էս քառակուսիները ձեր դարդից կլոր կդառնան…![]()
քվեարկել եմ «չեն» ու լավ եմ արել…![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Հայկ, այդ դեպքում դու այս գործը պիտի նկար չհամարես, բայց ախր շատ լավ նկար է
Կցորդ 34677
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չէ, հասկանում եմ՝ ինչ ես ուզեցել ասել: Բայց եթե նույնիսկ ընդամենը մեկ սովորական սև գրիչով թղթի վրա ինչ-որ բան ես նկարում, դա արդեն երկու գույնանի նկար է, քանի որ թուղթը սպիտակ է: Մեկ գույն կլիներ, եթե սև թղթի վրա սև թանաքով գծեիր:
Տեսնում եմ: Սակայն դա դեռ չափանիշ չէ: Շատ տեղեր եմ շատ պատկերներ տեսնում, ընդ որում՝ դրանց մեծագույն մասը կերպարվեստի հետ ոչ մի կապ չունի, այլ միայն՝ երևակայության:
Դե ես իմ տեսանկյունն արդեն ընտրել եմ ու դրան եմ հետևում: Դա էլ ի՛մ համոզմունքն է. ես ա՛յդ կերպ եմ մեկնաբանում իր նկարը:
Մեկ հիշեցում. շատ անգամներ արդեն այստեղ գրել եմ, որ նկարը զուրկ չէ իմաստից, ընդհակառակը՝ լա՜վ էլ մեծ իմաստ ու նշանակություն ունի: Բայց այդ նշանակությունը մանտացնել մինչև «թաքնված պատկերներ» ու «գեղարվեստական արժեքներ» սխալ է: Այն շատ ավելի գլոբալ է:
DIXIcarpe noctem
Ծայրահեղ դեպքում կարող եմ համաձայնվել, որ 1-ից ավելի գույն ունեցողն ա նկար:
Chuk, ախր էդտեղ առնվազն մի քսանհինգ հազար գույն կա: Դու, որպես գրաֆիկայից ոչ հեռու մարդ, չես կարող չհամաձայնվել:
Խորանալու փոխարեն մոնիտորիդ լույսը բացացրու: Սովորական խոտ ու ծառերի բներ են
: Ուրիշ բան չկա, պարզ նկար է:
DIXIcarpe noctem
Դե նկարիչներ նկատի ունեյի:
Լավ ավելի պարզ բացատրեմ իմ ասելիքը… Միայն նկարնեի իրական արժեքը հասկացողները (Նկարիչներ, գիտակներ և այլն) կարող են միայն ասել, թէ իրականում ինչ է պատկերված նկարում և նկարիչը ինչ էր ուզում ասել, իսկ նկարչությունից հեռու մարդը, նա ով ընդանրապես կապ չունի նկարչության հետ և ընդանրապես չի զբաղվել դրանով, չի կարող ճիշտ գնահատել նկարը… Այստեղ կարելի է գրել 1000-ավոր էջերով, նաև չհոգնել, բայց դա հարցի լուծում չէ վերջնական…
Ավելի լավ է մտածել, թէ ինչպես լուծել այս հարցը…
ՀԳ. մարդը կարող է, եթե շատ է ուզում, տեսնել նույնիսկ անհավատալի տեղերում այն, ինչը շատ ցանկանում է… ԴԵ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ« ԱՅՆՔԱՆ ԷԼ ԿԱՐԾԻՔ
1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:
Հա, ի՞նչ…Մեզ պարզ չէ նկարելու պրոցեսը… եզրակացությունները տվյալ դեպքում, կարծում եմ, անհիմն են:
Երևակայություն- հարաբերական է երևակայություն կոչվածը:Տեսնում եմ: Սակայն դա դեռ չափանիշ չէ: Շատ տեղեր եմ շատ պատկերներ տեսնում, ընդ որում՝ դրանց մեծագույն մասը կերպարվեստի հետ ոչ մի կապ չունի, այլ միայն՝ երևակայության:
Ցանկացած նկար «նայելու», «զգալու» համար երևակայություն պետք է ունենալ:
Ամենակարևորն այն է, որ պատկերներ տեսնում ես, տեսնում ենք բոլորս, տեսնում ենք նկարում, այլ ոչ թե այնպիսի պատկեր, որը կերպարվեստի հետ կապ չունի:
Դրանում կարող ենք համոզվել՝ բնօրինակը տեսնելուց հետո միայն: Համաձայն չես՞:Դե ես իմ տեսանկյունն արդեն ընտրել եմ ու դրան եմ հետևում: Դա էլ ի՛մ համոզմունքն է. ես ա՛յդ կերպ եմ մեկնաբանում իր նկարը:
Մեկ հիշեցում. շատ անգամներ արդեն այստեղ գրել եմ, որ նկարը զուրկ չէ իմաստից, ընդհակառակը՝ լա՜վ էլ մեծ իմաստ ու նշանակություն ունի: Բայց այդ նշանակությունը մանտացնել մինչև «թաքնված պատկերներ» ու «գեղարվեստական արժեքներ» սխալ է: Այն շատ ավելի գլոբալ է:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ