ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՉԶՐԿԵՑԻՆ

[15:09] 27 Հունվարի, 2009

Հայաստանի պատվիրակությունը չզրկվեց ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից: Նման որոշումը կայացվեց, ինչպես նշում էին իրենց ելույթներում խորհրդարանականները, Հայաստանի հետ երկխոսությունը չընդհատելու համար: Ընդունվեց այն փոփոխությունը, ըստ որի Հայաստանին տրվում է մինչեւ ապրիլ ժամանակ:

Հայաստանի վերաբերյալ նոր բանաձեւը ընդունվեց 141 կողմ, 3 դեմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Սա մեկ տարվա ընթացքում 3-րդ փաստաթուղթն է Հայաստանի վերաբերյալ: Կարինե Ասատրյան

Ստրասբուրգ

http://a1plus.am/amu/?page=issue&iid=68544