Ինձ համար տհաճ ու զզվելի պատմություն՝ մեր քնձռոտ, սև, մուխտառ հայ տղամարդկանց մասին, որոնց կարծիքով ռուս ու եվրորացի աղջիկները ուշքը իրանց համար գնում ա
Չեմ սիրում, երբ տղամարդը տենց վստահ ա, որ իրա հետևից ընկել են, իսկ ինքը յան ա տվել։ Իսկ քանի՞ անգամ ա հակառակը եղել, որ իրան են յան տվել։ Բայց բնականաբար էս «գեղեցիկ» ստեղծագործությունը էտ դեպքերի համար չի։
Ու ես զարմանում եմ, որ ստեղծագործողի բաժնում ոչ այնքան լավ շարադրանք ունեցող, բայց վեհ թեմաներ շոշափող ստեղծագործությունները բուռն քննադատության են արժանանում, իսկ սենց պրիմիտիվ ու զզվելի բովանդակություն ունեցող թեմաները գովեստի, ինչ ա որ շարադրանքը լավն ա.... Չեմ հասկանում էս մոտեցումը։
Փաստորեն կապ չունի ինչ ես գրում ու ինչի մասին, կարևորը ոնց ես գրում։ Եթե լավ ես գրում, ինչ ուզում ես գրի, կարևորը լավ գրես։
Էջանիշներ