Ճիշտն ասած՝ իր դերակատարմամբ ոչ մի ֆիլմ չեմ տեսել. միայն հատվածներ՝ «Համեմունքից» : Էնպես որ՝ իր տաղանդի ու վարպետության մասին ոչ մի բառ չէի կարող գրել, մանավանդ որ, իմ խորին համոզմամբ, Բոլիվուդում «դունիյա» երգելու համար առանձնապես մեծ տաղանդ պետք չէ: Իսկ գեղեցկության առումով հատուկենտ դերասանուհիներ կարող են իր հետ համեմատվել : Լիվ Տայլեր, Նատալի Պորտման, Էնն Հաթաուեյ (նաև՝ Ուայնոնա Ռայդեր, մի ժամանակ)... Ճաշակս արդեն հասկացաք, կարծում եմ : Անջելինա Ջոլիի հետ համեմատությունը սխալ է:

Չեմ կարծում, որ Հոլիվուդում նա ավելիին կհասնի, քան ունի: Նախ՝ դրամական առումով Բոլիվուդը բնավ չի զիջում և երբեմն նույնիսկ գերազանցում է Հոլիվուդը: Ապա՝ առանց այն էլ Ռայը անասելի հայտնի է ամբողջ մեկուկես միլիարդանոց Հնդկաստանում, էն ստից 250 միլիոնանոց ԱՄՆ-ը էլ ինչի՞ն է պետք :