В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
կամ հարիֆի, կամ Վարպետի ասած սնոբի, որը նկարը գնելուց հետո, պիտի ալամ աշխարհին ասի, որ ինքը գնել է այդ նկարը ու որքան է վճարել
նույն բանն էլ արեց Պոտանինը Մալևիչի քառակուսին գնելուց, խելքս բան չի կտրում, որ Պոտանինը Մալևիչի արվեստի ֆանատներից է
նույն բանն էլ անում են յախտա կամ վեռտալյոտ գնելուց
Միքելնջելոյի գործերի հմար երբ որ դուքսերն ու դոջերը կիլոյով ոսկի էին տալիս, գիտեին որ գլուխգործոցի են տալիս, ո զարդարելու են իրենց պալատները, ու որ Միքելանջելոն ամեն մեկի վրա ամիսներով կամ տարիներով աշխատել ա
Իմ համեստ կարծիքով, կարծիք «են»-ը հիմնավորելու համար նույնիսկ տեսականորն չի կարող լինել, բացի ընդհանուր բնույթի դատողություններից - նայում ես, ու տեսնում ես արվեստի վերջը, մահվան սկզբը, չումայի մեջտեղը, առաջին համաշխարհային պատերազմը, տնտեսական ճգնաժամը ....
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Յուրաքանչյուրիս գնահատականը մեր սուբյեկտիվ վերաբերմունքն է տվյալ երևույթի, խոսքի կամ չգիտեմ ինչի նկատմամբ: Անձամբ իմ սուբյեկտիվ կարծիքը ինձ հիմք է տալիս շատ բարձր դասել քո խոսքն ու գնահատականները բազում ոլորտներում՝ այդ թվում կերպարվեստում:
Սակայն տվյալ քննարկման համատեքստում մեր կարծիքները շեղվում են:
Դու գտնում ես, որ քո տեսած կրկնօրինակները, լսած կամ կարդացած կարծիքներն ու վերլուծությունները ու չգիտեմ էլ ինչը բավարար հիմք է այս կտավների մասին կարծիք կազմելու:
Ես ենթադրում եմ, որ հիմք չէ, հետևաբար այս քննարկման համատեքստում քո կարծիքը ընդունում եմ ի գիտություն (որը նույն կարծիքն է, ինչը ես ունեմ նույնքան բան տեսած ու լսած լինելով, ինչքան դու), սակայն չեմ արժևորում, քանի որ կա հավանականություն, որ այն սխալ է![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ուրեմն էսքան իզուր ենք գրու՞մ:
Բա առողջ բանավեճը ո՞րն է: «Խնդրում եմ փոխանցեք աղը, հայրիկ»-ի տիպի ձևականությունները՞: Իմ կարծիքով՝ ցանկացած բանավեճ առողջ է, քանի դեռ չի շեղվել բուն թեմայից ու չի հասել փոխադարձ վիրավորանքների մակարդակին:
Գրում ենք մեր կարծիքները, կարդում ենք դիմացինի կարծիքը, փորձում ենք հակառակը համոզել, դիմացինը փորձում է հակառակը համոզել մեզ, պաշտպանել իր տեսանկյունը: Կոնկրետ էս դեպքում, ինչքան հասկանում եմ, քո գրառումների անկյունաքարը դառել է «հավանականությունը»: Հավանական է, որ ինչ-որ բան կա, քանի որ չեմ տեսել: Հավանական է, որ ես ճիշտ եմ, դուք՝ սխալ: Հավանական է... Հավանական է... Ախր մեզ սխալի համար ոչ ոք չի կախելու, ճիշտ լինելու համար էլ Նոբելյան հաստատ չեն տա: Կարելի է մի քիչ ավելի վստահ գրել, ինչ էլ փորձում եմ անել՝ այդուհանդերձ հավակնելով «սնոբի» կամ «ցինիկի» համբավ ձեռք բերելու:
DIXIcarpe noctem
Տրիբուն ձյա, առողջ բանավեճն այն է, երբ կողմերից յուրաքանչյուրը ներկայացնում է իր տեսակետը ու բանավիճում ոչ թե իր տեսակետի բացարձակ իրավացիությունը ապացուցելու ու հարկադրելու համար, այլ նաև տեղ է թողնում իրեն համոզելու համար, ի սկզբանե իմանալով, որ բացառված չի իր սխալ լինելը, դիմացինի տեսակետը կարդում է ոչ թե այն միարժեք մերժելու, այլ դրա մասին նաև մտածելու, խորհելու, անհարժեշտության դեպքում իր տեսակետի մեջ փոփոխություններ մտցնելու համար: Իսկ դու, ինչպես ճիշտ նշեցիր, համոզմունք ես հայտնում: Դա բանավեճ չէ՝ այն էլ առողջ բանավեճ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հետաքրքիր է…Ի դեպ այդ նկարիչը ստեղծագործում է նկարչական մի ուղությամբ՝ ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ոճով: Նրա շատ նկարներ այդ ոճի են… «Կարմիր և Սև քառակուսիներ» նկարը հասկանալու համար, նախ պետք է հասկանալ նկարչական այդ ուղղությունը և նոր միայն մեկնաբանություններ անել:
Ի դեպ այդ նկարչի մեկ այլ «կարմիր ու սև» ուղղությամբ մեկ այլ նկար (հավանաբար նա այդ
«գույները շատ է սիրել»).
Վերջին խմբագրող՝ Chuk: 21.12.2008, 22:52:
1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ