Ակումբի վերին մասում ավելացվել է նոր հղում՝
Զրուցարան:
Սա դեռևս փորձնական տարբերակ է, բայց կարծում եմ, որ բավական հաջողված և հարմարավետ չատային համակարգ է: Այսուհետև զրույցներն օնլայն ռեժիմում անցկացրեք այստեղ:
Արված սահմանափակումներն են.
Զրուցարանից օգտվել կարող են միայն գրանցված մասնակիցները, ովքեր ունեն ոչ պակաս քան 30 «արժեքավոր» գրառում ֆորումում: «Արժեքավոր» ասելով նկատի ունեմ այն գրառումները, որոնք արվել են բաժիններում, որտեղ գրառում անելիս գրառման հաշվիչը ավելանում է: Սրա նպատակն այն է, որ չվերածվի մանկապարտեզի, որտեղ այս համակարգի մասին ամեն լսածը որոշում է գալ «աղջիկ խոսացնելու» և այլն: Այսպիսով սա պետք է դառնա զրուցարան միայն ներքին օգտագործման համար՝ հեշտացնելու ակումբցիների շփումը:
48 ժամից ավելի հին գրառումները ջնջվելու են մեքենայորեն, առանց որևէ կողմնակի միջնորդության: Կանոնները հետո կհստակեցվեն, իսկ առայժմ նկատեմ, որ այնտեղ ակումբի կանոնադրության պահպանումը շարունակում է մնալ կարևորագույն գործոն: Խախտողների բոլոր գրառումները կջնջվեն, իրեն կարգելվի զրուցարանից օգտվել:
Ուրախ եմ տեղեկացնել, որ հայերեն գրելու՝ ակումբում ներդրված համակարգն աշխատում է նաև զրուցարանում:
Բարի զրույցներ

Էջանիշներ