User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: ՅԱՆԱ (պատմվածք «Կլայպեդա» շարքից)

  1. #1
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2008
    Գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ ՅԱՆԱ (պատմվածք «Կլայպեդա» շարքից)

    ՅԱՆԱ ՍԵՔՍՈՒԱԼ ԿԱՏՎԻԿԸ
    (պատմվածք «Կլայպեդա» շարքից)

    Նոր նոր էր, աչքերս կպցրել էի, երբ հեռախոսը սկսեց զընգգգ- ծրընգգգ, վերցրի լսափողը… Լիտվաի Կլայպեդա քաղաքում էի: Ղանգողը ՙՎիկտորիա՚ հյուրանոցի, որտեղ որ ապրում էի, հերթապահ ադմինիստրատորն էր : Տեղեկացնում է, որ պատուհանիս տակ ինձ են կանչում: Լսեցի ձայնը, որ մինչ այդ էլ էր լսվում, բայց ուշադրություն չէի դարձրել, Վալդիսն էր: Գրպանիցս վերցրի թաքանոցը, համոզված լինելով որ Վալդիսը ինչպես միշտ, այս անգամ էլ տաքսիով պետք է եկած լինի, ու էլի տաքսու փողը ինձանից ուզի : Դուրս եկա պատշգամբ. ՙդավայ ռուբլ՚ ինձ տեսնելով, անմիջապես գոռաց նա, ձեռքումս ճմրթած մանեթանոցը գցեցի : Վալդիսը մոտեցավ տաքսու վարորդի պատուհանին, իսկ այդ պահին մեքենայի ետեվի դռնից ինչ որ մեկն էլ իջավ:

    Վալդիսն ասաց, որ գործ ունեն… Ադմինիստրատորին խնդրեցի եվ նա հյուրերիս թույլ տվեց վերեւ բարձրանալ, իսկ ինքս փորձեցի երկարաոտ Դիանային արթնացնել, բայց չէի կարողանում, չնայած հազիվ մի 30 րոպե առաջ քնած լինեինք: Նա երանելի ժպիտը դեմքին, հաստատ ինչ որ հեքիաթային այլ աշխարհում էր: Ստիպված թափանցիկ սավանից բացի, այդ շոգ ու կրակին, խեղճ Դիանայի գրավիչ մարմնին մի հատ էլ ծածկոց գցեցի:
    Վալդիսը եկավ, հետն էլ Անտանասն էր: Անտանասը Յանայի ամուսինն էր, իսկ Յանան, դրանց կարճ ժամանակ առաջ` իմ սիրուհին էր:
    Ի տարբերություն իր 2 մետրանոց ցեղակիցներին, նրանց թվում նաեւ` իր հարազատ քույր ու եղբորը, Յանան փոքր-մոքր էր, ու նաեւ Լիտվացիներին բնորոշ` ձիու մռութ չուներ: Այդ գեղեցիկ փոքրիկի հետ, որն ի դեպ ինձանից 4 տարի էլ մեծ էր, ծանոթացել էի 2-2,5 ամիս առաջ: Մեկ-երկու հանդիպումից հետո, նա սիրով սկսեց հյուրնկալվել ինձ ու SEX-ի գիտելիքների բարձր մակարդակի քննություն հանձնել: Լավն էր... առանց կամուկացի առժանացրել եմ ամենաբարձր գնահատականիս` Մինչ ինքը, ես կյանքում ոչ միայն չէի ապրել, այլ նույնիսկ չէի էլ լսել, որ մեկ գիշերվա մեջ զույգերը կարող են 8 անգամ ցնցվել միառժամանակ, ապրել այն, ինչը կոչվում է հաճույք: Նա պարգեւեց ինձ այդ երանությունը: Յանան իրոք ավն էր…
    Նա սկսեց ավելի հաճախ այցելել ինձ, իսկ որոշակի ընդհատումներով Յանան ինձ, իր մոտ էր հրավիրում գիշերելու: 3 սենյականոց բնակարանի ննջասենյակներից մեկում Յանան էր քնում, իսկ մյուսում նրա քույրը իր տնփեսա եկած ամուսնու հետ: Մայրը հյուրասենյակում` դիվանին, եղբայրը, Վալդիսը խոհանոցում` «լիժանկին»…
    Յանան ու իր եղբայրը, Վալդիսը խմիչքի սիրահարներ էին, ու սիրում էին չափն անցնել: Վալդիսին առաջարկեցի ինձ համար աշխատել, օրական 10 ռուբլով պայմանավորվեցինք, որ նա շուկայում իմ տարած կոշիկները վաճառի, անկախ նրանից, թէ քանի զույգ կվաճառեր, բայց նաեւ պարգեւատրում էի, յուրաքանչյուր վաճառված զույքից եւս 1 ռուբլի:
    Այդպես նա միջին հաշվով օրական 20 ռուբլի էր վաստակում, ինչը 1989թ.-ին քիչ չէր, մանավանդ խոսքը գործազուրկ տղայի մասին է, այն էլ խմիչքի սիրահար: Բայց երբ նկատեցի, որ գումարը նրան բավարարում է նույնիսկ հաջորդ օրն էլ, աշխատանքային ժամին խմելու համար, անմիջապես պատժեցի : Հաստատ համոզված լինելով որ համաձայնվելու է նոր պայմաններիս: Իսկ նոր պայմանս հատկապես շատ ուրախացրեց Յանայի մայրիկին: Ես Վալդիսի առաջ պայման դրեցի, նրան առձեռն վճարելու էի միայն պարգեւատրումները, որքան զույգ վաճառի, այնքան թաքանոց կստանա, իսկ ամենօրյա աշխատավարձը տալիս եմ իրենց մորը տան ծախսերը հոգալու համար…
    Յանան սիրահարվել էր ինձ, նա շատ տխուր պատմում էր, որ ամուսնու հետ լուրջ խնդիրներ ունի, որ իրենք արդեն համարյա ամուսիններ չեն եւ, որ այդ հարցը վերջնականապես կփակեն մի 4 ամսից, երբ նա վերադառնա: Անտանասը, որ փաստորեն դեռեւս կնքված բարաթով, Յանայի օրինական ամուսինն էր, ձկնորս էր աշխատում օվկիանոս դուրս եկող նավի վրա, մեր` իմ ու Յանայի ծանոթությունից դեռեւս 2 ամիս առաջ հերթական անգամ 6 ամսով գործուղման էր մեկնել: Այդ մասին Յանան էր ինձ ասել:
    Պատմությանս հերոսների մասին, մանրամասն տեղեկատվությունից հետո, հիմա պատմեմ, թէ այդ մութ գիշերին, լուսադեմին, ժամը 5-ին, երբ երկարաոտ Դիանաին հետ նոր, նոր` քնով էինք անցել, ի՞նչ էր պատահել, որ Յանայի եղբայր Վալդիսն ու ամուսինը ինձ այցելեցին:
    Ընթերցողս նկատեց, որ այս պատմության սկզբում ես ասացի, որ Յանայի հետ այդ ՙխորհրդավոր այցելությունից՚ 2-2,5 ամիս առաջ էի ծանոթացել, ուրեմն Անտանասը պետք է որ այդ ժամանակ դեռեւս օվկիանոսի ալիքներին լողացող ծկնորսական նավի վրա լիներ:
    Միանգամից ասեմ որ Յանան ինձ խաբել էր : Անտանասը ձկնորս չեր: Նրա հետ ծանոթացա Յանաենց տանը… Յանան ժամանակ առ ժամանակ ինձ էր հրավիրում իր մոտ գիշերելու: Ուշացած նկատեցի, որ այդ ժամանակ առ ժամանակը, որպես կանոն միշտ եղել է 4 կամ 8 օր ընդմիջումով: Ահա այդ հերթական 4-րդ կամ 8-րդ օրը, որ հյուրնկալվել ու գիշերել էի Յանաի անկողնում, հանկարծ երեսիս ինչ որ ապտակներ եմ ստանում, աչքերս բացեցի, տեսնեմ մի աժդահա, առանց ամաչելու` իմ ու Յանայի լրիվ մերկ վիճակից, կանգնել է գլխավերեւումս ու ճլըտ հա ճլըտ ինձ է ապտակում... ես դեռ ուշքի չէի եկել, երբ Յանան աչքերը բացեց ու սկսեց այդ «գորիլայի վրա գոռգոռալ, թէ` դուրս արի, շոր հագնենք: Բայց այս 2 մետրանոց հարբած հսկան դեռ հերիք չի, տեղի չի տալիս Յանաի պահանջին, հիմա էլ որոշել էր, որ ինձ ապտակներ հասցնելու փոխարեն, ավելի լավ է խեղդի: Այս պատմությունը ամեն անգամ հիշելիս, փառք եմ տալիս Վալդիսին, որ առանց անհարմար զգալու իմ ու իր քրոջ մերկությունից, հասավ ինձ օգնության: Ինձ թվում է, որ, եթե չլիներ Վալդիսը, ապա հուշաքարիս վրա կարող է մակագրեին «բոզերից քաշվածը» 1966-1989 թվագրությամբ: Հա, ուրեմն Վալդիսը սրան դուրս տարավ, ես ու Յանան հագնվեցինք: Ես հսկային ճանանչել էի, Յանան ինձ մի քանի լուսանկարներ էր ցույց տվել ու ասել էր որ ամուսինն է: Հագնվելու ընթացքում զարմացած Յանային էի նայում, իսկ նա աչքերն էր փախցնում...
    Հյուրասենյակում ՙժողովը՚ սկսվեց, Անտանասը համառորեն չի ուզում ռուսերեն խոսի, իսկ ես լիտվերեն չեմ հասկանում: Միայն Յանայի պատասխաննեից հասկանում եմ, որ սա Անտանասին ասում է, ՙես քեզ չեմ ուզում՚: Հատուկ ինձ համար պարզաբանվեց նաեւ, որ Անտանասը նավի վրա ձկնորս չի աշխատում, այլ գնացքի մեքենավար, եվ յուրաքանչյուր 4-րդ օրը սմենի է դուրս գալիս, իսկ այդ օրը հարբել է, ու թույլ չեն տվել գնացք վարի, նա էլ այդ գիշերվա կեսին վերադարձէլ էր տուն, որ իր պուճուր-մուճուր կնգա ծոցը քնի, բայց ...
    Նրանք վիճում էին, իսկ ինձ ուրիշ հարց սկսեց անհանգստացնել. փաստորեն Յանաի ստախոսության պատճառով կարող էր ընդհատվել կյանքս, իսկ Անտանասն էլ հանցագործ դառնար, կամ ասենք, ես ձեռքս խեղտվելու պահին գցեի աթոռի վրա գտնվող մկրատին ու...
    Ես Յանաին, ինձ խաբելու համար մեղադրեցի : Մայրն ու եղբայրն էլ էին իմ կողմից, բայց ոչ իմ տրամաբանությամբ, այլ` առեւտրական-հովանավորչական : Քույրն ու քրոջ ամուսինը չեզոք դիրքում էին, դա իրենց խնդիրը չեր, եւ` վերջ !: Իսկ ես որէ մեկի ՙիմ կողմից՚ լինելու կարիքը չզգացի, ներողություն խնդրեցի անհանգստացնելու համար, Վալդիսին ասացի որ մեր աշխատանքային պայմանը ուժի մեջ է ու խնդրեցի ինձ մինչեւ տաքսին ուղեկցել: Դուրս գալուց առաջ Յանային հայտնեցի, որ ես ստախոսներին չեմ սիրում եվ իրեն ընդմիշտ հաջողություն ցանկացա:
    Հաջորդ օրը, որ ավելի ճիշտ կլինի ասել` մի քանի ժամ հետո, ցերեկվա 12-ի կողմերին, Յանան այցելեց ինձ… Հյուրանոցի համարիս դուռը ծեծեց ու ներս եկավ, գլուխը կախ, աչքերը փախցնելով, ես նրան մերժում էի : Ամեն անգամ «ո´չ» լսելուց հետո նա մի վայրի հայացք էր գցում վրաս, հետո միանգամից անհետացնում աչքերի կրակը ու այս անգամ աղերսող աչքերով նայում... Չկոտրվեցի: Յանային ուղեկցեցի առաջին հարկ, շենքից դուրս, իսկ հետո վերադառնալիս ադմինիստրատորիս խնդրեցի, որ այդուհետ Յանային, առանց իմ համաձայնությունը լսելուց` վերեւ չթողնի:
    Յանան սկսեց շուկա գալ, որտեղ ամեն օր հանդիպում էի, իմ մի քանի վաճառողներին: Ամեն անգամ իմ` «ո´չ» ասելուց հետո, զգում էի, թէ ոնց էր ցնցվում նրա գեղատեսիլ մարմինը, կարծես այդ ո´չերը ամուր հարվածներ լինեին: Կարծես սիրած տղայի հետ վեռջնականապես կռված, 15 ամյա աղջիկ լիներ… Նորից սկսեց հարբել, մինչ այդ իմ պահանջով նա գրեթե թարգել էր խմելը, միայն առիթի դեպքում ու բավարար չափով: Հիմա նորից սկսել էր հարբել, ու ահա, Վալդիսի ու Անտանասի, իմ մոտ գալուց մի քանի ժամ առաջ հարբած գնացել է տուն Անտանասի կողմից ապառիկով գնած տան միակ գույքը` ՙՖոտոն՚ տեսակի հեռուստացույցը տվել է էս մարդու ձեռքը ու` «տնիցս ռադ եղի, ես քո պատճառով են տղին կորցրի»:
    Հիմա Յանայի եղբայրը ու Անտանասը եկել են ինձ մոտ ու ասում են, որ միայն ես կարող եմ հանգստացնել Յանային, որ նա իր որոշումից ետ կանգնի: Եւ դա Վալդիսը չէր ասում, դա Անտանասի կարծիքն էր, նա Վալդիսին նախ առաջարկել էր իր հաշվին մի երկու բաժակ կոնծել, իսկ հետո էլ համոզել էր թէ` տար ինձ են հայի մոտ ես իրեն կխնդրեմ, որ Յանային համոզի...
    Ես իհարկե Յանային հաշտեցրի ամուսնու հետ, բայց այն դեպքից հետո այլես չհամտեսեցի այդ փափկամորթ ու գեղեցիկ սեքսուալ կատվիկին:
    Կարոտել եմ Յանային...

    Վահագն ՂՈՒԿԱՍՅԱՆ,
    September 04, 2004, Paris

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (20.10.2010), Interdenominational (20.10.2010), Եկվոր (20.10.2010), ՆանՍ (20.10.2010)

  3. #2
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՅԱՆԱ (պատմվածք «Կլայպեդա» շարքից)

    Ուզում եմ կարծիք գրել, բայց չգիտեմ, թե ինչ գրեմ... Շարադրանքը լավն էր, իսկ սյուժեն այնքան էլ գոհացուցիչ չէ:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (20.10.2010)

  5. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. ՅԱՆԱ (պատմվածք «Կլայպեդա» շարքից)

    Շարադրանքն իրոք լավն է, շատ հեշտ ու հանգիստ կարդացվում է:
    Ընդհանուր լավ պատմվածք է

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #4
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՅԱՆԱ (պատմվածք «Կլայպեդա» շարքից)

    Պատմվածքը լավն է, դուրս եկել էր՝ դեռ առաջին անգամ կարդալուց հետո:

  7. #5
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր, հետաքրքիր, դինամիկ շարադրանք, կար...

    Հ.Գ. Տղերք, Լիտվայի տոմսն ի՞նչ արժի

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ՆանՍ (20.10.2010)

  9. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միգուցե տեղափոխվի ինտիմ անկյու՞ն
    I may be paranoid but no android!

  10. #7
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեշտ կարդացվեց, պատմությունն էլ ծանոթ էր այնքանով, որ «Ռուսաստանի սիրային ֆրոնտներում» «մեր քաջազուն տղամարդկանցից» յուրաքանչյուրն ամենապակասը մի երկու նման «հաղթանակ» ունի: Գիտեմ, որ Կլայպեդան Ռուսաստանում չի, բայց Հայաստանից դուրս եկող տղամարդը միանգամից ընկնում էր ռուսաստանները՝ լայն իմաստով:
    Տարիներ առաջ տեգրս նոր էր վերադարձել Ուկրաինայից, մի անգամ կեսգիշերին խմած եկել էր իրենց տուն ու կնոջն ասել.
    - Душенька, муж уехал уже ? (Հոգյակս, մարդդ արդեն գնացե՞լ է):
    Թեթև պատմվածք էր՝ նման թեթև արկածներին համապատասխան:

  11. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (20.10.2010), E-la Via (20.10.2010), Jarre (20.10.2010), Lion (20.10.2010), Ohanyan (30.10.2010), Rhayader (22.10.2010), Արամ (26.11.2010), Բարեկամ (20.10.2010), Եկվոր (20.10.2010), Նաիրուհի (21.10.2010), ՆանՍ (20.10.2010), Ռուֆուս (20.10.2010)

  12. #8
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեսնես հեղինակը գրելուց քանի անգամ ա ցնցումներ տարել, որ էսքան տառասխալներ ա արել: Ինքը անգամ եթե հաճույք ա ստացել իմ աչքերս վերջնականապես բռնաբարվեցին:

    Պատմվածքը: Անկեղծ լինեմ ու ասեմ, որ չհավանեցի: Չգիտեմ: Մի տեսակ շարադրանքը դուրս չեկավ: Սյուժեն գուցե ամենօրյա բայց զարգացնելով հնարավոր էր պիկի հասնել: Նման սիրային պատմվածքներ կարդալուց ես ավելի կողմնակից եմ, էնպես շարադրված լինի որ ես զգամ: Ես որ չզգացի: Բայց տղամարդկանց մեծ մասը զգացել էր... ոնց հասկացա:

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (20.10.2010), Lion (20.10.2010), Tig (20.10.2010), Նաիրուհի (21.10.2010)

  14. #9
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեսնես հեղինակը գրելուց քանի անգամ ա ցնցումներ տարել, որ էսքան տառասխալներ ա արել: Ինքը անգամ եթե հաճույք ա ստացել իմ աչքերս վերջնականապես բռնաբարվեցին:

    Պատմվածքը: Անկեղծ լինեմ ու ասեմ, որ չհավանեցի: Չգիտեմ: Մի տեսակ շարադրանքը դուրս չեկավ: Սյուժեն գուցե ամենօրյա բայց զարգացնելով հնարավոր էր պիկի հասնել: Նման սիրային պատմվածքներ կարդալուց ես ավելի կողմնակից եմ, էնպես շարադրված լինի որ ես զգամ: Ես որ չզգացի: Բայց տղամարդկանց մեծ մասը զգացել էր... ոնց հասկացա:
    Ուղղակի շատ կիսատ էր, սկիզբը բավականին լավն էր, բայց հետո մի տեսակ արագ ավարտվեց, չհասկացա, թե ինչու էր նկարագրված Յանայի եղբոր ու ամուսնու հյուրանոց գալը, եթե ուղղակի պետք է նշվեր, որ հերթական սիրուհին երկար ոտքեր ուներ ու ենթադրաբար նաև սիրուն էր:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (21.10.2010)

  16. #10
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ էդքան էլ դուր չեկավ: Մի տեսակ արհեստականություն կար, թե ինչ: Յանային նոր է հրաժեշտ տվել ու արդեն երկարաոտ Դիաննան... Անվերջ ու անսկիզբ պատմվածք էր, կներեք կարծիքի համար:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. #11
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում է, ուղղակի հեղինակի հիշողության մեջ մնացել են անցյալի վառ հուշերը, ուզում էր անմահացնել Յանային, այդ պատճառով է գրել...

    հ.գ. Մի քիչ անդուր տպավորություն է գործում պատմվածքն ամբողջությամբ... Պատկերացնում եմ, թե հայ տղամարդիկ "ինչով են շնչում" "խոպանում..."
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (20.10.2010), Sambitbaba (21.10.2010), Tig (20.10.2010), Դեկադա (20.10.2010), Նաիրուհի (21.10.2010), Ռուֆուս (20.10.2010)

  19. #12
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ համար տհաճ ու զզվելի պատմություն՝ մեր քնձռոտ, սև, մուխտառ հայ տղամարդկանց մասին, որոնց կարծիքով ռուս ու եվրորացի աղջիկները ուշքը իրանց համար գնում ա

    Չեմ սիրում, երբ տղամարդը տենց վստահ ա, որ իրա հետևից ընկել են, իսկ ինքը յան ա տվել։ Իսկ քանի՞ անգամ ա հակառակը եղել, որ իրան են յան տվել։ Բայց բնականաբար էս «գեղեցիկ» ստեղծագործությունը էտ դեպքերի համար չի։

    Ու ես զարմանում եմ, որ ստեղծագործողի բաժնում ոչ այնքան լավ շարադրանք ունեցող, բայց վեհ թեմաներ շոշափող ստեղծագործությունները բուռն քննադատության են արժանանում, իսկ սենց պրիմիտիվ ու զզվելի բովանդակություն ունեցող թեմաները գովեստի, ինչ ա որ շարադրանքը լավն ա.... Չեմ հասկանում էս մոտեցումը։

    Փաստորեն կապ չունի ինչ ես գրում ու ինչի մասին, կարևորը ոնց ես գրում։ Եթե լավ ես գրում, ինչ ուզում ես գրի, կարևորը լավ գրես։

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (20.10.2010), Sambitbaba (21.10.2010), Tig (20.10.2010), Ամպ (20.10.2010), Բարեկամ (20.10.2010), Նաիրուհի (21.10.2010), Ռուֆուս (20.10.2010), Ֆրեյա (20.10.2010)

  21. #13
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեշտ կարդացվեց, պատմությունն էլ ծանոթ էր այնքանով, որ «Ռուսաստանի սիրային ֆրոնտներում» «մեր քաջազուն տղամարդկանցից» յուրաքանչյուրն ամենապակասը մի երկու նման «հաղթանակ» ունի:
    Տենց:

    Այսինքն, բացի "հերոսամարտի" մասին գունավորած պատմելը ուրիշ ոչ մի գեղարվեստական արժեք չտեսա:
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 20.10.2010, 14:54:

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (20.10.2010), Sambitbaba (21.10.2010), Արևածագ (20.10.2010)

  23. #14
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Jarre ջան, "քնձռոտ, սև, մուխտառ" մի քիչ խիստ էր ասված, բայց ընդհանուր առմամբ համաձայն եմ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (20.10.2010), Բարեկամ (20.10.2010)

  25. #15
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տենց:

    Այսինքն, բացի "հերոսամարտի" մասին գունավորած պատմելը ուրիշ ոչ մի գեղարվեստական արժեք չտեսա:
    Բայց այս պատմվածքի մեջ էլ ի՞նչ կար: Սա մի յուրօրինակ «խրթխրթիկ» էր, սերմուշկա (թող ների ինձ հեղինակը): Բայց ուզում եմ ասել, որ ռուս ժամանակակից գրականությունը հիմա լիքն է նման գործերով, մարդիկ աշխատանքի գնալիս, տրանսպորտում, լողափերում իրենց աչքերը շատ էլ լավ այսպիսի ստեղծագործություններով զբաղեցնում են: Սրանք էլ են պետք:
    Ինչ վերաբերում է պատմվածքի գաղափարական բովանդակության բարոյական կողմին՝ կարծում եմ ոչ մեկի գործը չի, թե ո՞վ ու՞մ հետ է քնում և որտե՞ղ: Կարծու՞մ էիք «խոպան» գնացողները հատուկ «հավատարմության գոտի» էին հագնում, նոր գնու՞մ:

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ՆանՍ (21.10.2010)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Աշխենը («Ազնիվը» շարքից)
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 09.03.2017, 20:01
  2. ԱՆԻԾՎԱԾ ԱՂՋԻԿԸ, Ծերուկ ձկնորսի հեքիաթները շարքից
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.11.2012, 21:33
  3. Խենթ հայելիների շարքից...
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 09.07.2009, 14:27
  4. Խանդ <<Արտաքին տեսքը` չ’տեսնված>> շարքից
    Հեղինակ՝ KT', բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 08.09.2008, 01:06
  5. «Արտաքին տեսքը` չտեսնված» շարքից
    Հեղինակ՝ KT', բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 05.09.2008, 15:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •