Քննադատենք, սակայն չմոռանանք /ու փորձենք/ ի հակադրումն դրան, «կեսբերան» համեմատության եզրեր անցկացնել Ակումբում զետեղված նմանատիպ այլ պատմվածքի հետ… կարո՞ղ ենք գտնել: Դեհ, լռենք:
Նորեկին «մշակելու» յուրօրինակ ծես է… հըմ:
Քննադատենք, սակայն չմոռանանք /ու փորձենք/ ի հակադրումն դրան, «կեսբերան» համեմատության եզրեր անցկացնել Ակումբում զետեղված նմանատիպ այլ պատմվածքի հետ… կարո՞ղ ենք գտնել: Դեհ, լռենք:
Նորեկին «մշակելու» յուրօրինակ ծես է… հըմ:
Interdenominational ջան, նմանատիպը որն է? Սիրո ու նույնիսկ սեքսի մասին այստեղ շատ պատմվածքներ կան...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Հարգելիդ իմ Lion, գոնե Դուք չպիտի այդպիսի մակերեսային հարց հնչեցնեիք… գիտեք, այստեղ ես մեր դասախոսի կատակով ասված խոսքը հիշեցի. «Եթե դուք չկայանաք որպես լավ լրագրող, գոնե լավ ընթերցող ու լավ հեռուստադիտող կլինեք»: Ըստ այդմ՝ «սիրո և սեքսի մասին» չհաջողված գրողներն ու երեսառած ընթերցողները այս ստեղծագործության մեջ պիտի գոնե «սեր ու սեքս» միայն չտեսնեին:
Հարգանքներս![]()
Interdenominational ջան, հարցս թող մակերեսային լինի, բայց չէ որ մի պատմվածքը "նմանատիպ" այլ պատմվածքի հետ համեմատելը ևս առանձնապես խորաթափանց չէ![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Interdenominational (21.10.2010)
Կարծում եմ, նաև դուք չէիք ցանկանա «սկզբունքայնության հաստատման» երբեմն անպտուղ վերջաբան ունեցող երկխոսության վերածել սա:
Դեհ, Ձեր թույլտվությամբ անխորաթափանցորեն «նմանատիպը» հոմանիշեմ «նմանօրինակի» հետ, ու թաքուն համաձայնվենք, որ տվյալ պատմվածքը այլ ռակուրսով ու այլ հարթության վրա է ներկայացված:![]()
"Սկզբունքայնություն"-ը թողնենք մի կողմ - ինչ ռակուռսով ու ինչ հարթության վրա էր ներկայացված այս պատմվածքը ըստ Ձեզ?
Շինարար ջան, քո տեսակետից ճիշտ ես, բայց ես ուրիշ բան նկատի ունեի - այն, որ իրար նման պատմվածքներ... չկանԱնալոգիան, եթե սկզբունքորեն նայենք, կյանքում երբեք ընդունելի չէ, քանի որ իրար նման իրավիճակները սկզբունքորեն բացակայում են:
Վերջին խմբագրող՝ Lion: 21.10.2010, 19:55:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Արևածագ (21.10.2010)
Ախր Դուք հենց «սկզբունքայնորեն» եք վարում զրույցը, ու այն «մի կողմ թողնելը» որպես հանդիմանանք՝ ինձ հրահանգելով, ամեևին էլ Ձեր լոյալության մասին չի խոսում:
Ինչևէ… ես, ու Դուք նույնպես պատմվածքում հենց առաջին ընթերցմամբ սյուժեի կմախքը պիտի տեսնեիք, դեպքերի զարգացման դինամիկան, տրամաբանությունը, հետևաբանությունը… իրավիճակում գտնվելով՝ սակայն իրավիճակից վեր, մասամբ իրարամերժ, առաջին հայացքից թեթև թվացող, բայց ուրույն գրելաոճը պիտի տեսնեիք… և այլն:
Կարծում եմ չարժեր, որ ընթերցողները /որպես այդպիսիք/ «թեթև ձեռքով», կենցաղային մակարդակով տեսնեին ու արհամարահեին այն: Այսքանը:
Interdenominational ջան, էլ ոչ մի սկզբունք - վերջ
Ի դեպ, ահա թե ինչ մտածեցի Շինարարի խոսքերի հետ կապված - իրար նման պատմվածքներ չկան, բայց կան նույն ոճի պատմվածքներ...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Interdenominational (22.10.2010), Արևածագ (22.10.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ