Իբր ի՞նչ ասեցիր

Հասկանում ես Հայկօ ջան, ասենք Սարյանը որ պապիս նկարել ա, օրինակ, էդ նկարի անունը «Սաղաթել Հարությունյանի դիմանկար» ա, բայց էդ նկարի վրա կան նաև սարեր, դաշտ, եսիմինչեր... բայց նկարի անունը «Սաղաթել Հարությունյանի դիմանկար» ա, ոչ թե «Սաղաթել Հարությունյանի դիմանկարը սարերի, դաշտերի ու եսիմինչերի ֆոնի վրա, ձեռքին էլ ճանճ ա նստել, բայց չի երևում, որտև էդ նկարի վրա ձեռքն ընդհանրապես չի երևում»: Հասկանում ես, սովորաբար ինչ-որ գործ վերնագրելուց վերցվում է այդ գործի ամենաերևացող, կենտրոնական հանգամանքը, ոչ թե ամեն ինչ: Էլ չասած, որ երբեմն գործերին տրվում են վերնագրեր, որոնք գործի հետ կապ չունեն կամ ընդհանրապես կապ չունեն: Նենց որ նկարի «Սև քառակուսի» անունը ՉԻ ԿԱՐՈՂ բավարար հիմք համարվել պնդելու համար, որ այնտեղ ուրիշ բան չկա, ճիշտ այնպես, ինչպես «Չեչիլիա Գալերանիի դիմանկարը» վերնագիրը չի նշանակում, որ Չեչիլիա Գալերանիի ականջից ականջող կախած չի

Էջանիշներ