User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կազիմիր Մալեվիչի այս երկու նկարները գլուխգործոցներ

Քվեարկողներ
66. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • են

    13 19.70%
  • չեն

    53 80.30%
Էջ 22 35-ից ԱռաջինԱռաջին ... 1218192021222324252632 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 316 համարից մինչև 330 համարի արդյունքները՝ ընդհանուր 518 հատից

Թեմա: Սև և կարմիր քառակուսիներ

  1. #316
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Արժեք են, մեծ արժեք են
    Բայց էն թեմատիկաներում, որոնցում հիմքեր ունես նման գնահատական տալու: Որոնցում չունես, իհարկե չեն կարող արժեք լինել
    Թույլ տուր վստահեցնել, որ գնահատականներ տալիս եմ միայն այն երևույթներին, որոնց կարող եմ և հարկ եմ գտնում գնահատական տալ, Արտակ ջան: Ու չեմ խնդրում, որ դու իմ որևէ գնահատական արժեւորես Հիմք չունես դրա համար
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  2. #317
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե Բայց ոչ թե կատարված աշխատանքին, այլ այդ թղթի (ճեպանկարն արված է եղել թղթի վրա) այն հատվածին, որի վրա ստորագրված է եղել` Ռենուար:
    Դե ես էլ թեմայի սկզբում հենց էդ էի ասում, որ այս դեպքում նկարը կապ չունի, կարևորը նկարի միտքն է

  3. #318
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Red_Devils-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ, ու, շատ կներեք արտահայտությանս համար, միգուցե և "հարիֆ" մեկին գտել են
    Ես կրկնում եմ ևս մի անգամ. ես չեմ համարում, այս նկարը գլուխգործոց է, կամ գլուխգործոց չէ, ու գտնում եմ, որ պետք չի խորանալ, փրփրել, իմաստներ փնտրել: Իզուր ժամանակդ է կորում: Ինձ հետաքրքիր էր ուղղակի այն մարդկանց կարծիքն այս նկարների մասին, որոնք հստակ պատասխան են տվել:
    կամ հարիֆի, կամ Վարպետի ասած սնոբի, որը նկարը գնելուց հետո, պիտի ալամ աշխարհին ասի, որ ինքը գնել է այդ նկարը ու որքան է վճարել

    նույն բանն էլ արեց Պոտանինը Մալևիչի քառակուսին գնելուց, խելքս բան չի կտրում, որ Պոտանինը Մալևիչի արվեստի ֆանատներից է

    նույն բանն էլ անում են յախտա կամ վեռտալյոտ գնելուց

    Միքելնջելոյի գործերի հմար երբ որ դուքսերն ու դոջերը կիլոյով ոսկի էին տալիս, գիտեին որ գլուխգործոցի են տալիս, ո զարդարելու են իրենց պալատները, ու որ Միքելանջելոն ամեն մեկի վրա ամիսներով կամ տարիներով աշխատել ա

    Մեջբերում Red_Devils-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, չլսվեց այն մարդկանց կարծիքը, ովքեր "են" են քվեարկել
    Իմ համեստ կարծիքով, կարծիք «են»-ը հիմնավորելու համար նույնիսկ տեսականորն չի կարող լինել, բացի ընդհանուր բնույթի դատողություններից - նայում ես, ու տեսնում ես արվեստի վերջը, մահվան սկզբը, չումայի մեջտեղը, առաջին համաշխարհային պատերազմը, տնտեսական ճգնաժամը ....

  4. #319
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Red_Devils-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ես էլ թեմայի սկզբում հենց էդ էի ասում, որ այս դեպքում նկարը կապ չունի, կարևորը նկարի միտքն է
    Ինչ միտք, այ ես քո ցավը տանեմ? Որտեղ ես խոսեցի մտքի մասին? Ես խոսեցի այն մատիտի պատկանելության մասին, որով արվել է ճեպանկարը:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  5. #320
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թույլ տուր վստահեցնել, որ գնահատականներ տալիս եմ միայն այն երևույթներին, որոնց կարող եմ և հարկ եմ գտնում գնահատական տալ, Արտակ ջան: Ու չեմ խնդրում, որ դու իմ որևէ գնահատական արժեւորես Հիմք չունես դրա համար
    Յուրաքանչյուրիս գնահատականը մեր սուբյեկտիվ վերաբերմունքն է տվյալ երևույթի, խոսքի կամ չգիտեմ ինչի նկատմամբ: Անձամբ իմ սուբյեկտիվ կարծիքը ինձ հիմք է տալիս շատ բարձր դասել քո խոսքն ու գնահատականները բազում ոլորտներում՝ այդ թվում կերպարվեստում:

    Սակայն տվյալ քննարկման համատեքստում մեր կարծիքները շեղվում են:
    Դու գտնում ես, որ քո տեսած կրկնօրինակները, լսած կամ կարդացած կարծիքներն ու վերլուծությունները ու չգիտեմ էլ ինչը բավարար հիմք է այս կտավների մասին կարծիք կազմելու:

    Ես ենթադրում եմ, որ հիմք չէ, հետևաբար այս քննարկման համատեքստում քո կարծիքը ընդունում եմ ի գիտություն (որը նույն կարծիքն է, ինչը ես ունեմ նույնքան բան տեսած ու լսած լինելով, ինչքան դու), սակայն չեմ արժևորում, քանի որ կա հավանականություն, որ այն սխալ է

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #321
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցանկացած առողջ բանավեճի կարևորագույն նախապայմանը տարբերությունների հակամիասնությունն է:
    Ներիր Հայկ, բայց այս թեմայում ես տեսնում եմ առողջ բանավեճի լիակատար բացակայություն՝ թե իմ, թե ձեր կողմից:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #322
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ միտք, այ ես քո ցավը տանեմ? Որտեղ ես խոսեցի մտքի մասին? Ես խոսեցի այն մատիտի պատկանելության մասին, որով արվել է ճեպանկարը:
    Իմ ասածն էլ հենց էն էր, եթե Վան Գոգը գիծ գծի, ապա այդ նկարը շատերը կհամարեն գլուխգործոց, իսկ ես տվյալ դեպքում, գնահատելով նկարի միտքը, այսինքն էն, ինչ ուզեցել ա արտահայտել նկարիչը, կասեմ, որ Վան Գոգի նկարած գիծը գլուխգործոց չի:

  8. #323
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներիր Հայկ, բայց այս թեմայում ես տեսնում եմ առողջ բանավեճի լիակատար բացակայություն՝ թե իմ, թե ձեր կողմից:
    շատ իզուր, ես շատ առողջ բանավիճում եմ, ու համոզմունք եմ հայտնում, որ նկարը արժեք է այնքանով, որքանով դրա շուրջ մեծ աղմուկ կա բարձրացրած, Մադոննայի լիֆչիկի նման

  9. #324
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Red_Devils-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ ասածն էլ հենց էն էր, եթե Վան Գոգը գիծ գծի, ապա այդ նկարը շատերը կհամարեն գլուխգործոց, իսկ ես տվյալ դեպքում, գնահատելով նկարի միտքը, այսինքն էն, ինչ ուզեցել ա արտահայտել նկարիչը, կասեմ, որ Վան Գոգի նկարած գիծը գլուխգործոց չի:
    Հայկօ, Տրիբուն, Վարպետ... Ծերացանք էդ նույն բանն ասելով
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  10. #325
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկօ, Տրիբուն, Վարպետ... Ծերացանք էդ նույն բանն ասելով
    Վարպետ ջան, մի անգամ էլ եմ ասում
    Եթե ես իմանամ, որ այդ նկարում քառակուսուց բացի ոչինչ չկա պատկերված, ապա կգամ այստեղ ու առանց վարանելու կքվեարկեմ "չեն"

  11. #326
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներիր Հայկ, բայց այս թեմայում ես տեսնում եմ առողջ բանավեճի լիակատար բացակայություն՝ թե իմ, թե ձեր կողմից:
    Ուրեմն էսքան իզուր ենք գրու՞մ :

    Բա առողջ բանավեճը ո՞րն է: «Խնդրում եմ փոխանցեք աղը, հայրիկ»-ի տիպի ձևականությունները՞: Իմ կարծիքով՝ ցանկացած բանավեճ առողջ է, քանի դեռ չի շեղվել բուն թեմայից ու չի հասել փոխադարձ վիրավորանքների մակարդակին:
    Գրում ենք մեր կարծիքները, կարդում ենք դիմացինի կարծիքը, փորձում ենք հակառակը համոզել, դիմացինը փորձում է հակառակը համոզել մեզ, պաշտպանել իր տեսանկյունը: Կոնկրետ էս դեպքում, ինչքան հասկանում եմ, քո գրառումների անկյունաքարը դառել է «հավանականությունը»: Հավանական է, որ ինչ-որ բան կա, քանի որ չեմ տեսել: Հավանական է, որ ես ճիշտ եմ, դուք՝ սխալ: Հավանական է... Հավանական է... Ախր մեզ սխալի համար ոչ ոք չի կախելու, ճիշտ լինելու համար էլ Նոբելյան հաստատ չեն տա: Կարելի է մի քիչ ավելի վստահ գրել, ինչ էլ փորձում եմ անել՝ այդուհանդերձ հավակնելով «սնոբի» կամ «ցինիկի» համբավ ձեռք բերելու:
    DIXI
    carpe noctem

  12. #327
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Red_Devils-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ ասածն էլ հենց էն էր, եթե Վան Գոգը գիծ գծի, ապա այդ նկարը շատերը կհամարեն գլուխգործոց, իսկ ես տվյալ դեպքում, գնահատելով նկարի միտքը, այսինքն էն, ինչ ուզեցել ա արտահայտել նկարիչը, կասեմ, որ Վան Գոգի նկարած գիծը գլուխգործոց չի:
    Ըհը՜: Կամա՜ց-կամաց մոտենում ենք :
    DIXI
    carpe noctem

  13. #328
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    շատ իզուր, ես շատ առողջ բանավիճում եմ, ու համոզմունք եմ հայտնում, որ նկարը արժեք է այնքանով, որքանով դրա շուրջ մեծ աղմուկ կա բարձրացրած, Մադոննայի լիֆչիկի նման
    Տրիբուն ձյա, առողջ բանավեճն այն է, երբ կողմերից յուրաքանչյուրը ներկայացնում է իր տեսակետը ու բանավիճում ոչ թե իր տեսակետի բացարձակ իրավացիությունը ապացուցելու ու հարկադրելու համար, այլ նաև տեղ է թողնում իրեն համոզելու համար, ի սկզբանե իմանալով, որ բացառված չի իր սխալ լինելը, դիմացինի տեսակետը կարդում է ոչ թե այն միարժեք մերժելու, այլ դրա մասին նաև մտածելու, խորհելու, անհարժեշտության դեպքում իր տեսակետի մեջ փոփոխություններ մտցնելու համար: Իսկ դու, ինչպես ճիշտ նշեցիր, համոզմունք ես հայտնում: Դա բանավեճ չէ՝ այն էլ առողջ բանավեճ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #329
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըհը՜: Կամա՜ց-կամաց մոտենում ենք :
    Ախր
    Մի անգամ էլ եմ ասում, էս պահին ես չեմ համարում այդ նկարները գլուխգործոց
    Բայց դուք վերջն եք

  15. #330
    Я робот... Terminator-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.12.2008
    Հասցե
    Այստեղ, այնտեղ և ամենուր
    Տարիք
    41
    Գրառումներ
    323
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Սև և կարմիր քառակուսիներ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մալևիչը հանճարեղ նկարիչ ա:
    Հետաքրքիր է… Ի դեպ այդ նկարիչը ստեղծագործում է նկարչական մի ուղությամբ՝ ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ոճով: Նրա շատ նկարներ այդ ոճի են… «Կարմիր և Սև քառակուսիներ» նկարը հասկանալու համար, նախ պետք է հասկանալ նկարչական այդ ուղղությունը և նոր միայն մեկնաբանություններ անել:
    Ի դեպ այդ նկարչի մեկ այլ «կարմիր ու սև» ուղղությամբ մեկ այլ նկար (հավանաբար նա այդ
    «գույները շատ է սիրել»).
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Chuk: 21.12.2008, 22:52:
    1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
    2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:

Էջ 22 35-ից ԱռաջինԱռաջին ... 1218192021222324252632 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կարմիր խնձորիկ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 299
    Վերջինը: 26.03.2019, 09:24
  2. ՀՀ Կարմիր գիրք
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 07.02.2014, 20:36
  3. Կարմիր Գլխարկ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 31.08.2013, 00:29
  4. Կարմիր թե Սև
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 27.05.2010, 16:09
  5. Կարմիր օրագիր
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 16.05.2010, 23:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •