Սիրելի ակումբցիներ, ուրախ եմ տեղեկացնել, որ ակումբի համակարգը թարմացվել է ու կան մի շարք հետաքրքիր ու հարմարավետ նորություններ: Աշխատանքն իրականում դեռ ընթացքում չէ, բայց արդեն իսկ այն կարելի է կիրառել ու ուսումնասիրել, օգտագործել նոր հնարավորությունները:
Կարծում եմ ինքներդ կփորփրեք, կգտնեք դրանք, այսուհանդերձ մի քանիսը կարճ նշեմ: Երկար ու մանրամասն կգրեի, բայց հոգնած եմ ու պիտի գնամ քնելու
Այսպիսով.
- Ձեր անդամների անձնագրերը վերածվել է մի հարմարավետ համակարգի, որտեղ կարելի է հաղորդագրություն գրել տվյալ անդամին, բռնվել հրապարակային խոսակցության (սա թեմա չէ, այստեղ խոսում ես հենց տվյալ մարդու հետ), նայել նրա վիճակագրությունները, առաջարկել ընկերանալ, նայել կապի միջոցները, տեսնել թե ինչ խմբերի կամ սոցիալական խմբերի է անդամակցում և այլն: Ենթադրենք սա իմ անձնագիրն է
- Դուք ձեր անձնագիրը կարող եք ձևավորել ձեր հայեցողությամբ,
- Ավելացվել է սոցիալական խմբերի համակարգը, որը հետագայում շատ հզորանալու հեռանկար ունի
- Ավելացել է ընկերների ու կոնտակտների ցուցակ ստեղծելու հնարավորություն: Նպատա՞կը: Ենթադրենք կարող եք սահմանել, որ միայն այդ ցանկերում ներառված մարդիկ կարողանան ձեզ նամակ գրել, կամ ձեր նկարներին մեկնաբանություններ թողնեն, կամ էլ հաղորդագրություն ձեր անձնագրում: Եվ ոչ միայն:
- Այսուհետև կարող եք ստեղծել ձեր նկարների ալբոմներն ու դրանցում նկարներ տեղադրել, որոշելով դրանք հրապարակային են, թե նախատեսված նեղ շրջանակի մարդկանց համար:
- Գրականություն, Ստեղծագործողի անկյուն, Առք ու Վաճառք բաժիններում թեմա ստեղծելիս կարող եք ընտրել թեմայի բնորոշիչներ: Գրականության բաժիններում դրանք են «Պոեզիան» և «Արձակը», «Առք և Վաճառք» բաժնում «Առքը» և «Վաճառքը»: Կիրառումը մի քանի թեմաների վրա կարող եք նայել «Ստեղծագործողի անկյուն» բաժնում: Այս բնորոշիչները առանձնանում են իրենց գույնով և ձեզ հուշում, թե թեման ինչի մասին է: Որոշ ժամանակ անց հարմար բնորոշիչներ կսահմանվեն նաև մյուս բաժինների համար:
- Յուրաքանչյուր թեմայի համար այսուհետև կարելի է սահմանել բնորոշիչ պիտակներ: Օրինակ այս թեմայի համար ես կօգտագործեմ «Թարմացում», «Սոցիալական», «Խումբ», «Ալբոմ», «Անձնագիր», «Վիճակագրություն» պիտակները: Հետագայում եթե դուք որոշեք ըստ պիտակների որոնում կատարել ու նշեք «Անձնագիր» բառը, ապա այս թեման կգտնվի: Թեև դժվար է, բայց կաշխատենք բոլոր թեմաները այսպես պիտակավորել, յուրաքանչյուրի համար սահմանելով բնորոշիչ պիտակներ, որը կհեշտացնի ակումբում որոնում կատարելն ու թեմաներ գտնելը:
Դե ինչ, բարի ժամանց:
Իսկ այլ նորությունները՝ հաջորդիվ![]()
Էջանիշներ