Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Տեղեկացնեմ որոշ սահմանափակումների մասին:

Ալբոմ ստեղծել կարող են միայն այն մարդիկ, ովքեր ֆորումում ունեն ոչ պակաս, քան 50 գրառում: Յուրաքանչյուր ակումբցի կարող է ստեղծել 2-ից ոչ ավելի ալբոմ: Ամեն ալբոմում կարող է տեղադրվել ոչ ավելի, քան 25 նկար: Նկարներին մեկնաբանություններ կարող են թողնել այն ակումբցիները, ովքեր ֆորումում ունեն ոչ պակաս, քան 30 գրառում:

Անձնագրերում այցելուի հաղորդագրություններ կարող են թողնել միայն այն ակումբցիները, ովքեր ֆորումում ունեն ոչ պակաս, քան 30 գրառում:

Սոցիալական խմբեր կարող են ստեղծել միայն այն մարդիկ, ովքեր ֆորումում ունեն ոչ պակաս, քան 50 գրառում: Սոցիալական խմբերին անդամակցել կարող են միայն այն անձինք, ովքեր ունեն ոչ պակաս, քան 30 գրառում: Յուրաքանչյուր ակումբցի չի կարող 2-ից ավելի սոցիալական խումբ ստեղծել:


Այս թվերը վերջնական չեն, քննարկման առարկա են, և կարող են թե՛ մեծանալ, թե՛ փոքրանալ:
Չուկ ջան, իմ համեստ կարծիքով ավելի լավ է ոչ թե ամեն ալբոմում թույլատրել 25 նկար, այլ թույլատրել ընդհանուր 50 նկար։