Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե ինչն է ընկած պատմվածքի հիմքում: Յանայի հանդեպ զգացմունքներն ու կարո՞տը: Չեմ պատկերացնում, որ այն կնոջը, ում հանդեպ քնքուշ զգացմունքներ ես տածում, կներառես «բոզեր» կատեգորիայի մեջ (հուշաքարիս վրա կարող է մակագրեին «բոզերից քաշվածը»): Էն էլ սկի եզակի թվով չէ, այլ բազմակի՝ իբրև մի հսկա ցուցակի հերթական մասնիկ: Լավ, ուրեմն սերը չի պատմվածքի հիմքում: Բա ի՞նչն է:
Նոստալգիան դեպի հին ու լավ օրե՞րը: Հնարավոր է:
Օտարերկրացիների բարոյական կերպարի ցուցադրո՞ւմը: Եսիմ...
Կին արարածի վերլուծությո՞ւնը: Հմմմ...
Իրեն սրտակեր ցույց տալու ցանկությո՞ւնը: Էդ էլ է հնարավոր:
Բայց թե արդյունքում ով ինչ դերում ներկայացավ, էդ էլ ընթերցողները կիմանան:
Ասեմ, որ ինձ դուր են գալիս նման պատմություններ, բայց միայն այն դեպքում, եթե գրողին ճանաչում եմ կամ փորձում եմ ճանաչել: Ու նրա կյանքի, ներառյալ՝ ինտիմ կյանքի ցանկացած պատմություն, առավել ևս՝ ինքնանկարագիր, կարող է լիքը ինֆորմացիա պարունակել էդ մարդու մասին: Եթե ծանոթս լիներ կամ ինձ ինչ-որ ձևով հետաքրքրող մարդ, ապա կկարդայի էս շարքի բոլոր պատմվածքներն անխտիր: Ու մեծ ագահությամբ:
Բայց որպես անծանոթ հեղինակի գեղարվեստական գործ՝ գրվածն ինձ համար որևէ արժեք չունի: Ի դեպ, շարադրանքն էլ էդ թվում:
Էջանիշներ