Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
Chuk ջան, իսկ հնարավոր չէ Ստեղծագործողի անկյուն բաժնում բացված թեմաներում բուն ստեղծագործությունները եւ քննարկումները տարբեր ձեւով լինեն, որ ասենք երբ Նոր գրառումները նայես, երեւա, որ այդ թեմայում նոր ստեղծագործություն կա: Հասկանալի ասեցի՞:
Հետաքրքիր միտք ա, բայց կիրառման ձև չեմ պատկերացնում (տեխնիկական առումով), այնուամենայնիվ կնայեմ, չնայած որ չեմ կարծում, որ կստացվի:

Մեջբերում Moon-ի խոսքերից Նայել գրառումը
մեկ էլ էն անձնագրի ձևավորումը ինձ համար շատ խառն ա.
Մեջբերում Red_Devils-ի խոսքերից Նայել գրառումը
Համ էլ կասեք ձևավորման մեջ որը ինչի գույնն ա ես խառնվել եմ
Դոկումենտացիա չեմ սարքելու
Փորձեր արեք, հետո միշտ հին տեսքին բերել հնարավոր է: Ուղղակի հուշեմ, որ երբ ինչ-որ մի պարամետր փոխում ես, ավելանում է «Ցույց տալ» անվամբ կոճակ ու կարող ես տեսնել, թե դա ինչին է վերաբերվում:

Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
ես ինձ տեստ հաղորթագրություն եմ գրել ու ջնջել, բայց տեղը գրած ա մնում

Լրիվ անհետք ո՞նց ջնջեմ, սենց մենակ հայդ ա լինոում
Չես կարող
Սահմանված է այնպես, որ մենակ մենք կարողանանք ֆիզիկապես ջնջել: Բայց կքննարկենք նաև ձեզ այդ հնարավորությունը տալու նպատակահարմարությունը:

Մեջբերում Moon-ի խոսքերից Նայել գրառումը
Արտակ ջան ընդհանուր հետաքրքիր ա, բայց շատ ա օդնոկլասսնիկի հոտ գալիս, ակումբը ես հենց ակումբ վիճակում եմ սիրում...
Մեջբերում Վահիկ-ի խոսքերից Նայել գրառումը
Չուկ

Լրիվ հասկանալիա,որ էս ամեն ինչը արվելա ակումբցիների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու համար ու նաև հասկանալիա,որ ահագին աշխատանքա թափվել սրա վրա…
Ուղղակի մի բան ասեմ՝ կարելի էր նաև Ակումբի գլխավոր էջի ինտերֆեյսը 8 սմ-ով նեղացնել,իսկ այդ 8 սմ լայնությամբ մասում չատ բացել,որտեղ կկարողանային ազատ շփվել,ոչ միային Ակումբի անդամները,այլև չգրանցվածները… Անունն էլ թող լիներ Ակումբ Չատ…
Դե կարելի էր նկարների գնահատման համակարգ մտցնել(միգուցե հետո լավ շահավետ դառնար գնահատակնի գործը):
Վերջում միգուցե այդպես ավելի հարմար լիներ ու ընդհանրապես հեռացնեիր ֆորումի պարունակությունը թողնելով միայն յուզեռների էջերը…
Շատ լավ կլիներ..
Լուս, «համադասարանցիները» ընդամենը մեկն է սոցիալական ցանցերից, ընդ որում անգամ ամենաառաջինը կամ ամենալավը չէ, էնպես որ «օդնոկլասնիկի հոտ է գալիս» արտահայտությունը ճիշտն ասած սխալ է

Վահիկ, իրոնիադ հասկացա, բայց հիասթափեցնեմ
Չատ ամենայն հավանականությամբ լինելու է՝ առանձին էջով:
Նկարների գնահատման համակա՞րգ Չգիտեմ: Գուցե և հետագայում:
Այլ բաներ էլ լինելու: Սպասե՛ք անակնկալների

Ես շատ լավ հասկանում եմ անհանգստությանդ պատճառը, բայց իրականում այն անտեղի է: Նախ նորամածություններն իմ հնարարածները չեն: Ինչպես գիտեք ակումբն աշխատում է vBulletin հանրահայտ համակարգով: vBulletin-ի ստեղծողները, ինչպես և ես, հասկանում են, որ անհրաժեշտ է նորանոր հնարավորություններ տալ օգտագործողներին: Ու այն ժամանակ, երբ օրեցոր ավելի են տարածվում սոցիալական ցանցերը՝ գերելով բազում օգտագործողների, բնական է նման ուղղությամբ շարժվելը: Այսուհանդերձ նկատիր, որ նման գործիքները մնում են միայն որպես օժանդակ, իսկ առաջնային կարևորության է մնում ՖՈՐՈՒՄԸ: Այո՛, ակումբը ևս ավելի է հզորանալու, փորձելով իր այցելուին հնարավորինս շատ «ծառայություններ» մատուցել, բայց այսուհանդերձ մեր համար գլխավորը մնալու է ֆորումը:

Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
սենց մի քանի չթարգմանված տողեր կան, երևի կթարգմանես չէ՞
Մեջբերում Մանե-ի խոսքերից Նայել գրառումը
Հեսա կասեք եկավ ու միանգամից սխալ գտավ Անձնագրում գրում ա «Ցույց է տցվում ընկերների 1-ից 1-ը»
Անշուշտ կուղղվեն բոլոր սխալները ու կթարգմանվեն չթարգմանված տողերը: Բայց խնդրում եմ այդպիսիք նկատելուն պես տեղեկացնել՝ առաջնայնության ցուցակ սահմանելու համար

Մեջբերում Նորմարդ-ի խոսքերից Նայել գրառումը
Չուկ ջան նայի երբ սեղմում ես «Խմբագրել պիտակները» հղման վրա բերում է այսպիսի մի արտահայտություն
»Դուք կարող եք ավելացնել 2 պիտակ(ներ) այս թեմային:«

ԻՄ կարծիքով ընդգծված մասը ավելորդ է, սխալ չէ սակայն ավելորդ է, որովհետև նշելով թիվը արդեն իմաստ չունի հոգնակին օգտագործել իսկ եզակիի դեպքում առավել ևս

Ու մեկ էլ մի հարց ինչու՞ է կարելի ավելացնել ընդամենը 2 պիտակ
Ուղղակի հետաքրքիր է
Ճիշտն ասած չգիտեմ Նոր, էդ պարամետրերը չեմ ուսումնասիրել: Օրինակ ինձ այս թեմայում 17 հատ ավելացնելու հնարավորություն է տալիս: Ընդհանուր ամեն թեմայի համար դրված է, որ ամենաշատը կարող է 25 հատ լինել: Թերևս ինչ որ սուբօրդինացիայով սահմանում է, որ ասենք ադմինը կարող է բոլորն էլ լրացնել, մոդերն N հատը, սովորական անդամը M հատը:

Հետո սրանք լրիվ կնայեմ, ղեկավարման գրասենյակում կքննարկենք, ճիշտ որոշման կգանք:



Բոլոր դրական խոսքերի համար՝ շնորհակալություն

Հա, մեկ էլ
Առավոտը հոգնած էի, մոռացա:
Ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել ղեկավարության այն ներկայացուցիչներին, ովքեր մասնակցել էին հանգանակությանը, որում հավաքված գումարով էլ գնվել է համակարգի նոր տարբերակը Շնորհակալություն