Երկու աշխարհահռչակ նկարներ, որոնց հեղինակն է Կազիմիր Մալեվիչը
Ռուսերեն երկու հոդվածներ՝ սև քառակուսի և կարմիր քառակուսի
Ինձ հետաքրքիր է ձեր կարծիքն այս նկարների մասին
Երկու աշխարհահռչակ նկարներ, որոնց հեղինակն է Կազիմիր Մալեվիչը
Ռուսերեն երկու հոդվածներ՝ սև քառակուսի և կարմիր քառակուսի
Ինձ հետաքրքիր է ձեր կարծիքն այս նկարների մասին
էս էլ նկարները
Եսիմ
Եթե ես կտավի վրա խզբզեմ Մալևիչն էլ տակը ստորագրի, կտավը կդառնա աշխարհահռչակ, կրիտիկներն էլ լիքը թաքնված խորիմաստ բաներ կգտնեն դրա մեջ։
Այստեղ կարող է լինել ձեր գովազդը...
Ես չեմ կարծում, որ որևէ մեկի կարծիքը կարող է օբյեկտիվ լինել ու արտահայտել իսկական նկարների նկատմամբ վերաբերմունքը, քանի դեռ այդ կարծիքի կրողը չի տեսել նկարների բնօրինակը: Այլ կերպ ասած պատճենված, սկան արված, լուսանկարված, արտանկարված տարբերակները, ըստ նկարը տեսնողների, չեն թույլատրում տեսնել այն, ինչը կա նկարում:
Բնականաբար ես էլ կարծիք չունեմ, քանի որ բնօրինակները չեմ տեսել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
VisTolog (09.08.2009)
Ինչ-որ տեղ համաձայն եմ հետդ, մինչև բնօրինակը չտեսնես, չես կարող ճշգրիտ կարծիք կազմել, օրինակ, ասենք, սև քառակուսու ետին ֆոնի վրա այլ նկար լինի պատկերված
Եթե բնօրինակում այլ բան լիներ երևում, ապա գուցե դա ասվեր ինչ-որ մեկի կողմից
Բայց նկարում պատկերված է ոչ այլ, քան սև քառակուսի սպիտակ ֆոնի վրա
Կներեք ռուսալեզու մեջբերման համար՝
աղբյուր՝Черный квадрат на белом фоне стал знаком, основным элементом художественной системы супрематизма, шагом в новое искусство.
http://www.hermitagemuseum.org/html_Ru/04/b2003/hm4_1_30.html
Չուկ լավ էլի, էլի սկսվեց?
Ապեր, մաքուր սև ու մաքուր կարմիր քառակուսիներ են Էդ մարդը ուղղակի էնքան շատ արժանիք ա ունեցել, որ իրեն թույլ ա տվել տենց բան անել: Ու եթե նույնիսկ մի հատ սպիտակ լիստ լիներ, որի վրա դրված լիներ էդ հանճարեղ նկարչի ստորագրությունը, միևնույն ա ինքը արժեք կունենար: Ու հենց էդ էլ, իմ կարծիքով ուզել ա ապացուցել հեղինակը: Բայց դրանից էս նկարները շեդեվրներ չդառան, չէ?
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Ի դեպ, շնորհակալություն Կարմիր Դևիկին` գրագետ կառուցվածքով թեմա բացելու համար Հղումները նկատի ունեմ: Ափսոս միայն, որ քվեարկության մեջ "չգիտեմ" տարբերակը ներառված չէ:
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Լիքը նկարներ են եղել, որ սկզբում ինձ ոչինչ չեն ասել, որոշ ժամանակ անց սկսել եմ հասկանալ ու գնահատել: Անալոգիան կա նաև երաժշտության, գրականության և այլնի մեջ: Հիմա ախպեր, ես մտածում եմ էդքան մարդ, որ ասում են լավն ա, ուրեմը մի բան կա՝ չէ՞ որ այլ նկարների դեպքում արդեն համոզվել եմ դրանում: Տենց որ վերցնենք, օրինակ, Ռուբենսի նկարներն էլ ինձ ոչինչ չեն ասում, բայց չեմ համարձակվում ասել, որ դրանք վատն են, քանի որ գիտեն, որ շատ մարդիկ, ովքեր ինձ համար էդ մասով հեղինակություն են, գնահատում են էդ նկարները, ու նույնիսկ ինձ ասել են, որ առաջ իրենք էլ ինձ նման դա չէին հասկանում:
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Ապեր... Ինչ համեմատություն էր? Իսկ կարող ես ասել, թե ինչու ա խաշը քիմքիդ հաճո, իսկ ասենք ինչ-որ ուտեստ` ոչ? Կարող ա չնկարագրես, բայց կասես` խաշը համով ա: Թե ինչ համով ա` էդ արդեն նկարագրելիք ա, բայց համով ա, չէ?
Հիմա, քառակուսիները: Ոնցն են? Սիրուն են? Գունագեղ են? Ցնցող են? Տպավորիչ են? Սիմետրիկ են? Ինչ են ապեր? Ասածս դա ա:
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Հա, էլի սկսվեց, բայց նկատեմ, որ քո կողմից
Ի՞նչ եմ տեսնում ես այդ նկարներին նայելով՝ սև ու կարմիր «քառակուսիներ» (չակերտների մեջ, որովհետև իրականում քառակուսի չեն): Բայց ի՞նչ կա որ չեմ տեսնում, կամ կա՞ տենց բան, չգիտեմ: Չեմ կարող իմանալ: Ամեն դեպքում լիքը մարդիկ օրիգինալը տեսնելուց հետո ասում են, որ խորություն, տարածություն են տեսնում, հանգստություն են տեսնում, եսիմ ինչ են տեսնում... խաբու՞մ են: Գուցե: Շատ հնարավոր է: Ճիշտ նույնքան հնարավոր է, որքան որ հնարավոր է, որ չեն խաբում: Ամեն դեպքում ես գիտեմ, որ չեմ կարող վստահ պնդել, որ այնտեղ «չոր» քառակուսիներ են, որովհետև լիքը մարդիկ, ովքեր օրիգինալն են տեսել, հակառակն են ասում: Այ որ օրիգինալը կտեսնեմ ու քառակուսուց բացի բան չեմ տեսնի, այ էդ ժամանակ կպնդեմ, որ «չոր» քառակուսի է: Թեև բացառված չի, որ անգամ այդ դեպքում սխալվեմ: Իսկ դու ասում ես. «սկսվե՞ց»: Հա՛, բա իհարկե սկսվեց:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Քո արածը ինձ չի բավարարի: Իսկ Մալևիչի բոլոր յոթ կոպիաներն էլ տեսնել կուզեմ, բայց հատկապես առաջինը:
Ի դեպ, երևի թե կարող եմ սև քառակուսի նկարել, որը քո դուրը կգա... բայց ոչ ինտերնետում դրված տարբերակը, որտև էդ դեպքում չես զգա տակի նկարը, որի վրա սև եմ ներկել... կամ նկարները... իսկ դա հնարավոր է, հասկանում ես: Ես չգիտեմ, թե Մալևիչն ինչ է նկարել ու ինչի: Ես չգիտեմ, ինքը տենց բան է արել, թե չէ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ