Եթե համեմատությունը սև պատկերի հետ է, ապա տեղին չէ, կարծում եմ: Համարժեքը կլիներ (ըստ իս) լռությունը (ձայնի բացակայությունը): Եթե կարմիրի հետ է, ապա դուրս չէր գա: Իդեպ, նման «ստեղծագործություններ» լիքը կան ժամանակակից փոփ-երաժշտությունում՝ երբ ամբողջ երգը տեղավորվում է մեկ օկտավայում, բառերի վանկերի քանակն էլ՝ հարյուրի էլ չի հասնում (կրկնությունները չհաշված, այլապես հազար էլ կստանանք)![]()
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Վահագ ջան, էս պահին իմ ընկալմամբ էդ տենց ա, բայց ես հակված եմ կարծելու, որ էդ տենց չի, որովհետև, կրկնում եմ (), առիթ եմ ունեցել համոզվելու, որ իմ տվյալ պահին ունեցած կարծիքը սխալ է եղել ու հիմա կրկին կարծում եմ, որ իմ էս պահին ունեցած կարծիքը սխալ է, քանի որ շատ ու շատ մարդիկ, ովքեր ավելի բանիմաց են այդ գործում ինձ պես չեն կարծում: Պարզապես պետք է հասկանալ, որ արվեստն ընկալելը էդքան հեշտ չի, որ մենք ամեն մեկս արվեստաբաններ ու մեծ էսթետներ չենք, որ ես չեմ կարող վիճել էդ գործում շնացած մեկի հետ էդ թեմայով, ճիշտ այնպես, ինչպես չեմ կարող վիճել միջուկային ֆիզիկայի մասին էդ ոլորտի մասնագետի հետ: Կարճ ասած ես չգիտեմ էդ քառակուսին շեդեվր ա, թե բորշ, բայց ես գոնե գիտեմ, որ չգիտեմ, իսկ դու չգիտես, բայց գիտես թե գիտես
![]()
Բգո ջան, եթե քո համար արվեստ հասկանալ-չհասկանալը, գեղեցիկը գնահատել-չգնահատելը, հուզվել-չհուզվելը հատուկ մասնագիտական հմտություններ ա պահանջում, էդ ուրիշ բան ապեր: Ես օրինակ որ չիշիկ եմ ուզում, գնում անում եմ: Պարտադիր չի` դիմեմ ուրոլոգին, որ ինձ բացատրի էդ պրոցեսը, մի հատ էլ խորհուրդ տա, թե ոնց բռնեմ!
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Ձայնո ջան, էտ արվետսի գործն էլ լայն հասարակության համար ա, չէ՞, Էրմիտաժ բոլորն էլ կարող են գնալ ու նայել նկարը, չէ՞: Բայց որ բացի արվեստաբաններից ու էսթեթներից ուրիշ ոչ մկեը պիտի բան չհասկանա, ինչի՞ են դրել Էրմիտաժում: Թող պահեն իրանց համար, մենակ իրանք մի քանի հոգով նայեն ու հիանան:
Իսկ միջուկային ֆիզիկան լայն հասարակության համար չի, թե չո բոլորս կգնային ու կկանգնեինք արագացուցիչի կողքը ու կնայեինք թե ինչպես են ինչ-որ մասնիկներ բախվում իրար վարյանի միլիարդերորդական ժամանակում ու կհիանայինք տեսարանով:
Մի խառնի իրար ապեր, արվեստը բոլորիս համար է, ու բոլորս էլ ուզում ենք հաճույք ստանալ այն արվեստից որը մեզ հրամցվում է, ու գլուխ ցավացնելու զահլա ոչ մեկը չունի:
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ