User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Ես Երկինքն եմ ուզում

  1. #1
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ես Երկինքն եմ ուզում

    Ես Երկինքն եմ ուզում...


    Թռչնակը կուչ էչ եկել վանդակի մի անկյունում:
    Նա իրեն ինչքան հիշում էր, միշտ վանդակում էր հիշում: Երևի հենց վանդակում էլ ծնվել էր...
    Թռչնակը երբեք չէր տեսել ազատ թռչունների, բայց լսել էր, որ նրանք կան, կան թռչուններ, որոնք ազատ են:
    Ազատ...
    Իսկ ինչ է այդ Ազատը...
    Ինչ-որ բան էր տանջում Թռչնակին: Նա կարոտում էր... Չգիտեր ում, չգիտեր ինչի համար, բայց կարոտում էր...
    Ու Թռչնակի աչքերը միշտ թախծոտ էին...
    Հարակից վանդակներում էլի իր նման թռչնակներ էին ապրում, բայց նրանք ուրախ էին` տեղը տաք էր, ուտելու բան ունեին, մարդիկ էլ հիանում էին իրենցով: Երբեմն ինչ-որ թռչնակի շատ էին հավանում ու վանդակով տանում էին:
    Բայց մարդկանց հիացմունքն ու կուշտ ստամոքսը այս Թռչնակին չէին ուրախացնում:
    Նա երազում էր, բայց չգիտեր ինչի մասին...
    Մի օր էլ հիացած դեմքով մի մանչուկ իրեն երկար-երկար նայեց ու դարձավ հայրիկին.
    -Այս մեկն եմ ուզում:
    Հայրիկը մոտեցավ վանդակին, ժպտաց.
    -Սիրուն է, այ նրան ուրեմն կտանենք մեր տուն:
    Երբ վանդակը հանեցին փողոց, Թռչնակն առաջին անգամ կյանքում տեսավ իրական լույսը, Արևի ջերմությունն ու կապույտ, անծայր Երկինքը: Երկնի լազուրն այնքան մոտ ու միաժամանակ այնքան հեռու թվաց նրան, այնքան ցանկալի ու միաժամանակ այնքան օտար...
    <<Ես Երկինքն եմ ուզում>>,- միանգամից անցավ Թռչնակի մտքով, կարծես ինքն իրեն բացահայտելով իր տխրության պատճառը...
    Նա թպրտաց վանդակի մեջ, կարծես թռչելու փորձ արեց... Հետո զարմանքով նկատեց բազմաթիվ Ազատ թոչունների: Մինչ նա զարմանքով կուսումնասիրեր շուրջբոլորը, նորից հայտնվեց պատերի ներսում` արդեն անծանոթ, օտար...
    - Ես քեզ պատուհանի մոտ կդնեմ, որ Արև լինի ու տաք,- ժպտաց նրան Մանչուկն ու բացեց պատուհանը:
    Թռչնակի աչքերում նորից թախիծ հայտնվեց. <<Ես Երկինքն եմ ուզում>> շշնջաց նա.
    -Դու հիմար ես,- քմծիծաղեց պատուհանագոգին նստած մի Ճնճղուկ,- ուրախացիր նրանով, ինչ ունես...
    -Ես Երկինքն եմ ուզում,- այս անգամ արդեն խնդրանք կար նրա ձայնի մեջ, կարծես հենց Ճնճղուկից էր կախված իր ազատությունը:
    -Դու այնտեղ չես ապրի, դու չգիտես ազատության գինը, ախր դու երբեք ազատ չես եղել...
    -Թռչնակը լացակումած հայացքը նորից ձգեց դեպի պատուհանը, հույս ունենալով մի անգամ էլ տեսնել անծայրածիր կապույտը...
    Հետո նա կուչ եկավ վանդակի անկյունում. հիմա նոր կարծես հասկացավ, որ մեծ աշխարհից իրեն միայն մի փոքրիկ, շատ փոքրիկ բաժին է հասել... Հիմա նոր հասկացավ, որ վանդակի պատերը նեղում են իրեն, որ ինքն ավելին է ուզում...
    Օրեր անցան: Թռչնակը կորցրել էր հանգիստը, խեղճացել էր... Օրեր շարունակ նա ոչինչ չէր ուտում: Մանչուկն արդեն անհանգստանում էր` << Երևի հիվանդացել է>>, մտածեց նա, փոխեց կերակրամանի կերն ու ջուրը ու առանց վանդակի դռնակը փակելու` հեռացավ:
    Մի պահ Թռչնակի աչքերը փայլեցին, երբ տեսավ վանդակի դուռը բաց: Բայց նա չէր փորձում անգամ դուրս թռչել: Մի քանի րոպե նա ապշահար նայում էր` չգիտենալով իր անելիքը:
    Ճնճղուկը, որ հաճախ էր նստում պատուհանագոգին ու լավ գիտեր նրա <<հիվանդության>> պատճառը, հանկարծ շնջաց.
    -Ահա քեզ հնարավորություն, կարող ես թռչել, բայց իմացիր, քեզ այնտեղ ոչ ոք չի կերակրի, ոչ ոք չի տաքացնի քեզ, ընտրիր, այստեղ կամ այնտեղ...
    Թռչնակը մի վայրկյանում սթափվեց. մի փոքր վախվորած նա թռավ վանդակի դռան մոտ... Սկզբում չէր համարձակվում գլուխը դուրս հանել: Ախր նա երբեք դուրս չէր եկել այնտեղից...
    Հետո նա դուրս ցատկեց, անվարժ թևերը թափահարեց, շփոթված թռավ սենյակի մի պատից մյուսը պատը, հետո գտավ կիսաբաց պատուհանն ու այնտեղից դուրս ճախրեց... Կամաց-կամաց նա ավելի վստահ էր թափահարում թևերը: <<Ես երկինքն եմ ուզում>>...
    Արևի լույսն այնքան ուժեղ էր, իսկ Երկինքն այնքան կապույտ, որ Թռչնակը դողում էր, դողում էր երջանկությունից ու անհանգստությունից...
    -Ես ազատ եմ, ազատ եմ, Ազատ...
    Նա հիմա հաճույքով բազեի կեր կդառնար, կխփվեր ժայռերին ու կկոտրեր փոքրիկ ու հիմար գլուխը, բայց Ազատ գլուխը, սակայն նա հիմա երջանիկ էր... Նա երջանիկ էր, որ ձուլվել էր անծայր կապույտին ու շնչում էր լեռներից եկող պաղ օդը... Ու նա երգում էր, կյանքում առաջին անգամ երգում էր.
    Ես երկինքն եմ ուզում...
    Ես ոչինչ չեմ ուզում...

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (20.04.2009), Chuk (20.04.2009), Kita (20.04.2009), Լեո (20.04.2009), Սելավի (20.04.2009), Քամի (20.04.2009)

  3. #2
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես Երկինքն եմ ուզում

    Ես էլ արձակուրդ եմ ուզում
    Ապրես, լավն էր:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    comet (12.03.2009)

  5. #3
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես Երկինքն եմ ուզում

    Երկինքը սովորեցնում է թռչել նրանց, ովքեր դրան արժանի են:
    Բայց երբեք չի կարելի ցանկանալ Երկինքը՝ այն բոլորինն է ու ոչ մեկինը:
    Լավն էր: Ապրես:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    comet (12.03.2009)

  7. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես Երկինքն եմ ուզում

    Լավն էր։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    comet (12.03.2009)

  9. #5
    Սկսնակ անդամ Milli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2008
    Հասցե
    Город, которого нет...
    Տարիք
    36
    Գրառումներ
    63
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես Երկինքն եմ ուզում

    Հիշեցի վերջերս կարդացած մի վիպակ՝ Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգստոն ճայը»
    Իմաստները շատ մոտ են,ասելիքը գրեթե նույնը
    Լավն էր,ապրես
    ...И если вокруг одно лихо
    И если кругом слишком тонко
    Люби всех нас, Господи, тихо
    Люби нас всех, Господи, громко...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    comet (12.03.2009)

  11. #6
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես Երկինքն եմ ուզում

    Մեջբերում Needles In Eyes-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկինքը սովորեցնում է թռչել նրանց, ովքեր դրան արժանի են:
    Բայց երբեք չի կարելի ցանկանալ Երկինքը՝ այն բոլորինն է ու ոչ մեկինը:
    Լավն էր: Ապրես:
    Թռչել եմ ուզում
    Ես ոչինչ չեմ ուզում...

  12. #7
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես Երկինքն եմ ուզում

    լավն է... շաատ լավն է, կուզենայի քննադատել, բայց չգիտեմ ինչպես ուղղակի թեթև կարդացվում է ու ասելիք էլ ունի, ու գեղեցիկ էլ մատուցվում է ասելիքը, մալադեց

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    comet (12.03.2009)

  14. #8
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես Երկինքն եմ ուզում

    Լավնա

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    comet (12.03.2009)

  16. #9
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես Երկինքն եմ ուզում

    ինձ էլ դուր եկավ…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    comet (12.03.2009)

  18. #10
    Կարիմարի Կարիմարա cold skin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2008
    Հասցե
    Նիցշեի տուն
    Տարիք
    39
    Գրառումներ
    446
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես Երկինքն եմ ուզում

    Թվում է, թե բանտում եմ: Բանտում եմ, և իրենց ծանրությամբ ճնշող պատերը, պողպատե վանդակները, դարձել են մի հղկված հայելի և որ կողմը շրջվես տեսնում ես սեփական արտացոլումդ: Այն պարագան, որ ուզածդ րոպեին չես կարող փախչել ինքդ քեզանից` սա է բանտված լինելու ամբողջ ահավորւթյունը: Երբ երեկոյան տուն էի վերադառնում, Բախ լսելու անհաղթահարելի ցանկություն ունեցա: Խնդիրն այն չէ, թե չեմ կարող ապրել առանց Բախի, պարզապես թվում էր, թե իմ անհարթ, թերևս դանակի պես մաշված տրամադրությունը, որի տատանումների ամպլիտուդը չափազանց փոքրացել է, շատ ավելի կհամապատասխանի Բախը, այլ ոչ թե Մոցարտը կամ Ծանր ռոքը: Ահա այդ պահերինես ապրում եմ ներքին ազատություն ու ուզում եմ թռչել դեպ երկինք: Իմ շուրթերից ոչ մի ձայն չէր պոկվել, բայց այդ պահին մունջ ոռնում էի.
    -Նայեք, ես թռչել սովորեցի ու հիմա ձեզանից քանի~-քանի~ մետր հեռու եմ: Ես ազա~տ եմ…ազա~տ եմ ձեր հոգսերից, ձեր լուռ մրմունջներից, ձեր գորշությունից, մռայլ անքիթ, անբերան, անաչք, անարտահայտիչ հայացքներից:
    Ես երկինքն եմ ուզում, երբ երևակայության ժանիքնրս մխրճում եմ առանց օձիքի, բայց սրճագույ վերնաշապիկի տակից մրգահյութով լի տուփի պես երևացող ձեր ծածրակի մեջ:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    comet (12.03.2009), Սելավի (20.04.2009)

  20. #11
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես Երկինքն եմ ուզում

    Մեջբերում Milli-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիշեցի վերջերս կարդացած մի վիպակ՝ Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգստոն ճայը»
    Իմաստները շատ մոտ են,ասելիքը գրեթե նույնը
    Լավն էր,ապրես
    Չես էլ պատկերացնի, ինչքան տեղին էր գրածդ:
    Մեջբերում GISastgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Թռչել եմ ուզում
    Դարձիր երկինք:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    comet (12.03.2009)

  22. #12
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես Երկինքն եմ ուզում

    Մեջբերում Needles In Eyes-ի խոսքերից Նայել գրառումը


    Դարձիր երկինք:
    Չես էլ պատկերացնի, թե ինչքան եմ ուզում Բայց երկինքն իմ համար շատ հեռու է Ինձ թևեր են պետք...
    Ես ոչինչ չեմ ուզում...

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (20.04.2009)

  24. #13
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ես Երկինքն եմ ուզում

    Վաղուց պիտի կարդացած լինեի: Բայց էն եզակի դեպքերից ա, որ չեմ փոշմանում, որ շուտ չեմ կարդացել: Որտև էս ջերմ զգացումը, որ ունեցա կարդալուց, հիմա զգալը հրաշալի ա: Թռչնակը գտավ իր երկինքը (Սոֆ, երկինքը բոլորինը չի, մենակ քոնն ա), ու գուցե ամեն ինչ հրաշալի կլինի: Բայց ինքն առանց դրա էլ ուներ գուցե դժվար, գուցե շատ ծանր, բայց իր երջանկությունը՝ ազատության, իր երջանկության զգացումն ու ձգտումը, իր ներքին ազատությունն ու ի՛ր երկնքի հուշը... քիչ չեն մարդիկ, ովքեր երկինք չունեն, անգամ երկնքում լինելիս... Լավն էր, Comet, ապրե՛ս

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  25. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    comet (20.04.2009), Rhayader (20.04.2009), Սելավի (20.04.2009)

  26. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես Երկինքն եմ ուզում

    Ես էլ շնորհակալ եմ, որ այս թեման թարմացվեց և ես էլ առիթ ունեցա կարդալու այս հրաշալի ստեղծագործությունը:
    Շատ գեղեցիկ է նկարագրված:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    comet (20.04.2009)

  28. #15
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ես Երկինքն եմ ուզում

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Թռչնակը գտավ իր երկինքը
    Շնորհակալ եմ, Չուկ Բայց նա սիրելուց ու ցանկանալուց բացի պետք է սովորի նաև ապրել երկնքում: Թևեր եմ ուզում
    Ես ոչինչ չեմ ուզում...

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է ուզում ֆիլմում նկարվել կամ երեխա եմ ուզում
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 13.01.2010, 23:13
  2. Ի՞նչ են ուզում կանայք
    Հեղինակ՝ ArmineIvanyan, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 31
    Վերջինը: 10.11.2008, 14:08
  3. Քնել եմ ուզում
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 19.02.2008, 18:24
  4. Երբ ուզում ես փոխվել 170°-ով...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 20
    Վերջինը: 29.01.2008, 22:09
  5. Տե՛ս, երկինքն ի՜նչ կապույտ է. այսպիսին երբեք չի եղել
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 29.01.2007, 00:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •