Kuk (03.04.2009)
Աղբյուր՝ tert.am«7-ի գործով» վկայությունները հակասում են միմյանց
15:18 • 15.04.09
Այսօր քաղբանտարկյալներ Ալեքսանդր Արզումանյանի և Սուրեն Սիրունյանի դատն սկսվեց վկաների հարցաքննությամբ։ Վկաներ Զավեն Վարդանյանը և Տիգրան Հակոբյանն իրենց ցուցմունքներում նշեցին, որ մարտի 1-ի հանրահավաքը եղել է ինքնաբուխ, այն չի կազմակերպվել որևէ մեկի կողմից, իսկ Արզումանյանը և Սիրունյանը որևէ զանգվածային անկարգություն չեն հրահրել և որևէ բռնության կոչ չեն արել։ Այնուհետև, մեղադրող Փիլոյանն ասաց, որ Տիգրան Հակոբյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքում հակասություններ կան, ու ընթերցեց Հակոբյանի նախաքննական ցուցմունքը, սակայն Արզումանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ ցուցմունքների միջև ոչ մի հակասություն չկա։
Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ Փիլոյանի կարդացած 8-էջանոց ցուցմունքի մեջ ոչ մի տեղ չէին հիշատակվում Արզումանյան և Սիրունյան անունները։ Այս գործով 3-րդ վկան Սամվել Գասպարյանն էր։ Դատելով վերջինիս պահվածքից՝ ակնհայտ էր, որ նա հոգեկան խնդիրներ ունի։ Երբ Լիպարիտ Սիմոնյանը հարցրեց, թե արդյոք ինքը տառապում է որևէ հիվանդությամբ, Գասպարյանը չկարողացավ հստակ պատասխան տալ։
Սկզբում նա հայտարարեց, որ և Սիրունյանին, և Արզումանյանին տեսել է Մյասնիկյանի արձանի մոտ, հետո ասաց, որ Մյասնիկյանի արձանի մոտ ժամը 7-ին տեսել է միայն Արզումանյանին Լևոն Տեր–Պետրոսյանի հետ, մինչդեռ, ինչպես հայտնի է, Լևոն Տեր–Պետրոսյանը մարտի 1-ի առավոտյան արդեն տնային կալանքի էր ենթարկվել, իսկ Ալեքսանդր Արզումանյանը Մյասնիկյանի արձանի մոտ եղել է ժամը 21-ին և ոչ մի հայտարարություն չի արել, իսկ վկան պնդում էր, որ Արզումանյանը հանդես է եկել հայտարարությամբ։
Սամվել Գասպարյանի խոսքով՝ ինքը Արզումանյանի հայտարարությունը լսել է հեռվից, բայց չի ճանաչել Արզումանյանին, այլ նրան իբրև թե կողքից են ասել, որ դա Ալեքսանդր Արզումանյանն է։
Փաստաբաններից Հովիկ Արսենյանը հայտարարեց, որ Սամվել Գասպարյանին հիշում է դեռ 2007թ. հոկտեմբերի 23–ից, և որ նա գործակալ է։ Սամվել Գասպարյանն ի պատասխան ասաց. «Բա գործ եմ անում, չաշխատե՞մ»։ Իսկ Ալեքսանդր Արզումանյանի այն հարցին, թե իրեն որևէ մեկը ասել է՝ ինչ գրի իր ցուցմունքներում, Գասպարյանը պատասխանեց, ոչ, հետո էլ հավելեց. «Իրանք ասեցին գրի, ես էլ գրեցի»։ Գասպարյանը վկայություն տալու ժամանակ նաև ասաց, որ մարտի 1-ին ժամը 19.00-ին, եղել է Ազատության հրապարակի մերձակայքում և տեսել է վրանները և բազմաթիվ մարդկանց, մինչդեռ նշված ժամին Ազատության հրապարակն արդեն պաշարված էր ոստիկաններով։ Այսօրվա դատավարության ժամանակ պետք է վկայություն տային 5 վկաներ, սակայն ներկայացել էին երեքը։ Այդ պատճառով դատավորը հայտարարել է ընդմիջում մինչև մյուս վկաների ժամանումը։
Աբսուրդի թատրոն: Փաստորեն Լևոնը հաջողացրել էր տնային կալանքից դուրս գալ ու գնալ Մյասնիկյանի արձանի մոտ... վերջն ա... իսկ ոմանք բամբասում են, ասում, թե իբր Լևոնը ժողովրդին լքել էր![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աղբյուր՝ Ա1+Մեկը անձնագիր չուներ, մյուսը` հիշողություն
18:23 | Ապրիլ 17, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Գցել էին գետնին ու ոտքերով հարվածում էին: Ինձ դաժան ծեծի են ենթարկել, սամասուդ են արել ու ասել` գրեմ էն, ինչ կասեն»,- այսօր դատարանում հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործով վկա Գագիկ Ավդալյանը:
Նա մանրամասն ներկայացրեց, թե մարտի 1-ին ինչպես է նա 3 անգամ ծեծի ենթարկվել ոստիկանների կողմից` առաջինը լուսաբացին Ազատության հրապարակում, այնուհետեւ` Մյասնիկյանի արձանի մոտից բերման ենթարկվելու, իսկ հետո էլ Ոստիկանության 6-րդ վարչությունում` 2 օր անընդմեջ. «Մեզ 5 րոպե անգամ չէին թողնում հանգիստ նստեինք եւ գոնե մի հատ ծխեինք: Մի հատ մեծ սենյակ էին գցել, ով մտնում` խփում էր»:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընդհատեց վկային` ասելով, որ իրեն հրավիրել են մարտի 1-ի մասին պատմելու համար: Ի դեպ, վկան հայտնեց, որ նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքները իրականությանը չեն համապատասխանում. «Քննիչը ասեց, որ եթե չգրեմ այն, ինչ ասում է` վատ կլինի: Այդ ընթացքում բացեց դուռը եւ այնտեղ հայտնվեցին մասկաներով մարդիկ: Ինչ էր լինելու` արդեն պարզ էր»:
Վկա Ավդալյանի ասելով` քննիչն իրենից պահանջել է գրել. «Վանոյի Ճուտը 2 հազար դրամ էր բաժանում Ազատության հրապարակում: Իսկ ես չգիտեի, Ճուտն ով է»: Իսկ Ճուտը նույն ինքը Սուրեն Սիրունյան է: Ինչեւէ, դաժան ծեծի ենթարկվելուց հետո Գրիգոր Ավդալյանը 2 ամիս բուժում է ստացել տնային պայմաններում եւ չի համարձակվել դիմել օրինապահներին. «Ու՞մ դիմեի: Իմ ցուցմունք տալուց հետո էլ շարունակում էին հետապնդել: Օրվա տարբեր ժամերի տարբեր մեքենաներով գալիս էին մեր տուն, վախեցնում»:
Ի դեպ, վկա Ավդալյանը խնամիական կապ ունի Մյասնիկ Մալխասյանի հետ եւ վկայի ասելով` նախաքննության մարմինն իրենից փորձում էր կորզել, որ նա Մալխասյանի հրահանգներն է կատարել մարտի 1-ին:
Այսօր դատարան ներկայացավ եւս 4 վկա: Նրանցից մեկը` Աշոտ Հայրապետյանը մի կերպ էր կանգնում ոտքի վրա: Դատարանը նրան չհարցաքննեց, քանի որ վկան չուներ անձը հաստատող փաստաթուղթ: Վկա Սուսաննա Գալստյանն էլ ուներ անձը հաստատող փաստաթուղթ, սակայն հիշողությունն այն չէր: Տիկին Գալստյանը հաշմանդամ էր եւ առողջական խնդիրներ ուներ: Նա նույնիսկ չկարողացավ հիշել, թե երբ է տեսել Ալեքսանդր Արզումանյանին, մարտի 1-ին ինքը ինչպես է հայտնվել Մյասնիկյանի արձանի մոտ: Վկան միայն պնդում էր, որ իր նախաքննության ցուցմունքը գրել է ինքը` առանց ճնշումների ազդեցության: Ամենատարօրինակն այն է, որ նա պնդում էր, թե Մյասնիկյանի արձանի մոտից տեսել է , թե ինչ է կատարվում Մաշտոցի պողոտայում, Պարոնյան եւ Լեո փողոցներում:
Ալեքսանդր Արզումանյանն այսօր բավականին երկար ժամանակ ապարդյուն փորձում էր վերականգնել վկայի հիշողություն. «Դուք հիմա 20 րոպե կտանջվեք ու կգնանք կհանգստանաք, բայց ես արդեն 1 տարուց ավելի է ձեր ցուցմունքների պատճառով բանտում եմ: հասկանո՞ւմ եք»: Գրեթե բոլոր հարցերին վկայի պատասխանը նույն էր. «Չեմ հիշում»: Մեղադրող կողմին եւ դատավորին Արզումանյանն առաջարկեց հիշող վկաներ բերել:
Այսօր դատարանը լսեց նաեւ վկաներ Լեւոն Ենգիբարյանին եւ Վարուժան Մելիքյանին, որոնք խնամիական կապի մեջ էին Արզումանյանի հետ: Վերջիններս գործով վկա էին ընդգրկվել միայն նրա համար, որ Արզումանյանի խնդրանքով Օպերայի հարակից տարածքում` բնակարան էին վարձել, որպեսզի Արզումանյանը կարողանար օրվա ընթացքում մի փոքր հանգստանալ եւ իր հիգիենայի խնդիրները լուծել:
Այսպիսով վկաների կեսը թե կեսից ավելին հարցաքննվել են, ու ոչ մեկի ցուցմունքում չկա մի բան, որ կապացուցի կամ նամյոկ կանի Արզումանյանին կամ Սիրունյանին առաջադրված «մեղադրանքը»... վերջն ա
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Նման անմակարդակ սարքովի տիկինների, դատարաններում հա բերում են ներկայացնում ցանկացած դատավարությունների ժամանակ - փողին մուննաթ։ Ծանոթիս վրա էլ էին սարքել ժամանակին - մի անկապ պառավ նույնիսկ պնդում էր, որ ծանոթիս մեքենայի մեջ է եղել ու տեսել է, որ նա խաղտումներով երթևեկել է ու վթարվել այն մեքենային, որի տերը լավ մուծվել էր վկաների համար։ Մյասնիկյանի արձանի մոտ կարող է և չհիշես, ոնցես հայտնվել, բայց պատկերացնում եք չէ, էտ պառավը չէր հիշում ընկերոջս մեքենայի մեջ ոնց է հայնտվել ու ոնց է ճմլված մեքենայից սախ սալամաթ դուրս եկել, բայց հիշում էր, ոնց է ըկերս գանյատներ արել....Նա նույնիսկ չկարողացավ հիշել, թե երբ է տեսել Ալեքսանդր Արզումանյանին, մարտի 1-ին ինքը ինչպես է հայտնվել Մյասնիկյանի արձանի մոտ:
Հայաստանյան դատավարություն..........
Կարճ ասած աչքիս էշխանությունները ուղղակի լավ չեն մուծվել կամ այդքան կարևոր գործի համար շնոհրքներն չի հերիքում, «լավ» թանգոտ վկաներ սարքեն, էժան թափոններից, մի երեկու հարբեցող, թմրամոլ, օզաբոչենի տիկին են պահեստից հանել, ճալաղաջ վկաներին չեն ուզում էժանով վառեն...
Զննեցին Արզումանյանի և Սիրունյանի գործով առաջին տեսասկավառակը
19:02 • 29.04.09
Այսօր Ալեքսանդր Արզումանյանի և Սուրեն Սիրունյանի գործով դատական նիստի ժամանակ Արզումանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հանդես եկավ միջնորդությամբ, համաձայն որի՝ պահանջում էր իր պաշտպանյալի գործում թույլ չտալ օգտագործել մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում դեպքի վայրի զննության արձանագրությունները։
Պաշտպանը նշեց, որ մինչև 2008թ. մարտի մեկն իրականացված զննումները կատարվել են Քրեականա օրենսգրքի խախտումներով՝ ավելացնելով, որ իր պաշտպանյալի գործում առկա ընթերակաների անունները կարելի է տեսնել տարբեր քրեական գործերում։ Այդ փաստաթուղթը նա ևս ներկայացրեց դատավորին։
Ալեքսանդր Արզումանյանն էլ հայտարարեց, որ Օպերայի թատրոնի տարածքի զննությունն իր հետ կապ չունի, և պահանջեց մինչև մարտի մեկը ոչինչ չհիշատակել։ Նրա խոսքով՝ այդպես շարունակելու դեպքում կարելի է սկսել Քրիստոնեության ընդունումից, կամ էլ Վրաստանի հետ կապված դեպքերն էլ կցել իրենց գործին։ Սակայն դատավորը որոշեց այդ միջնորդության լուծումը հետաձգել՝ մինչև ապացույցների բազմակողմանի ստուգումը։ Այնուհետև այս դատական նիստի ժամանակ զննվեց գործում առկա համար առաջին տեսասկավառակը։ Այս սկավառակում շատ հստակ երևում է, թե ինչպես 2008թ. մարտի մեկի կեսօրին ոստիկանները սկսում են ծեծել խաղաղ ցուցարարներին։ Այնուհետև երևում է, թե ինչպես են մարդիկ հավաքվում Մյասնիկյանի արձանի մոտ, ինչը կազմակերպված բնույթ չի կրում։ Զննվող առաջին սկավառակում բացակայում էր որևէ բան, որը կապացուցեր քաղբանտարկյալների մեղավոր լինելը, քանի որ այս սկավառակում նրանք ոչ մի տեղ չեն երևում։
Ի դեպ, նշենք նաև, որ երբ միացվեց առաջին տեսասկավառակը, համապատասխան նյութի փոխարեն էկրանին մի քանի վայրկյանով հայտնվեցին պարող մերկ աղջիկներ, ինչն առաջացրեց ներկաների ծիծաղը։
Իսկ հաջորդ սկավառակները կզննվեն հաջորդ դատական նիստի ժամանակ, որը կկայանա մայիսի 4-ին, ժամը 11.30–ին։
Աղբյուր՝ tert.am
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Rammer (29.04.2009)
Mephistopheles (30.04.2009), murmushka (30.04.2009), Աբելյան (30.04.2009), Երվանդ (30.04.2009)
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Ազատամարտիկ մարդը ասում ա, որ սենց շարունակվի ինքը ինքնասպան ա լինելու: Մեռնենք մենք ազգովի:
Էս ու՞ր են հասցրել բոլորիս:
Տրիբուն (15.05.2009)
Աղբյուր՝ tert.amԱրդյո՞ք վկաներին ստիպում են հրաժարվել ցուցմունքներից. համապատասխան մարմինները փորձում են պարզել
21:14 • 21.05.09
Վկաներին սուտ ցուցմունքներ տալու, տարբեր անձանց կողմից կատարված հանցագործությունը նկարագրող ցուցմունքներից հրաժարվել հարկադրելու վերաբերյալ ստացված ահազանգերի հիման վրա հարուցվել է քրեական գործ, հայտնում է ՀՀ դատախազությունը։
Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ վկաներից ստացվել են դիմումներ իրենց նկատմամբ կիրառվող ճնշումների վերաբերյալ։ Մասնավորապես, Հակոբ Հակոբյանի, Սասուն Միքայելյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Մյասնիկ Մալխասյանի քրեական գործերով դատակոչված շուրջ մեկ տասնյակի հասնող վկաներ դիմել են դատարաններ՝ իրենց նկատմամբ պաշտպանական միջոցներ ձեռնարկելու խնդրանքով՝ նշելով, որ տարբեր անձինք սպառնում են հաշվեհարդար լինել նշված անձանց գործողությունները նկարագրող նախաքննության ընթացքում տրված ցուցմունքներից չհրաժարվելու դեպքում։
Դատախազության համաձայն, ստացված ահազանգերը, գրավոր դիմումները վկայում են, որ որոշ անձինք, տեղեկանալով վկաների նախաքննության ընթացքում տված ցուցմունքների բովանդակությանը, փորձում են խոչընդոտել արդարադատության իրականացմանը և հարկադրում վկաներին սուտ ցուցմունքներ տալ, հրաժարվել նախաքննության ընթացքում տված ցուցմունքներից։ Ընդ որում, սպառնալիքներն ուղղված են ոչ միայն վկաներին, այլ նաև նրանց հարազատներին, մերձավորներին։
Վկաներին սուտ ցուցմունքներ տալուն հարկադրելու վերաբերյալ ահազանգերը ստուգելու, մեղավոր անձանց հայտնաբերելու համար մայիսի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության
Ծուռ հայելիների թագավորություն![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ