞նչ եմ մոռացել, ես երբեք ոչինչ չեմ մոռանում: Գրեթե բոլորը եկե՞լ են: Ո՞ւր են եկել: Մեր տո՞ւն... /զարմացած/ Ինչո՞ւ: /ավելի զարմացած/ Ե՞ս եմ հրավիրել: Աաա՜, հիշեցի: Բայց այսօ՞ր էի հրավիրել, որ /քորում է գլուխը/: Պարզ է: Չէ, չէի մոռացել, իհարկե: /ժպտում է/ Փչանը դու ես: Կգամ, իհարկե, կես ժամից տանը կլինեմ: Չաո-չաո:

    Վայր է դնում լսափողը: /մտածկոտ/
    - Տեսնես, ո՞ր մոդելն է այստեղ ավելի հարմար կիրառել. ադիտիվը, թե սուբստրակտիվը... նույն բանն է, միևնույն է, բայց այնուամենայնիվ... «ադիտի՞վ, թե՞ սուբստրակտիվ», «ադիտի՞վ, թե՞ սուբստրակտիվ»....

    Անընդհատ կրկնելով այս բառերը՝ հագնում է կուրտկան, գլխարկը և դուրս գալիս սենյակից
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    kyahi (24.11.2010)

  5. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Կարմիրը և սևը

    Մոդերատորական. Թեման «Գրականություն» բաժնից տեղափոխվել է «Ստեղծագործողի անկյուն» բաժին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #4
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կարմիրը և սևը

    Տեսարան երկրոդ
    Չուկազյանների տան հյուրասենյակում հավաքված են հյուրերը, Չուկելլան թեյ և սուրճ է մատուցում հյուրերին

    Չուկելլա. Ասաց, որ որ որ է կլինի, գործը շատ է
    Կորդելի. /մի մեծ կտոր խմորեղեն վերցնելով/ Բան ուտում ա՞, թե տենց սոված-սոված էլ աշխատում ա:
    Չուկելլա. /հոգոց քաշելով և Վարպետտիի բաժակը սուրճ լցնելով/ Եթե չհետևես, ամբողջ օրը կարող է սոված մնա, չի էլ հիշի, որ ուտել է պետք: Պատրաստում ես ամեն ինչ, դնում ես որ ուտի, մի տաս անգամ պետք է ձայն տաս, հիշեցնես, մի տաս անգամ էլ տաքացնես: Ամբողջ օրը՝ աշխատանք, աշխատանք:
    Ուլյանա. Ինչքան ես նրան հիշում եմ, միշտ այդպիսին է եղել:
    Կորդելի. /վերցնելով երկրորդ կտոր խմորեղենը/ Լավ չի, լավ չի: Էրեխեքի տեր մարդ ես, պիտի լավ ուտես, որ առողջ ըլնես, տուն-տեղ, ընտանիք պահես:
    Չուկելլա. Հիմա էլ ինչ-որ նոր բառ է ընկել բերանը, ամբողջ օրը դա ասելով ման է գալիս: «Սուբա՞կցիա»... չէ, «սուբտրա՞կցիա»... չէ... չեմ հիշում
    Նիդլետտո Ինայզի. Սուբլիմա՛ցիա
    Սելեստա. Դա ի՞նչ է:
    Մարկո-Սամուելլե. Դեռ փոքր ես, քո խելքի բանը չէ: Պապայիդ կհարցնես, կբացատրի:
    Նիդլետտո Ինայզի. Խի՞ պապյին, մենք վա՞տ կբացատրենք: Էդ ի՞նչ կոմպլեքս է:
    Մարկո-Սամուելլե. Հետո, Նիդլետտո, հետո:
    Նիդլետտո Ինայզի. Ինչի՞ հետո: Ով գիտի այստեղ լիքը մարդ կա, որ ոչ էլ լսել ա էդ բառը: Սուբլիմացիան...

    Գալիս է դռան զանգի ձայնը:
    Սելեստա. Պապա՛նա /վազում է՝ դուռը բացելու/

    Վարպետտի. Եկավ ախպերս, ուտեմ դրա հոգնած մռութը:

    Միջանցքից լսվում է.
    - Ուծյու, պստո ջան Ո՞նց ենք: Չե՞մ ուշացել:

    Ռեդդի. /ուրախ/ Теть Галя-ն ա:
    Վազում է դեպի հյուրասենյակի դուռը:

    Հյուրերն աշխուժանում են: Ներս է մտնում Գալաթեան: Ուրախ անցկացնում է բոլորին հայացքով, ձեռքով անում Վարպետտիին.
    Գալաթեա. Լրիվ մասյակա վիճակա:

    Այկո. Գալաթե՜ա
    Գալաթեա. Ուծյո՜ւ քեզ:
    /հանում է վերարկուն և տալիս Ռեդդիին: Տակից երևում է նոր զգեստը/
    Donnons du style à la vie! *

    Հյուրերը տպավորված են
    Այկո. /վառելով սիգարը/ C'est magnifique!**, Գալ
    Վարպետտի. Լավնա, Գա՛լո
    Գալաթեա. Մասյակայա, չէ՞, Վա՞

    /անցնում է սենյակի կենտրոն. նստում սեղանի շուրջը/
    Գալաթեա. Чукуль-ը տանը չի՞:
    Ռեդդի. Հըլը չի եկել:
    Գալաթեա. Ինչի մասին էին խոսո՞ւմ, պստոներս:
    Նիդլետտո Ինայզի. Սուբլիմացիայի:
    Գալաթեա. Полная масяка! Լավ թեմայա: Մի դետեկտիվի մեջ մեկը էդ սուբլիմացիայի պահին...

    /հնչում է դռան զանգի ձայնը/
    Չուկելլա. Ռեդդի, պապան է, մի հատ բաց արա:

    ===========================================
    * Donnons du style à la vie! - (ֆր.) կյանքին ոճ հաղորդենք
    ** C'est magnifique! - (ֆր.) հրաշալի է
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  7. #5
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կարմիրը և սևը

    Օօօօօօ ~, ինչ մտքի թռիչք... , դուրս ահավոր էկավ , լավնա
    Чеширский КотЭ

  8. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կարմիրը և սևը


    Արս, , ես գիտեի որ դու վերջն ես

  9. #7
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կարմիրը և սևը

    Я требую продолжения банкета!!!

    Ա՜րս, սըբանել ես : Մեռա՜: Մենակ «գործող անձինք» կարդալը ինձ հերիք էր, որ տրամս հելնի միլիոն : Չմեռանք՝ գործող անձ էլ դարձանք, թու-թու-թու, չար սադանա : Մտքից բռնած, իրականացումով վերջացրած ահավոր բեսամթ մի այլ կարգի շատ լավ բան ես սկսել գրել: Երևանում մի արկղ գարեջուր ուզես իրա թաշախուստով:


    Շարունակություն եմ ուզում :
    DIXI
    carpe noctem

  10. #8
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կարմիրը և սևը

    Տեսարան երկրոդ
    Նույն մարդիկ և Չուկկոն

    Չուկկո. Բարև, Ակու.. ժողովուրդ, ո՞նց եք:
    Կորդելի. Լույս քեզ տեսնողին, լավ ենք, ախպեր, ասա դո՞ւ ոնց ես:
    Գալաթեքա. Ուծյու, հըլը դրա հոգնած դեմքը նայեք:
    Վարպետտի. Ուտեմ ես դրա հոգնած մռութը:
    Մարկո-Սամուելլե. Բարեողջություն եմ ցանկանում ձեզ

    Չուկկոն մի պահ դուրս է գալիս, լվանում ձեռքերը ու գալիս, նստում սեղանի շուրջը
    Նոննա. Չուկկո ջան, ո՞նց ես:
    Չուկկո. Լավ եմ Տատ ջան, լավ: Դո՞ւ ոնց ես:
    Նոննա. /ծխելով/ Լավ եմ, Չուկկո ջան:
    Սելեստա. /մեկնելով կոնֆետների տուփը/ Տատ, մի հատ կոնֆետ վերցրու:
    Նոննա. Էդ ի՞նչ կոնֆետա, ջան:
    Սելեստա. Ուկրաինսկիե, Տատ:
    Նոննա. /զննում է տուփը/ աաա՜, Չո՞ւկեռկի:
    Սելեստա. Նե չուկեռկի, ա ցուկեռկի, Տատ:
    Նոննա. /անհամբեր/ բա ե՞ս ինչ եմ ասում, չուկեռկի:
    Ռեդդի. Ախչի ի՞նչ ես էդ սութի բաները տալիս, Տատ, մի հատ էկլեռ:
    Նոննա. Չէ, չեմ ուզում, ջան:
    Այկո. Քից ստեղ, ջիգ:
    Ռեդդի. Յո, բռատ:

    Նիդլետտո Ինայզի. /կիսաձայն դիմելով Մարկո-Սամուելլեին/ Գիտեի՞ր, որ տանտրայի պրակտիկայի ժամանակ, օրինակ, ֆրիգիդ կանայք կարող են օրգազմ զգալ:
    Մարկո-Սամուելլե Ոչ… Չգիտեի: Շնորհակալ եմ տեղեկացման համար:
    Բայց ներիր, որ տանտրա ես ուսումնասիրել, դա չի նշանակում, որ համոզված կարող ես պնդել, որ իբր դու մյուսներից՝ տվյալ դեպքում ինձնից, լավ ես հասկանում…
    Կանիբալլո միքիչ շոկի մեջ եմ

    Գալաթեա. /ծխելով/ Ի՞նչ կա, Չուկկո:
    Չուկկո. /չբացած կոնֆետը ձեռքում պտտելով/ Քաղաքն ենք դեկորացնում:
    Սելեստա. թիթեռնիկներո՞վ, պապ:
    Չուկկո. /գորովալից հայացք ձգելով դստեր վրա/ կարող է, ջանս, դեռ չգիտեմ:
    Գալաթեա. /Սելեստային/ Ուծյո՜ւ, պստո

    Ուլյանա. /կիսաձայն, Չուկելլային, շարունակելով խոսակցությունը/ ... Ավելացնեմ նաև, որ անձամբ ինձ նյարդայնացնում ու ձանձրացնում են ընդհանրապես հրապարակային սիրաքստիկները՝ լինեն դրանք «ուծյու»–ի, «տաչիկ»–ի, թե փաղաքշական այլ բառի կամ արտահայտության տեսքով, հատկապես անընդհատ ու ամեն պատահած մարդու նկատմամբ կիրառվելու դեպքում։

    Ռեդդին ներս է մտնում սենյակ՝ ձեռքին երկու A4 ֆորմատի թուղթ՝ գունավոր տպագրությամբ:
    Ռեդդի. Մի հատ հարց ունեմ բոլորիդ: /ցույց տալով գունավոր տպագրությունը, որի վրա երկու քառանկյուն է պատկերված, մեկը՝ սև, մյուսը՝ կարմիր/
    Կազիմիր Մալեվիչի այս երկու նկարները գլուխգործոցներ «ե՞ն», թե «չե՞ն»
    Վերջին խմբագրող՝ ars83: 19.12.2008, 20:50:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    kyahi (24.11.2010)

  12. #9
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կարմիրը և սևը

    Արս ջան, հիմա ե՞ս գրում, թե՞ արդեն գրել ես, դնում ես : Ալեգորիան մի քիչ շատացրու՛, է՛լի : Կլանված կարդում ենք:
    DIXI
    carpe noctem

  13. #10
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կարմիրը և սևը

    Արս լաաաաավնա
    Բայց հլը լուրջ նայեք,թե մտքի թռիչքը ուրա հասնում

  14. #11
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կարմիրը և սևը

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արս ջան, հիմա ե՞ս գրում, թե՞ արդեն գրել ես, դնում ես : Ալեգորիան մի քիչ շատացրու՛, է՛լի : Կլանված կարդում ենք:
    Հայկ ջան, հիմա եմ գրում Ինչ մտքիս փչումա, գրում եմ: Իդեպ, եթե ուզես ինքդ էլ ավելացնել որևէ բան /օրինակ ինչ-որ մաս գրել /, խնդրե՛մ, ես իմ ստեղծագործությունը վստահում եմ փորձառու մասնագետներին
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  15. #12
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կարմիրը և սևը

    սպանեց…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  16. #13
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կարմիրը և սևը

    վայ, իսկականից շատ լավն ա...
    Հ.Գ. Հույս ունեմ՝ հերոսներդ Մալևիչին կհասկանան...

  17. #14
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կարմիրը և սևը

    Մաս երկրորդ
    Տեսարան առաջին

    Նույն գործող անձինք՝ Չուկկոյի տան հյուրասենյակում: Ճաշը մատուցված է, հյուրերը կամ արդեն նստած են սեղանի շուրջը, կամ պատրաստվում են նստել:
    Հետագայում՝ գործող անձնաց թվին ավելանում է Արտուրոն

    Չուկելլա. /Ռեդդիին/ դու էլ ժամանակ գտար, այ բալա, տեսնում ես՝ հաց ենք ուտում, աթոռը քաշի՛ր, նստի՛ր:
    Տատ. /ակնոցը դնելով/ մի դեսը բեր, տե՛նամ:
    /Ռեդդին մոտեցնում է նկարները/
    Տատ. չգիտեմ, նամնա պորտսիգարի կռիշկային...
    Ռեդդի. /դժգոհ/ Էէ՜, Տատ... Դե լավ, դնում եմ ստեղ, դիվանին, կողքն էլ էս սպիտակ թուղթը ու գրիչը: Կմոտենաք, կգրեք «այո» կամ «ոչ»:
    Չուկելլա. Հա՛, լա՛վ, դու արի, նստի՛ր, հացդ կեր: Սելե՛ստա, տի կո՞ւշայեշ, բա՛լիկս: Քո սիրած դոլմանա, չէ՞:
    Սելեստա. Հա, մա՛մ Կաղամբով դոլմա՝ մայա սամայա լյուբիմայա դոլմա:
    Գալաթեա. Ուծյո՞ւ, պստո: Մի հատ դետեկծիվում, էրեխեք, сышик подавился долмой
    /բոլորը փռթկում են/
    Էլամոս. Հորինիր, Գա՛լ:
    Վարպետտի. Գալո, քո գրած դետեկտիվնա՞:
    Կորդելի. /երկու տոլմա միանգամից բերանը տանելով/ Սուտա, Գալյա, չհավատաս, «մարդ ուտելե՞ն կմեռնի»:
    Գալաթեա. Ուծյո՜ւ քեզ, Բգո, դու որ չես մեռնի:
    Չուկկո. Էս տոլմայի աղը պետք էր մի քիչ սուբստրա... քչացնել:
    Չուկելլա. Վա՛յ, աղի ա ստացվե՞լ:
    Ռեդդի. Նորմալա, Կա՛նո, ի՞նչ կասես:
    Կանիբալլո. սուբլիմացիայի կարիք չկա, բռո՛:
    Այկո. Տանտրան տեղնա

    /մի առ ժամանակ բոլորը լուռ հաց են ուտում/
    /դրսից ինչ-որ երգի կամ գոչյունի ձայներ են լսվում/

    Ուլյանա. Էն ի՞նչա:
    Չուկելլա. Երևի ժավել են ծախում:
    Ուլյանա. Ժավե՞լ: Ես էլ կուզեի մեկ-մեկ ժավելով շորերը լվանալ, բայց մեր մոտ, Ամերիկայում չեն ծախում:
    Նոննա. Հա, ես էլ մեր շալեների մոտ չեմ տեսել:
    Վարպետտի. Տատ ջան, կա, ուղղակի շալեների մոտ չեն հանում:
    Տրիբունիս. Մարդը ասումա՝ չկա, ուրեմն, չկա:

    Դրսի աղմուկն ուժեղանում է:
    Գալաթեա. /հանկարծակի բարկանալով/ Ես ոնց որ թե գիտեմ, թե էս ովա:
    Չուկկո. /ուզում է վեր կենալ/ Ովա, է՞, սպասի տենամ:
    Գալաթեա. Նստի, Չուկկո ջան, յա շաս ռազբեռուս:

    /մոտենում է պատուհանին, նայում ներքև և ուժեղ ձայնով բղավում./

    Գալաթեա. Գրո՛ղ:
    Վարպետտի. Քաշվանք, Արտուրոնա:
    Գալաթեա. /գոռում է պատուհանից/Գրող ու ցավ: Ինչա, է՞:

    Արտուրո. /դրսից, բարձրաձայն/ ծի՜՜- տաաաաա՜՜՜
    Գալաթեա. ի՞նչ ես ուզում:
    Արտուրո. /դրսից, բարձրաձայն/ ծի՜՜- տաաաաա՜՜՜
    Նոննա. /դիմելով Չուկելլային/ Հաճա՞խ է լինում:
    Չուկելլա. Արդեն մի շաբաթ է:
    Ուլյանա. Մեր մոտ, Ամերիկայում, այսպիսի բան չկա:
    Նոննա. Ես էլ չեմ նկատել շալեների մոտ, Շվեյցարական ալպերում:

    Գալաթեա. Ինչա ասում, է՞: Ինչա՞:
    /դրսից լսվում է խոսակցության ձայն/
    Գալաթեա. Врешь, паразит!
    Արտուրո. /դրսից, բարձրաձայն/ ծի՜՜- տաաաաա՜՜՜
    Գալաթեա. Գրո՛ղ: /շրխկացնում է պատուհանը, գալիս, կանգնում սեղանի մոտ/
    Էդ պառազիտը ասումա, որ մարիկ իմ «ուծյո՜ւ»-ին միանշանակ չեն վերաբերվում, ու, իբր թե, չեն սիրում:
    Վարպետտի. Գալ, ուծյո՜ւ, կյանքս, նստի՛, բանի տեղ մի՛ դիր:
    Գալաթեա. Չէ, մի հատ պիտի հարցում անցկացվի: Ռեդուլ, ո՜ւծ... թո՛ւ, տաչիկ ջանս, մի հատ քո թղթի վրա գրի, մարդիկ քվեարկեն:
    Չուկելլա. /կիսաձայն/ Է՜ս ինչ նոր կրակ էր:
    Կորդելի. /ուտելով հերթական լոլիկը/ Ես անտարբեր եմ:
    Տրիբունիս. Գոլոն, որ ուծյու չէ, ծյուծյու էլ ասի, կուտվի
    Գալ ջան, կոնկրետ ինձ կարաս անսահման քանակությամբ ասես

    /յուրաքանչյուրը սկսում է իր կարծիքն արտահայտել «ուծյու»-ի վերաբերյալ/
    Չուկկո. /ձեռքի մեջ մտախոհ պտտելով պատառաքաղը, որով դեռ ոչ մի տոլմա չի վերցրել/ Բայց ի՞նչ եք կռիվ անում: Ես օրիգինալը չեմ լսել, դրա համար էլ կարծիք չունեմ: Վերջ:
    Գալաթեա. Ուծյո՜ւ, Чукуль, ուրիշն ես դու, է՛լի
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  18. #15
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կարմիրը և սևը

    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    վայ, իսկականից շատ լավն ա...
    Հ.Գ. Հույս ունեմ՝ հերոսներդ Մալևիչին կհասկանան...
    Հեսա հենց ազատ ժամանակ ունենամ՝ մի հատ նենց հերոսապատում եմ նկարելու՝ հողը դղրդա :

    Ստեն Դալյա՜ն :
    Ես ընտրում եմ Էդ Գարպօ կեղծանունը :
    DIXI
    carpe noctem

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կարմիրը
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 6
    Վերջինը: 11.09.2013, 13:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •