Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
Բայց գիտակցությունս ինձ հուշում ա, որ կա հավանականություն, որ դա սոսկ քառակուսի չի, այլ ինչ-որ ավելի բան: Որովհետև սոսկ քառակուսին չէր ներկվի երկու ժամում: Որովհետև սոսկ քառակուսու մասին շատերը չէին ասի «խորություն ենք տեսնում, զգացմունքներ է առաջացնում», որովհետև եթե բնօրինակը տեսնող լիքը մարդիկ ասում են, որ դրա մեջ ինչ-որ բան կա, ապա ես չունեմ բավարար ինչ-որ պատճառ, որ ասեմ «գիտեք ինչ, պարոնայք ու տիկնայք բնօրինակ տեսածներ, ես ձեզնից ավելի խելոք եմ, ավելի հասուն եմ ու հասկացել եմ, որ Լեո դե Գրան ձեր վրա ուղղակի կայֆավատ ա եղել»
Չգիտեմ խի չէի ուզում գրել էս թեմայում,բայց մի բան էլ ես ասեմ...
Հարազատներիցս մեկը թանգարանում եղել է,տեսել է բնօրինակը ու ոչ թէ հիացած էր այլ հաճույքով պատմում էր իր տեսածը ասելով որ դա հիանալի գործ է,պատմում է որ դրանք սովորական չեն,ինչ-որ խորություն կա դրա մեջ,ասում է նայելուց ոնց որ խորասուզվես դրանց մեջ,բայց եղածը ընդամենը նկար է:Ասում է որ ինչ-որ հետաքրքիր մտահաղացում է ու հնարավորություն չի տալիս հասկանալ ոնցա արվել: Իհարկե նրա պատմածից հետո ինձ էլ հետաքրքիր դարձավ դրանց բնօրինակը տեսնել,դե, հուսով եմ էդ օրն էլ կգա
Կանաչ քառակուսիներն էլ որ հենց նոր տեսա իմ կարծիքով հիմարություն էին:
Հ.Գ. Պետք չի անլուրջ մեկնաբանություներ անել,քանի դեռ չեք տեսել բնօրինակը