Ամենայն հայոց Մորֆիուսի
բարեմաղթանքները մեր ժողովրդին:
Թող որ բերի այս Նոր տարին,
Մեզ բոլորիս լավն ու բարին,
Թող պարգեւի ամենն առատ,
Ինչի կարիք մենք ունենք շատ.
Մերժվածներին՝ փոխադարձ սեր,
Ճաղատներին՝ փարթամ մազեր,
Անտուններին՝ ամուր տանիք,
Կեղտոտներին՝ լավ տաք բաղնիք,
Բկլիկներին՝ գաթա ու կեքս,
Քառասնամյա կույսերին՝ սեքս,
Աղքատներին՝ մի կտոր հաց,
Հարուստներին՝ մի քիչ Աստված:
Հոգնածներին՝ հանգստություն,
Հնազանդին՝ ըմբոստություն:
Հիվանդներին՝ առողջություն,
Առողջներին՝ հաջողություն,
Չինովնիկին՝ շնորհք ու խելք,
Սաֆարյանին՝ մի նորմալ երգ,
Վանականին՝ զանգի ղողանջ,
Փեսաներին՝ սիրող զոնքանչ,
Հարսներին էլ՝ սիրող սկեսուր,
(Որ ինձնից չբողոքեն զուր),
Շախմատիստին՝ նոր նվաճում,
Մեր ակումբին՝ բարգավաճում:
Ինձ թող բերի այս Նոր տարին,
Վարկանիշներ, խոսքեր բարի,
Հա՜, ու մեկ էլ մի գիշեր գեթ
Անջելինա Ջոլիի հետ:![]()
Էջանիշներ